Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է Պետդեպարտամենտը։
«Պետքարտուղար Ռուբիոն և ԱԳ նախարար Լավրովը քննարկել են Սաուդյան Արաբիայում իրենց վերջին հանդիպումներից հետո հաջորդ քայլերը և պայմանավորվել են շարունակել աշխատանքը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հաղորդակցությունը վերականգնելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Սաուդյան Արաբիայում բանակցությունները տեղի են ունեցել փետրվարի 18-ին։ Արդյունքում Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվեցին ստեղծել բարձր մակարդակի թիմեր՝ սկսելու աշխատանքը Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ. վերականգնել իրենց դեսպանատների բնականոն գործունեությունը, սկսել աշխատանքը «երկկողմ հարաբերություններում գրգռիչները վերացնելու» ուղղությամբ և այլն:
Փետրվարին Էր Ռիադում կայացած հանդիպումից հետո ևս մեկ հանդիպում անցկացվեց Ստամբուլում։ Այնտեղ կողմերը քննարկել են դիվանագիտական առաքելությունների անարգել ֆինանսավորումն ապահովելու և դիվանագետների աշխատանքի համար պայմաններ ստեղծելու հարցը։ Մոսկվան նաև առաջարկել է ԱՄՆ-ին դիտարկել ուղիղ օդային հաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը։
Բացի այդ, հեռախոսազրույցի ընթացքում Ռուբիոն իր ռուս գործընկերոջը տեղեկացրել է Եմենում հութիների դեմ ԱՄՆ-ի կողմից սկսված գործողության մասին։
2025. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: