Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Վրաստանի հավաքականին եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։
Հայաստանի հավաքականը 2 հարված կատարեց մրցակցի դարպասին։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը նշեց հոլանդացի Ջոն վան’տ Սխիպը։
Հանդիպման վերջնամասում հայ երկրպագուները վանկարկում էին «Հեռացի՛ր»՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։
Պատասխան հանդիպումը Թբիլիսիում տեղի կունենա մարտի 23-ին։
Հայաստան – Վրաստան՝ 0:3 (0:2)
Քոչորաշվիլի, 33, Միկաուտաձե, 37, 59