Մարսը, Յուպիտերը, Ուրանը, Վեներան, Նեպտունը, Մերկուրին և Սատուրնը կարճ ժամանակով տեսանելի կլինեն Երկրի երեկոյան երկնքում։
Այս երեւույթը հայտնի է որպես մոլորակների շքերթ՝ երբ մի քանի մոլորակներ շարվում են իրար մոտ, իսկ Երկրից դիտելիս պատրանք է ստեղծվում, որ դրանք շարված են մեկ շարքով։
Այս աստղագիտական երևույթը (գիտական հանրության մեջ այն սովորաբար անվանում են մոլորակների հավասարեցում) կարելի է դիտել հունվարի 21-ից փետրվարի 28-ը։ Սա կլինի վերջին անգամը մինչև 2040 թվականը, երբ յոթ մոլորակները այդքան բարենպաստ կշարվեն երկրացիների համար:
Առավելագույն թվով մոլորակներ տեսնելու լավագույն ժամանակը կլինի մայրամուտից գրեթե անմիջապես հետո՝ այս շաբաթվա երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին:
Չորս մոլորակները՝ Մերկուրին, Վեներան, Յուպիտերը և Մարսը, տեսանելի կլինեն անզեն աչքով: Սատուրնի հետ ավելի դժվար է, քանի որ այն ցածր կլինի հորիզոնից: Մյուս երկու մոլորակները՝ Ուրանը և Նեպտունը տեսնելու համար անհրաժեշտ կլինի աստղադիտակ։
Մաքուր երկնքով ավելի լավ հնարավորություն կլինի տեսնելու բոլոր յոթ մոլորակները: Այնուամենայնիվ, այս հնարավորությունը շատ կարճ է լինելու։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: