Նախագահ Զելենսկին այս պահին տեղի ունեցող մամուլի ասուլիսում հայտարարել է իր պատրաստակամության մասին հրաժարական տալ պաշտոնից՝ Ուկրաինայի համար խաղաղության դիմաց։
Ինչպես գրում է РБК-Украина-ն, մամուլի ասուլիսում Զելենսկիին հարցրել են՝ պատրա՞ստ է արդյոք հեռանալ նախագահի պաշտոնից։ Նա պատասխանել է, որ խաղաղության դիմաց պատրաստ է լքել պաշտոնը։
«Եթե Ուկրաինայի համար խաղաղություն կա, և եթե իսկապես անհրաժեշտ է, որ ես թողնեմ իմ պաշտոնը, ես պատրաստ եմ։ Երկրորդ հարցն է՝ ես կարող եմ այն փոխել ՆԱՏՕ-ի անդամակցության հետ, եթե այդպիսի պայմաններ լինեն, անմիջապես, որպեսզի երկար չխոսեմ այդ մասին», – պատասխանել է Զելենսկին լրագրողին։
Նա ասաց, որ կենտրոնացած է Ուկրաինայի անվտանգության վրա այսօր, ոչ թե 20 տարի հետո, և մտադիր չէ տասնամյակներ շարունակ մնալ իշխանության ղեկին:
Նա ասել է, որ ԱՄՆ-ն իրեն առաջարկել է համաձայնագիր, որի համաձայն Ուկրաինան պետք է վերադարձնի երկու դոլար իր ստացած օգնության յուրաքանչյուր դոլարի դիմաց:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ չի ստորագրի համաձայնագիրը, որի համար, ըստ նրա, վճարելու են «ուկրաինացիների 10 սերունդներ»:
Նա նաև մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, թե Վաշինգտոնը 350 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային, բայց դրա դիմաց ոչինչ չի ստացել։
Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ը Կիևին հատկացրել է 100 միլիարդ դոլար, այն էլ դրամաշնորհների, այլ ոչ թե վարկերի տեսքով։ Ուստի նա պատրաստ չէ ճանաչել իր պարտքը Վաշինգտոնին։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: