Հայաստանում 7-րդ տարին իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սկսել է խոստովանել, թե ինչ է արել սեփական ժողովրդի հետ։
Աշխարհում կատարվող իրադարձությունների ֆոնին, երբ ձախ լիբերալ գաղափարախոսությունը մարգիլացվում է, դեմոկրատիայի վրա իշխանության եկած ապազգային ուժերը կորցնում են դիրքերը։ Թրամփի ընտրություններից, որոշ եվրոպական երկրնրում պահպանողականների եւ նույիսկ ազգայնականների հաղթանակից հետո շրջադարձային կարելի է համարել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հայտարարությունն առ այն, որ նա պատրաստ է հրաժարական տալ՝ հանուն խաղաղության։
Ենթադրելի է, որ նման հեռանկար իր առջեւ տեսնում է եւ Փաշինյանը, և նրա թիմը արդեն չգիտի, թե ինչպես արդադացնի ապազգային քայլերը եւ պարտությունը։ Ցանկացած խոսք խոստովանության է վերածվում։
ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը Ազատությանը տված հարցազրույցում ասել է, որ իրենք են արցախցիներին զրկել “անկախության հնարավորությունից, բացառապես միայն անկախության հնարավորությունից”: Նա ասել է, որ “Դաշնակցության պատճառով է, որ այսօր Լեռնային Ղարաբաղում հայ չկա”: Բայց Դաշնակցությունը չի ասել, որ Արցախն Ադրբեջանի մաս է, որից էլ օգտվել է Ալիևը, նկատել է Ազատությունը: “Մենք Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար ստեղծում ենք, փորձում ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որ նրանք նոր կյանք ստեղծեն ՀՀ-ում”, ասել է երեսփոխանը լուրջ դեմքով։
Մեկ այլ երեսփոխան՝ ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հայտարարությանը, թե իրենք սպասում են, որ Հայաստանը կհաղթահարի կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը սահմանադրության փոփոխությունների միջոցով՝ “օրինական կերպով հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից”, ասաց․
«Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե ինչ ռեակցիա է դա բերելու Հայաստանում, ցանկանում են նմանատիպ հայտարարություններով թույլ չտալ Հայաստանում կատարել սահմանադրական բարեփոխումներ, ես այդպես եմ դա գնահատում»։
Անհեթեթությունն արդեն սահմաններ չունի։ Այսինքն՝ ՔՊ-ն միտումնավոր զրկել է արցախցիներին “անկախության հնարավորությունից”, բայց ուզում էր, որ նրանք շարունակեին ապրել Ղարաբաղում՝ Ադրբեջանի կազմում, քանի որ մինչ այդ Արցախի կարգավիճակը “դեֆորմացված էր”։ Իսկ հիմա միտումնավոր Սահմանադրություն են փոխում, որ զրկեն արցախցիներին Հայաստանի հետ վերամիավորվելու հիմքերից /1989 թ որոշում/, բայց Բաքուն խոչընդոտում է ու պնդում, որ Արցախը վերամիավորված է Հայաստանի հետ։
Այս աբսուրդը խոսում է հենց իշխող ուժի “դեֆորմացիայի” մասին, որը, ինչպես Տեր-Պետրոսյանն է ասել, պատուհաս է դարձել բոլորի գլխին։
Բայց դժվար թե Փաշինյանը հետեւի Զելենսկու օրինակին։
Նաիրա Հայրումյան