Օրեր առաջ հասարակական գործիչները ահազանգեցին զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանների գնման դիմաց ձևակերպված վարկերի մարման պահանջի մասին։ պարզվեց, որ բանկերը այդ ընտանիքներից պահանջում էին մարել վարկերը, որոնք ձևակերպվել էին Արցախի կառավարության աջակցությությամբ: Այս մասին Step1.am-ը խոսեց Արտակ Բեգլարյանի հետ:
-Օրեր առաջ պարզ դարձավ, որ բանկերը զոհված զինծառայողների ընտանիքներից պահանջել են մարել Արցախի Հանրապետության կառավարության կողմից երաշխավորված և նույն կառավաթյան կոմղից վարկի միջոցով ձեռք բերված բնակարանների վարկերը; Ինչքա՞ն է կազմում այդ ընտանիքների թիվը, ո՞ր շրջաններից են նրանք և որտե՞ղ են ձեռք բերել գույքը:
-Այդ ընտանիքները զոհված զինծառայողների տեղահանված ընտանիքներն են, որոնց մի մասը ցանկանում էր տուն ձեռք բերել Արցախում, մյուս մասը՝ ՀՀ-ում: Ըստ մեր տվյալների, մոտ 80 ընտանիք հասցրել էին օգտվել ծրագրից, իսկ մի քանի տասնյակ ընտանիք ստացել էին արտոնագրերը, սակայն չեն հասցրել գնել տները: Այդ ընտանիքները Արցախի գեթե բոլոր շրջաններից են:
-Իսկ այն ընտանիքները, որոնք Արցախում արդեն իսկ տուն էին ձեռք բերել, այժմ ի՞նչ ծրագրերից կարող են օգտվել:
-Այն ընտանիքները, որոնք Արցախում տուն էին ձեռք բերել պետության աջակցությամբ, հիմա հավասարեցվել են մյուս տեղահանված ընտանիքներին և ստանում են նույն աջակցությանը, ինչի հետ մենք համաձայն չենք, քանի որ համարում ենք, որ նրանք պետք է ունենան այլ արտոնություններ ևս:
-Մենք գիտեք, որ ձեր թիմը առաջիներից էր, որ բարձրացրել և ներկայածրել էր բանկերի հետ կապված այս խնդիրը։ Ինչպիսի՞ վիճակագրություն ունեք:
-Այս ցավալի դեպքին առընչվել են մոտ 80 ընտանիք: Այդ տների մի մասը ձեռք էր բերվել կառավարության աջակցությամբ, ըստ որի 20 տարվա ընթացքում Արցախի կառավարությունը պետք է փակեր վարկերը: Նշեմ նաև, որ գումարը կազմել է 20 մլն դրամ, որի չափով պետության անունով վարկ էր ձևակերպվել: Նաև պետք է նշել, որ ՀՀ կառավարությունը կարող էր պարտավորությունը իր վրա վերցնել, այլ ոչ թե այդ ընտանիքներին հավասարեցնի առանց արտոնության փախստականների:
-Այսինքն՝ ստացվում է, որ անկախ նրանից, ինչ արտոնություն ունեին զոհված զինծառայողի, անհետ կորածի, հաշմանդամների ընտանիքը, բնակապահովության ծրագրի շրջանակներում որևէ արտոնություն չունե՞ն:
-Փաստացի այդպես է ստացվում․ անկախ նրանից, թե ինչ կարգավիճակ ունի ընտանիքը, բնակարանի ձեռք բերումը իրականացվում է նույն ծրագրի շրջանակներում: Այստեղ կցանկանայի խոսել նաև այն մասին, որ առավել օպտիմալ կլինի, եթե ՀՀ կառավարությունը այդ պարտավարությունները վերցնի իր վրա, այդպիսով լուծելով գոնե այդ ընտանիքների բնակապահովման հարցը: Առհասարակ պետք է նշեմ, որ անկախ ամեն ինչից, զոհված զինծառայողների ընտանիքների բնակապահովման ծրագրերը պետք է տարբերվեն մյուս խմբի ծրագրերից, և այդ ընտանիքները պետք է ունենան լրացուցիչ արտոնություններ:
-Իսկ կարո՞ղ եք նշել, առհաասարակ ի՞նչ արտոնություններ ունեն 44-օրյա պատերազմի արդյունքում զոհվածների ընտանիքները:
-Եթե դիտարկում ենք ՀՀ-ի գրանցում ունեցող զոհված զինծառայողների ընտանիքների բնակապահովման ծրագրերը, ապա նրանց համար գործում է բնակարանների ձեռք բերման առանձին ծրագիր, իսկ Արցախի գրանցում ունեցող զոհված զինծառայողների ընտանիքները ներառվել են տեղահանվածների բնակապահովման ընդհանուր ծրագրի մեջ` առանց լրացուցիչ արտոնությունների:
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: