Եգիպտոսի Հուրգադա քաղաքում խորտակվել է «Սինբադ» բատիսկաֆը, որում եղել է 45 ռուս զբոսաշրջիկ։ Զոհվել է վեց ռուսաստանցի, հինգշաբթի օրը՝ մարտի 27-ին, հաղորդել է «Ինտերֆաքս» պետական գործակալությունը՝ վկայակոչելով եգիպտական ԶԼՄ-ները։ Մահացածների թվում երեխա կա, նշում է Baza Telegram ալիքը։
Ավելի վաղ Հուրգադայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը հաստատել էր չորս ռուսաստանցիների մահը։ Ութ մարդու ճակատագիրն անհայտ է մնում, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ գլխավոր հյուպատոս Վիկտոր Վորոպաևը։ Դիվանագիտական առաքելության տվյալներով՝ բատիսկաֆը «կանոնավոր ստորջրյա էքսկուրսիա էր անցկացնում՝ կորալային խութիմոտ։ Նավում գտնվողներից շատերը փրկվել են և տեղափոխվել Հուրգադայի իրենց հյուրանոցներ և հիվանդանոցներ: Նրանց առողջական վիճակը մտահոգություն չի առաջացնում», – ավելացրել է գլխավոր հյուպատոսությունը: