Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել Արցախի դրոշով և անդրադարձել արցախահայության թեմային։
Հրապարակմանը կից տեքստում նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բնակեցված էր հիմնականում հայերով։
Ադրբեջանում դա սկանդալ է առաջացրել. Բաքվում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հարլեմանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գերմանացի դիվանագետին «ուժեղ բողոք» է արտահայտվել՝ կապված սոցցանցերում Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրապարակման հետ։
Ավելի վաղ Շտայնմայերը լուսանկար էր հրապարակել Լեռնային Ղարաբաղի դրոշով և հետևյալ գրառմամբ.
«Հակամարտությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին: Միջազգային իրավունքի տեսանկյունից այս տարածաշրջանը պատկանում է Ադրբեջանին, սակայն հիմնականում այն բնակեցված է հայերով: Վերջին տասնամյակների ընթացքում այնտեղ բազմիցս տեղի են ունեցել ռազմական բախումներ»: