Դեպի Եվրամիություն “ձգտող”, “հակառուսական” Հայաստանի կառավարությունը համաձայն է Բաքվի հետ “խաղաղության պայմանագրի” ստորագրումից հետո բացառել “երրորդ երկրների, այսինքն՝ եվրոպական դիտորդների ներկայությունը ՀՀ-Ադրբեջան սահմանին։ Բնականաբար՝ ռուսական սահմանապահների ներկայությունը Իրանի և Թուրքիայի սահմանին ոչ ոք չի պահանջում բացառել։
Ինչպես ասում են՝ բարև ձեզ։ Ընդամենը մի ամիս առաջ է ԵՄ-ն երկարաձգել իր դիտորդական առաքելության ժամկետը Հայաստանում ևս 2 տարով, և ահա՝ պարզվում է, Հայաստանին նրանք պետք չեն։
Մոսկվան և Բաքուն վաղուց էին ասում, որ դա Եվրոպայի նախաձեռնությունն է, ոչ թե Հայաստանի։ ՀՀ կառավարությունը թեկուզ դա չի խոստովանում, բայց այդքան էլ ջերմ չէ եվրոպական դիտորդների հանդեպ։ Իսկ նրանց հանելու որոշումը պարզապես հարված է Եվրամիությանը։ Հայաստանը՝ երաշխավոր ուժեր կամ դիտորդներ պահանջելու փոխարեն փաստորեն քշում է դրանց երկրից։
Ի՞նչ ասես։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: