Christian Newswire-ում հրապարակվել է Միացյալ Նահանգների քրիստոնյա առաջնորդների նամակը, որով նրանք դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 23 հայ և մեկ կրոնափոխ քրիստոնյա ադրբեջանցու ազատ արձակման ուղղությամբ հրատապ ու վճռական քայլեր ձեռնարկելու խնդրանքով:
Նշվում է, որ նրանց թվում է նաև Ռուբեն Վարդանյանը, որը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում: Նա արդեն 21-րդ օրն է շարունակում է հացադուլը, ինչն էլ հանգեցնում է նրա առողջության խիստ վատթարացմանը Ադրբեջանի բանտային պայմաններում:
Նամակի հեղինակները հղումներ են անում նաև խոշտանգումների վերաբերյալ հավաստի զեկույցներին և շարունակվող չարաշահումներին՝ ընդգծելով, որ Թրամփի առաջնորդությունը բացառիկ դիրք ունի այս ճգնաժամը լուծելու հարցում և որ անհրաժեշտ են հրատապ գործողություններ՝ քրիստոնյաների կյանքերը փրկելու համար:
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: