Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այսօր կայցելի Հայաստան, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Ըստ իրանական կողմի՝ Արաղչին Երևան է ժամանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հրավերով՝ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային հարցեր։
Նշվում է, որ Իրանի արտգործնախարարը կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանում վերջին զարգացումները։
Հայկական կողմը փոխանցում է, որ Արաղչին Հայաստան է ժամանում մեկօրյա այցով, վաղը արտգործնախարարությունում նա կհանդիպի Միրզոյանի հետ, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Այցի շրջանակներում կկայանա նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։
Սա արտգործնախարարի պաշտոնում նրա առաջին այցն է Հայաստան։