Ադրբեջանի կառավարությունը 26 քաղաքական կուսակցությունների 24 անդամների, պետական կառույցների եւ պետական լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջագայության է տարել Լեռնային Ղարաբաղ:
«Բաքվի 26 կոմիսարների» թվում էր նաեւ ընդդիմադիր «Ռեալ» կուսակցության նախագահ Նաթիգ Ջաֆարլին, ում դուր է եկել Ստեփանակերտի աշխարհագրական դիրքը, կլիման եւ “զարգացման” ներուժը:
Ըստ Ջաֆարլիի, Ղարաբաղ համալսարանում (Արցախի պետական համալսարան) ներկայում 1.500 ուսանող եւ 300 դասախոս կա եւ Ադրբեջանը նախատեսում է առաջիկա երկու տարում այդ թիվը 10.000 հասցնել:
Ջաֆարլին ասաել է նաեւ, որ համալսարանն ունի «բավարար ներուժ»՝ քաղաքի բնակչության թիվը 250,000–300,000-ի հասցնելու համար, սակայն կառավարությունը պետք է թույլ տա «այլ ձեռնարկություններին» զուգահեռ աշխատել։
OC Media-ին չի հաջողվել ինքնուրույն ստուգել Ստեփանակերտի բնակիչների մասին պնդումները, իսկ քաղաքական գործիչը չի պատասխանել տարածաշրջանում հայերի առկայության մասին OC Media-ի հարցերին։
Այցը տեղի է ունեցել մարտի 6-ին: