Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում անդրադարձավ հարցին՝ Հայաստանի իշխանությունը պատրա՞ստ է հետ կանչել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերը։
«Այդ հարցերը քննարկվում են խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակներում։ Հետեւաբար, եթե համաձայնեցվում են, կարող են եւ պետք է պարտադիր կիրառվեն, պայմանագրի ստորագրումից եւ ուժի մեջ մտնելուց հետո։ Այո, մենք քննարկում ենք նաեւ այնպիսի դրույթներ, ինչպիսիք են Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը, այո, մենք քննարկում ենք միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը։ Եվ եթե խաղաղության պայմանագիրը համաձայնեցվի, ստորագրվի եւ մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես եւ մնացած բոլոր կետերը ենթական են պատադիր կատարման։ Մենք արդեն մեր մոտեցումն ադրբեջանական 12-րդ խմբագրության վերաբերյալ հայտնել ենք, եւ առաջարկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմից հետ քննարկել այդ մոտեցումը եւ ընդհանուր առմամբ համաձայնագրի ստորագրման ու վավերացման հետ կապված բոլոր հարցերը»,- ասաց Միրզոյանը։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected]
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: