Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել ավելի քան 3,2 միլիոն դոլար պետական միջոցների յուրացման մեջ և դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է վրացական Mtavari Arkhi հեռուստաալիքը։
Նա մեղադրվում էր Պետական անվտանգության ծառայությունից 9,2 մլն լարի յուրացնելու մեջ՝ անձնական կարիքների համար՝ հագուստ, որդու կրթություն, մեքենաների վարձույթ, կոսմետիկ պրոցեդուրաներ և այլն։ Ազատազրկման ժամկետը կհաշվարկվի Սաակաշվիլիի ձերբակալության պահից՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։ Այսպիսով, նա ազատ կարձակվի միայն 2030 թվականի հոկտեմբերի 1-ին։