Դե, վերջ, Բաքվի հետ «խաղաղության պայմանագիրը» համաձայնեցված է, Հայաստանը համաձայնել է «վերջin» պայմաններին, այն է՝ միջազգային ատյաններից հայցերի հետկանչում և սահմանից եվրոպացի դիտորդների դուրսբերում։ Թեև Բաքուն թի թաքցնում, որ դրանք վերջին պայմանները չեն. կա նաև Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Արցախի «օկուպացիայի» համար «փոխհատուցում», ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացում։
Սակայն Ռուբեն Վարդանյանի հացադուլի ավարտը և որոշ այլ նախանշաններ վկայում են այն մասին, որ «խաղաղության պայմանագրի» շրջանակներում հնարավոր է գերիների վերադարձը. չէ՞ որ դատավարությունները հետ կանչելը փոխադարձ է լինելու։ Եվ եթե պայմանագրի շրջանակներում գերիները վերադարձվում են, դժվար թե որևէ մեկը առարկի «խաղաղության պայմանագիրը»։
Բաքվի կողմն այսօր հայտարարեց, որ համաձայնեցված է «խաղաղության պայմանագրի» տեքստը։ Փաստորեն, Հայաստանը Բաքվի վերջին «առաջարկներին» պատասխանեց ընդամենը 2 օրում։ Դժվար թե նման շտապողականությունը կապված լինի այն բանի հետ, որ Բաքվի դատական ֆարսը շատ հեռուն է գնացել, իսկ հայ գերիների ճակատագիրը դարձել է միջազգային օրակարգ։
Եթե դա չի պատճառն, ապա ո՞ւր են շտապում Փաշինյանն ու Ալիևը։ Աշխարհում տեղի ունեցող գործընթացների ֆոնին հայկական կողմը, կարծես թե, շտապելու տեղ չունի։ Ի վերջո, ուկրաինական ճգնաժամնում արդեն հրաժարվել են 1991 թվականի տխրահռչակ սահմաններից և Ալմա-Աթայի հռչակագրից: Ինչո՞ւ է Փաշինյանն այդքան ամուր կառչած 1991 թվականի սահմաններից, և նույնիսկ պնդում, որ Արցախը ներառված չէ այս սահմաններում։
Ինչո՞ւ Փաշինյանը չի ցանկանում սպասել, օրինակ, ռուս-ուկրաինական կարգավորմանը։ Կամ Շվեյցարիայի խորհրդարանում Արցախի հարցով միջազգային համաժողով հրավիրելու մասին բանաձեւի քննարկումները։ Եւ ինչո՞ւ պաշտոնական Երեւանը չաջակցեց Եվրախորհրդարանի այսօրվա բանաձեւին, որը պահանջում է անհապաղ եւ անվերապահ ազատել Բաքվի բանտերից հայ բանտարկյալներին։
Այս բոլոր բանաձեւերը, Ուկրաինայի 1991 թվականի սահմանների մերժումը, Արցախի հարցի շուրջ հնարավոր կոնֆերանսները և միջազգային միջնորդությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կամ այլ ձևաչափով կարող են խոչընդոտել հայկական իրավունքների, տարածքների և ժառանգության վերջնական հրաժարման և հայկական պետության կազմալուծման ծրագրերին։
Այժմ կառուցվող նոր աշխարհակարգում տեղ չկա այն երկրների համար, որոնք հրաժարվում են իրենց իրավունքներից։ Իսկ Հայաստանն այս ցուցակում է, ընդ որում, դա արվում է սթափ և գիտակվցած։
Դրա համար էլ Փաշինյանն ու Ալիեւը շտապում են. 1991 թվականի սահմանները՝ հրաժարում է ոչ միայն Արցախից, այլեւ Նախիջեւանից եւ Հայաստանից Կարսի ռուս-թուրքական պայմանագրով խլված տարածքներից։ Այս տարածքների նկատմամբ Հայաստանի իրավունքները, որոնք ամրագրված են նրա Անկախության հռչակագրում և Սահմանադրության մեջ, երբեք ոչ ոքի կողմից չեն վիճարկվել վերջին 35 տարիների ընթացքում։ Բաքվում ու Անկարայում դա լավ են հասկանում, ինչի համար էլ պնդում են Հայաստանի Սահմանադրությունը փոխել։
2025 թվականի մարտի 13-ը հայոց պատմության մեջ կմնա որպես ևս մեկ սև հանգրվան։ Հետո գիտնականները երկար ժամանակ կծախսեն՝ փորձելով պարզել, թե ինչպես կարող է մի ամբողջ քաղաքակրթություն այդքան անշնորհք կերպով վերանալ:
Նաիրա Հայրումյան
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: