«Անասունի պես քուչեքն ընկած եմ, մինչև ընտրություն կարող է սաղ չլինեմ. Տուն չունեմ, տեղ չունեմ»:
Ընտանիքում 2 թոշակառու կա,1 հաշմանդամ դուստրը և երեխան: Ընտանիքի բոլոր անդամներն էլ անաշխատունակ են։
Երեք անգամ բռնատեղահանված արցախցի Չալյան Բենիկ պապիկին օգնելու համար հաշվեհամարն է՝
Converse bank, Չալյան Լյուդմիլա
4847040001447411
Հեռ. 097-23-12-59 »
Հայտարարությունը տեղադրել է Նորություններ Արցախից ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք որ Բենիկ Չալյանի մասին ռեպորտաժը երեկ լայն տարածում ստացավ: Այն պատմում է, թե ինչպես է երեք անգամ բռնի տեղահանված Բենիկ պապիկը ընտանիքի հետ գոյատևում հայրենի Արցախից դուրս: Նա զբաղվելով մուրացկանությամբ և գուլպաների վաճառքով փորձում է վաստակել բնակվարձի գումարը։ Ապրում է կնոջ, հաշմանդամ դստեր և թոռնիկի հետ: Իսկ տան տերը, տեսնելով բարդ իրավիճակը, վերջնագիր է ներկայացնում․ կամ ժամանակին վճարի բնակվարձը, կամ ազատի բնակարանը: Իրականում Բենիկ պապիկի օրինակը վառ կերպով արտացոլում է շատ ու շատ արցախցիների սոցիալական վիճակը բռնի տեղահանության պայմաններում, որը հատկապես կսրվի ապրիլի 1-ից՝ ամենամսյա աջակցության դադարեցման պարագայում: