Հայաստանի եւ Արցախի մտավորականներն այսօր հավաք են անցկացնում։ Քննարկում են, թե ստեղծված իրավիճակից դուրս գալու ինչ ուղիներ են տեսնում։
Արցախցի պատմաբան Մհեր Հարությունյանն ասաց՝ Արցախի հարցը Հայաստանի անվտանգության հարցն է, ու դա պետք է քաջ գիտակցենք։ «Արցախի կորստից հետո, կարծում եմ, այլեւս կասկածներ չեն մնացել, որ Արցախը եղել է եւ հուսով ենք՝ կլինի Հայաստանի անվտանգության կարեւորագույն բաղադրամասը»,- ասաց նա։
Հարցին, թե Արցախ վերադարձի ի՞նչ հնարավորություններ են տեսնում, Հարությունյանը պատասխանեց. «Արցախ վերադարձին այլընտրանք չկա, մենք հնարավոր քայլերն անում ենք՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ Արցախ համահավաք վերադարձն ապահովելու համար։ Դա կարող է լինել միջազգային իրավունքի ընձեռած հնարավորությունը, դա կարող է լինել աշխարհաքաղաքական իրադրության փոփոխությունը։ Բայց եթե դրանք արտաքին գործոններն են, մենք պետք է շեշտը դնենք նաեւ ներքին ինքնակազմակերպման վրա։ Եթե 150 հազար արցախցիների համախմբվեն ու գաղափարապես պատրաստ լինեն վերադարձի, արդեն վերադարձի ուղիներն ինքնըստինքյան կգտնվեն»։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: