Ուրախությամբ հայտնում ենք, որ վերսկսվել է Արցախի կորուսյալ թանգարանային հավաքածուների կատալոգների վերստեղծման ծրագրի իրականացումը:
Ծրագրի շրջանակներում մեր թիմը, օգտագործելով ԼՂՀ բռնազավթված տարածքների մշակութային ժառանգության պահպանության Պետական Խորհրդի կողմից հավաքագրված նյութերը, ավարտին կհասցնի Շուշի քաղաքի Քանդակի Միջազգային Պուրակի, Երկրաբանության պետական թանգարանի, Արցախյան գորգի թանգարանի եւ Դրամի թանգարանի հավաքածուների թվային կատալոգները: Մեր թիմի առաջին աշխատանքային քննարկման ընթացքում ուսումնասիրվել են առկա նյութերը եւ պլանավորվել են առաջիկա անելիքները:
Աշխատանքներն իրականացվում են «Այ Էս Էս Դի» համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD) ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղական կազմակերպությունների կարողությունների զարգացում գործնական գիտելիքների փոխանակման միջոցով՝ աջակցելով Լեռնային Ղարաբաղի տեղահանված ՀԿ-ներին» ծրագրի կողմից ֆինանսավորված ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության ֆինանսական աջակցությամբ։