Ինչպե՞ս կարող է գլխավերեւում կտուր չունեցող արցախցին իրավունքների մասին մտածել

Արցախի մայրիկների աջակցման կենտրոն ՀԿ ներկայացուչիչներ Մարիամ Աբրահամյանն ու Տաթեւիկ Խաչատրյանը անդրադարռձել են ՀՀ կառավարության արցախցիների սոցիալական “նոր” ծրագրին:

Սա կարող է շատերի կողմից ընկալվել որպես “ստամոքսի պայքար”, բայց մի բան պարզ է, որ եթե մարդ իր գլխավերեւում կտուր չունի, թեկուզ ժամանակավոր տուն չունի, չի կարող մտածել իր վերադարձի, սեփականության իրավունքի մասին, հատկապես Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության պայմաններում, որտեղ բառ անգամ չկա մեր վերադարձի ու մյուս իրավունքների մասին:

Իրականում մեզ համար հաճելի չէ այս 40+10 հազար ծրագրի շահառու լինելը: Մեզ բնականարանային խնդրի լուծման ռեալ ծրագիր է պետք, բայց ոչ այն խեղկատակությունը, որ ներկայացվում է որպես բնակապահովման ծրագիր, որից ըստ վիճակագրության մարդիկ չեն կարողանում օգտվել:

Մենք նախիր չենք, մեզ այլ տարբերակ չի մնում, քան մարտի 29-ին գնալ հրապարակ եւ մեր բողոքի ձայնը բարձրացնել այնտեղ:

Բողոքի ակցիա՝ Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի պահանջով

Այսօր ՀՀ կառավարության դիմաց ակցիա է կազմակերպվել ի աջակցություն Բաքվում պահվող հայ պատանդների։

Մասնակիցները պահանջել ու կոչ են արել կառավարությանը գործուն քայլեր ձեռնարկելու Բաքվում ապօրինաբար պահվող հայերի ազատ արձակման ուղղությամբ։

“Մեր հայրենակիցները տանջվում են այնտեղ միայն նրա համար, որ հայ են։ Այսօր հավաքվել ենք, որ կոչ անենք կառավարությանը, որպեսզի նա պատասխանատվություն և պատվախնդրություն ունենա հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ քայլեր անելու”,-ասել են մասնակիցները։

Եթե ​​Ադրբեջանը հարձակվի, մենք կպաշտպանենք Հայաստանի տարածքը. Գրիգորյան

Եթե ​​Ադրբեջանը հարձակվի, մենք կպաշտպանենք Հայաստանի տարածքը. Այս մասին մարտի 20-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը կպաշտպանի Հայաստանի տարածքը, այս մասին հարցեր չկան»,- վստահեցրեց նա։

Նա կեղծ է անվանել Ադրբեջանի վերջին մեղադրանքները Հայաստանի հասցեին, թե իբր նա խախտում է հրադադարի ռեժիմը։

Նրա խոսքով, շատ կարևոր է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարություն է տարածել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, և Հայաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարություն է տարածել, որ Ադրբեջանի պնդումները կեղծ են։

Գրիգորյանը զեկուցել է, որ Հայաստանի վարչապետն իր հերթին հայտարարել է կայունությունը պահպանելու մտադրության մասին։

Պաշտոնյան կրկնեց, որ Երևանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը։

«Խաղաղության պայմանագրի բոլոր հոդվածները համաձայնեցված են, Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել այն և պատրաստ է սկսել տեխնիկական հարցերի քննարկումը` փաստաթղթի ստորագրման ամսաթիվն ու վայրը։ Տեքստն արդեն համաձայնեցված է, մենք առաջ ենք տանում դրա ստորագրման օրակարգը»,- նշեց նա։

Հայաստանը 10 օրով բացում է «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, ըստ որի մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը դարձնում է գործող, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկի Սիրիա։

«Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:

Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ», – ասված է որոշման մեջ։

Օրեր հետո բոլորս հայտնվելու ենք անելանելի վիճակի մեջ

Ապրիլի 1-ից արցախցիների մեծ մասին զրկում են բնակվարձերի աջակցությունից։ Հետաքրքիր է՝ ի՞նչն է հաշվի առնվել։ Արդյո՞ք մարդկանց ապահովել են բնակարաններով կամ հիմնական աշխատանքով, կամ էլ՝ գուցե տան վարձերի գումարնե՞րն են ցածրացել։ Ես չեմ հասկանում՝ ինչպես է նման որոշում ընդունվել։ Օրեր հետո բոլորս հայտնվելու ենք անելանելի վիճակի մեջ, ուստի աջակցությունը պետք է շարունակվի առանց խտրականության,- ասում է Արցախից տեղահանված Լուսիկը և ավելացնում, որ մենակ իր ընտանիքի համար չի մտահոգված, շուրջբոլորը նույն կարգավիճակով մարդիկ են։

Արմեն և Լուսիկ Սարգսյանների 11 հոգանոց ընտանիքն Արցախից տեղահանվելուց հետո հաստատվել է Կոտայքի մարզում, նախ՝ Արամուս գյուղում, ապա՝ Աբովյան քաղաքում։ Երեք անգամ տուն են փոխել։ Բազմանդամ լինելու պատճառով դժվար էր տուն վարձակալել, և ընտանիքն ստիպված կիսվեց։ Ավագ որդու ընտանիքը բնակություն հաստատեց Բալահովիտ գյուղում, իսկ կրտսեր որդու ընտանիքի հետ Լուսիկը, ամուսինն ու դուստրը բնակարան վարձակալեցին Աբովյան քաղաքում։

-Ըստ նոր որոշման՝ մեր ընտանիքից 2 անչափահաս երեխաներն են ընդգրկվելու բնակվարձերի աջակցության ծրագրի մեջ։ Աղջիկս ուսանող է, ես ու ամուսինս 50-ից բարձր տարիքի ենք։

Մեր ընտանիքը, ինչպես և արցախցի բոլոր ընտանիքները ամբողջ կյանքում ստեղծել ու արդեն մեր ստեղծածը պետք է վայելեինք, սակայն ընկել ենք դռնեդուռ, անտեր ու անօգնական։ Տեղահանվելուց հետո պարապ չենք նստել։ Ամուսինս ու տղաներս աշխատանք են գտել, ես վերսկսել եմ իմ բիզնեսը։ Վատն այն է, որ հարկային բեռը մեծացել է, սակայն, ինչպես ասում են, մեր օրվա հացը մի կերպ կարողանում ենք վաստակել ու գոյատևել։

Պետության կողմից տրվող աջակցությունը մեծ օգնություն է արցախցիների համար․ դրանով գոնե տան վարձն ենք տալիս։ Ցավալի է, որ ցեղասպանության ենթարկված և բռնի տեղահանված արցախցիներիս հաճախակի են ասում՝ աշխատեք, ստեղծեք, ապրեք։ Երբեմն մոռանում են, որ արցախցին ամեն ինչ զրոյից է սկսում։ Ամեն ինչ նորից ենք ձեռք բերում՝ տնտեսելով ու մեզ զրկելով շատ բաներից։

Առանց պետության կողմից տրվող աջակցության՝ շատ դժվար է լինելու։ Եթե ընտանիքի բոլոր անդամներն էլ աշխատեն, միևնույն է՝ չենք կարողանալու տան վարձի, կոմունալ ծառայությունների գումարները տալ, ուսանողի և փոքր երեխաների կարիքները հոգալ։ Մենք՝ մեծերս, սովոր ենք, կդիմանանք մի կերպ․ պատերազմներն ու շրջափակումը կոփել են մեզ։ Ցավն այն է, որ արցախցիների քիչ մասն է աշխատանք գտել․ մեծ մասն ընդհանրապես հույս չունի, որ կկարողանա երբևէ աշխատել։ ՀՀ կառավարությունը քաջատեղյակ է, թե ինչ է տիրում երկրում, լավ գիտի բնակվարձերի ու աշխատավարձերի չափերի մասին։ Զարմանում եմ, թե ինչու է նման որոշում ընդունել,-ասում է Լուսիկը։

Արցախում Սարգսյանների ընտանիքն զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով։ Մոտ 7 հա հողատարածքում նռան և արքայախնձորի այգիներ ունեին տարիների քրտինք էր։ 2023-ին բերքը շատ առատ էր գրեթե 50 տոննա միրգ կար ծառերի վրա, մնաց թշնամուն։ Սարգսյաններն Արցախում թողեցին երկու հարկանի տուն, 2 մեքենա (վառելիք չլինելու պատճառով), հարյուրավոր հավեր, բադեր։ Շրջափակման օրերին նրանց ընտանիքը ձեռք էր բերել պաղպաղակի և հյութերի պատրաստման սարքեր։

 Լուսիկի մտքով երբեք չէր անցնում, որ մի օր կլքի Արցախը

-2020-ի պատերազմից հետո, աշխատանքիս հետ համատեղ սկսեցի զբաղվել հագուստի բիզնեսով։ Խանութ ձեռք բերեցի, որի գումարի զգալի մասը տվեցի շրջափակման ամիսներին։ Երբեք չէի պատկերացնում, որ կտեղահանվենք մեր հողից։ Ոչ միայն ես, բոլոր արցախցիներն էլ ինձ նման էին մտածում։

2023-ին բերքն ու բարիքն առատ էր։ Մենք պատրաստվում էինք ձմեռվան․ բանջարեղեն էինք պահածոյացնում, չիր ու չամիչ անում։ Շրջափակման ընթացքում, իհարկե, շատ դժվար էր, սակայն մենք դիմանում էինք ու սպասում։ Բայց ոչ Արցախի հայաթափմանը։ Սեպտեմբերի 19-ին հարսներիս, աղջկաս ու թոռնիկներիս հետ գնացինք նկուղ, հետո՝ Ստեփանակերտի օդանավակայան, ապա՝ Հայաստան։ Ոչ մի բան չկարողացանք բերել մեզ հետ։ Երբեմն աչքերս փակում եմ ու հիշում տունս՝ տարիների իմ վաստակը։ Ցավից ու կարոտից տեղս չեմ գտնում։

Հայաստանում չկարողացա իմ մասնագիտությամբ աշխատանք գտնել։ 33 տարվա գլխավոր գրադարանավար եմ․ ուր դիմեցի, ասացին՝ տեղ չկա։ Համարձակվեցի նորից զբաղվել հագուստի բիզնեսով։ Փոքրիկ քայլերով առաջ եմ գնում, արդեն հավատարիմ հաճախորդներ ունեմ։ Իմ շրջապատում բարյացակամ մարդիկ շատ կան, ովքեր օգնում են բարոյապես չկոտրվել, առաջ նայել։ Աբովյան քաղաքը երբեմն Արցախն է հիշեցնում, քանի որ արցախցիներն այստեղ շատ են բնակեցված, և դա ևս օգնում է, որ մեզ մի փոքր լավ զգանք։

Լուսիկի ամուսինը՝ Արմենը, ով հետևում էր մեր զրույցին ու լիովին կիսում կնոջ կարծիքը, չի կարողանում չասել իր խոսքը

-Չկա մի օր, որ ես մտքով Արցախում չլինեմ։ Մտովի շրջում եմ Ասկերանի փողոցներով, գնում այգիներս, այցելում Խնապատ, որտեղ ծնողներիս շիրիմներն են։ Հավատում եմ, որ կգա ժամանակ ու այդ ամենը մտովի չի լինի։ Երբեք չեմ կորցնում հույսս, որ կվերադառնանք մեր պապենական երկիրը ու տեր կկանգնենք նրան։ Թեկուզ Հայաստանը նույնպես մեր հայրենիքն է, սակայն Արցախը մեր օդն ու ջուրն է, առանց որի դժվար է ապրել։ Եթե մենք չկարողանանք գնալ, համոզված եմ՝ մեր թոռնիկներն անպայման հետ են գնալու։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ալիևը խոսում է Հայաստանի հսկա “զինանոցի” մասին, իսկ հայկական էլիտան “դուքյան” է ուզում

ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ փորձում էր Բաքվին համոզել համակերպվել տարածքների կորստի հետ և աջակցում էր Հայաստանին, պնդում է Իլհամ Ալիևը, պահանջելով լուծարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող միակ կառույցը։ Բաքուն պնդում է՝ «խաղաղության համաձայնագիրը» չի ստորագրի, քանի դեռ եռանախագահությունը չի լուծարվել:

«Երեքն էլ (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա – խմբ․) միավորվել էին մեկ նպատակի շուրջ։ Ընդ որում, այդ երկրների միջև ներկայիս հարաբերությունները ցույց են տալիս, որ դա հազվադեպ երևույթ է։ Երեքն էլ կանգնած էին Հայաստանի կողքին, երեքն էլ տարբեր ճանապարհներով աջակցում էին Հայաստանին՝ մեկը զենք էր տալիս, մյուսը՝ քաղաքական աջակցություն, երրորդը՝ տնտեսական առավելություններ», – հայտարարում էր Ալիևը։

Բաքուն մեկը մյուսի հետևին թվարկում է Հայաստանի իրավական, քաղաքական, քաղաքակրթական երկաթե փաստարկներն ու վահանները, ապացուցելով, որ Հայաստանի կառավարությունը, ունենալով հսկայական քաղաքական «զենք», պետք է կամ ապաշնորհ, կամ դավաճան լինի՝ ամեն ինչ փոշիացնելու համար։

Ալիևը պնդում է, որ աշխարհի «մեծերը»՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները զարմանալիորեն միակարծիք էին՝ Հայաստանի կողքին լինեկով, իսկ նախկինում նա խոստովանել է, որ իրեն համոզում էին ճանաչել Արցախը։

Նա պնդում է, որ Հայաստանի Սահմանադրությամբ Արցախը Հայաստանի մաս է, և աշխարհում ոչ ոք չի վիճարկում ՀՀ Սահմանադրությունը։

Ալիևը պնդում է, որ հայկական Սփյուռքը «խանգարում է» Հայաստանին, թույլ չտալով, որ ԱՄՆ-ն վերացնի «Ղարաբաղի դեմ ագրեսիայի» համար ընդունված 907-րդ ուղղումը, որը ուղիղ սանկցիա է Ադրբեջանի դեմ։

Նա պնդում է, որ աշխարհը 100 տարի առաջ հատուկ է պահպանել Զանգեզուրը հայկական, որ թույլ չտա թյուրքական աշխարհի միավորումը։

Ալիևը պահանջում է եվրոպական դիտորդների դուրս բերումը, ասելով, որ նրանք ևս Հայաստանի կողմից են։

Նա պահանջում է «ապառազմականացված գոտի» սահմանին, նաև բանակի զինաթափում, փաստորեն ճանաչելով, որ նորմալ հրամանատարությամբ հայկական բանակը՝ ռեալ սպառնալիք է իրեն համար։

Եթե թվարկենք Ալիևի մնացած բոլոր պահանջները, կստացվի, որ Հայաստանը հսկայական աշխարհաքաղաքական, իրավական, ազգային, ուժային զինանոց ունի․ մեկ դար աշխարհը ամեն ինչ արել է, որ Հայաստանը քաղաքական գործոն դառնա։ Բայց այդ զինանոցը օգտագործելու փոխարեն Հայաստանի էլիտան տերեր էր փնտրում, հոգու խորքում համոզված լինելով, որ ինքը չի կարող զինանոց ունենալ, նրան պետք է միայն դուքյան խաչմերուկների վրա։

Նաիրա Հայրումյան

Մարտի 29-ին արցախցիները հանրահավաք են հրավիրել

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ-ը հայտարարություն է տարածել․

Մեծ հանրահավաք ի պաշտպանություն արցախցիների իրավունքների

Սիրելի’ արցախահայեր և Արցախի ցավը իրենը համարող աշխարհասփյուռ հայեր,

«Հանուն Արցախի» միավորման նախաձեռնությամբ ստեղծված և Արցախի հասարակական գրեթե բոլոր շրջանակները ներառող «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» հայտարարում է Երևանի Ազատության հրապարակում մեծ հանրահավաքի մասին։

Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, կբարձրաձայնվեն հետևյալ խնդիրները.

  1. Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովում
  2. Տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական և բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ
  3. Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի պահանջ
  4. Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության պահանջ։

Թրամփը պաշտպանության լավագույն միջոցն է համարում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտները ԱՄՆ-ին փոխանցելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինային օգնություն է առաջարկել ատոմակայանի կառավարման հարցում, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը։

«Այդ կայանների նկատմամբ ԱՄՆ-ի սեփականությունը կլինի լավագույն պաշտպանությունը այս ենթակառուցվածքի համար և աջակցություն Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին», – ասել է Լևիտը:

Ակցիա ի պաշտպանություն ոստիկանության կողմից խոշտանգված Տիգրան Ուլուբաբյանի

Մի խումբ քաղաքացիներ փակել են ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհը՝ պահանջելով պատժել օրեր առաջ Վանաձորում արցախցի երիտասարդին խոշտանգած ոստիկաններին։ Խոսքը ոօրեր առաջ արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանին խոշտանգման մասին է ։

«Մեկ ժամ է՝ բողոքի ակցիայի մասնակիցներն այստեղ են, ՔԿ–ից ոչ ոք չի իջել, իրենց չի՞ հետաքրքրում այստեղ ինչ հավաք են իրականացնում մարդիկ»,–ոստիկանների՝ ճանապարհը բացելու պահանջին ի պատասխան ասաց փաստաբան Ռոման Երիցյանը։

«Ծեծելը հեչ, եթե հայհոյած չլինեին, այսքանը բանը չէր լինի։ Ոստիկաններն օրենքի մարդիկ են, մենք իրենցով ենք այս պետությունում հանգիստ դուրս գալիս փողոց, հիմա անմեղ մարդուն բռնում են տանում են բաժին, ամենաթողություն ա»: Այս մասին ՀՀ Քննչական կոմիտեի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց օրեր առաջ ոստիկանների կողմից խոշտանգված արցախցի Տիգրան Ուլաբաբյանը։

«Ինձ առանց որևէ հիմքի ու մեղադրանքի բռնել տարել էին հարցաքննել առաջին օրը։ Երկրորդ օրը տարել են ծեծել, հայհոյել։ Ինձ ասում էին` «վերխդ հանի, հեսա մշակում ենք, ու պրիզնատ արի, որ դու ես արել։ Ես մի քանի անգամ ասել եմ` ո՛չ արել եմ նման բան, ո՛չ էլ երբևէ կանեմ։ Եթե էդ ոստիկաններին օրենքով չպատժեն, ես էլ ո՞նց վախենալով ապրեմ էս երկրում,  չէ որ ցանկացած պահի նորից կարող են հրավիրել ոստիկանություն և խոշտանգել”, ասել է Տիգրանը։
 Ըստ փաստաբան Ռոման Երիցյանի՝ վեց ոստիկանի մասին է խոսքը, որոնց ինքնության մասին մինչ այս պահը տեղեկություն չեն տրամադրել հանրությանը, նրանցից երկուսի ինքնությունը պարզել է Ռոման Երիցյանը։
Փաստաբանը նաեւ ասաց, որ 2023 թվականից մինչ այսօր ոստիկանության բաժանմունքներում արցախցիներին խոշտանգելու վերաբերյալ ավելի քան 30 ահազանգ է ստացել։
Քաղաքացիները փակել են Քննչական կոմիտեի շենքին հարող փողոցը, կոմիտեից տեղեկացրեցին, որ պատրաստ են ընդունել փաստաբան Ռոման Երիցյանին, Տիգրան Ուլուբաբյանին ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանին՝ քննարկում իրականացնելու նպատալով։

Զանգվածային ցույցեր Երուսաղեմում. Ոչ պատերազմին՝ հանուն պատանդների

Ցուցարարները պահանջում են թույլ չտալ «Շին Բեթ»-ի ղեկավարի հրաժարականը և դադարեցնել պատերազմը՝ հանուն պատանդների

Երուսաղեմում զանգվածային բողոքի ցույց է տեղի ունենում Շին Բեթի ղեկավար Ռոնեն Բարի պաշտոնանկության և Գազայի հատվածում ռազմական գործողության դեմ, որը ցուցարարներն անվանել են «մահացու սպառնալիք պատանդների համար»։ Բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ։

Այնուհետև հազարավոր ցուցարարներ շարունակել են իրենց երթը դեպի Ազա փողոց, որտեղ գտնվում է վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրը։

Բողոքի ակցիային մասնակցել են նաև ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը, պաշտպանության նախկին նախարար Մոշե (Բուգի) Յաալոնը և նախկին վարչապետ Էհուդ Բարաքը:

Ղարաբաղյան «հրահանգներ» Սիրիայում. «խաղաղապահները» դառնում են «դիտորդներ»

russia-artsakh.ru

Լեռնային Ղարաբաղի և Սիրիայի միջև զուգահեռներն ակնհայտ են

«Ռուսաստանը փրկում է սիրիացի քրիստոնյաներին և ալավիներին, որոնք փախչում են Դամասկոսի ջարդերից», այսպես էր վերնագրված հոդվածը, որը տեղադրվել է mail.ru-ի լրահոսում։

«Սիրիացի քրիստոնյաները, որոնք մինչև վերջերս հետ էին պահում ջիհադիստների առաջխաղացումը, ստիպված են լքել իրենց տները։ Ռուսաստանն օգնում է փրկել նրանց կյանքը։ Մի արևելագետ էլ V Focus Mail-ին պատմել է, թե ինչ է կանգնած ջարդերի հետևում և որտեղ են փախչում սիրիացիները:

Այսպիսով, Սիրիայում ռուսական բոլոր դիրքերը հանձնելուց և Թուրքիայի պրոքսիներին հանձնվելուց հետո, ռուսական պաշտոնական քարոզչությունը փորձում է կեղծավորություն անել։

Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ Մենք կհիշեցնենք նրանց, ովքեր մոռացել են։

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի նացիստական ​​ռեժիմի ագրեսիայի, ԼՂՀ քաղաքների և գյուղերի զանգվածային գնդակոծությունների, խաղաղ բնակչության զանգվածային սպանությունների և այլ ռազմական հանցագործությունների ժամանակ, որոնք ուղեկցվել են Արցախի հայ ժողովրդի ագրեսիային և էթնիկ զտումներով, Ռուսաստանի Դաշնության պաշտոնական լրատվամիջոցներն ամբողջությամբ անտեսեցին այն, ինչ տեղի էր ունենում։ Իսկ պարոն Պեսկովը, ըստ էության, արդարացրել էր Բաքվի նացիստական ​​ռեժիմի հանցագործությունները՝ հայտարարելով, որ Բաքուն իբր գործում է իր տարածքում գործող օրենքների շրջանակներում։

Այս հայտարարությունները պատահական չէին և տեղավորվում էին ՌԴ ԱԳՆ ընդհանուր և երկարամյա դիրքորոշման մեջ. «ամեն ինչում մեղավոր է Երևանը, և Բաքուն դրա հետ կապ չունի»։

Միջազգային իրավունքի տեսանկյունից անհասկանալի և աննշան «փաստարկները», որոնցով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները փորձում էին քողարկել Կրեմլի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պաշտպանելու իր պարտավորությունները կատարելու մերժումը, որոնք հստակորեն շարադրված էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ։ Սակայն նրանք ծառայում էին միայն մեկ նպատակի. Կրեմլի անգործության հիմնավորումը ալիևյան ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի բարբարոսական շրջափակման, Բաքվի կողմից հրադադարի կանոնավոր խախտումների (որը բազմիցս նշվել է ՌԴ ռազմական խորհրդի և ՌԴ ՊՆ զեկույցներում) և մոտալուտ էթնիկ զտումների պայմաններում։

2023 թվականի սեպտեմբերի 19-ի երեկոյան իրավապաշտպան կայքերից մեկի լրագրողների մոտ է հայտնվել մի ձեռնարկ, որը նախագահի աշխատակազմն ուղարկել է պետական ​​և Կրեմլին հավատարիմ լրատվամիջոցների աշխատակիցներին։

Դրանում Կրեմլը խորհուրդ է տվել Հայաստանին և արևմտյան երկրներին մեղադրել «Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման մեջ»։ Կրեմլի ձեռնարկի համաձայն՝ պետք է գրվեր, որ «ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետին դրդել են այս հայտարարությունն անել իր արևմտյան «գործընկերները», որոնք պետք է ամբողջությամբ կիսեն նրա հետ հետևանքների պատասխանատվությունը։ Հայաստանի ղեկավարության որոշումը, որն ինքնին արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը, ազդանշան դարձավ, որ Ադրբեջանը քայլեր ձեռնարկի, Բաքուն Լեռնային Ղարաբաղում հակամարտությունն այլևս ընկալում է որպես իր ներքին հակամարտություն։

Կրեմլի ձեռնարկի տեքստում նաև առաջարկվում էր, որ Կրեմլում ռուս խաղաղապահների կարգավիճակը բնութագրվի որպես «դիտորդական», մինչդեռ կառավարամետ լրատվամիջոցների աշխատակիցները պետք է խոսեին «քաղաքացիներին տարհանելու» խաղաղապահների օգնության մասին:

Առանձին-առանձին, ձեռնարկի հեղինակները խորհուրդ են տալիս նշել, որ մարդիկ «ապաստան» են գտնում ուղղափառ եկեղեցում, որը գտնվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայում» («Էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղում. քողարկում լրատվամիջոցների ձեռնարկներից», http://russia-artsakh.ru/node/20633):

Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Կոստանդնուպոլիսը կարող է լինել ներկայիս աշխարհակարգի փլուզման սկիզբը. Իմամօղլուի ձերբակալությունը

Չորեքշաբթի օրը՝ մարտի 19-ին, Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին՝ կոռուպցիայի և ահաբեկչական կազմակերպությանն օժանդակելու կասկածանքով։ Էքրեմ Իմամօղլուն համարվում է Էրդողանի գլխավոր մրցակիցը։ Իմամօղլուի հետ մոտ հարյուր մարդ է բերման ենթարկվել։

Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության ղեկավար Օզգուր Օզելը դա անվանել է հեղաշրջման փորձ և կոչ է արել կողմնակիցներին դուրս գալ փողոց։

Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ աջակցելու քաղաքի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, ով համարվում է նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր հակառակորդը գալիք նախագահական ընտրություններում՝ հերթական, թե արտահերթ։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ հազարավոր ուսանողներ դուրս են եկել փողոց։ Նրանք ճեղքել են ոստիկանական շղթան, իսկ անվտանգության ուժերը պատասխանել են արցունքաբեր գազով և մահակներով։ Բողոքի ցույցեր են տեղի ունենում նաեւ Անկարայում։

Ինչպես գրում է Bloomberg-ը, Իմամօղլուի ձերբակալության ֆոնին թուրքական լիրան դոլարի նկատմամբ ընկել է ռեկորդային նվազագույնի` ավելի քան 10%-ով։ Բացի այդ, ձերբակալությունը առաջացրել է ակտիվների զանգվածային վաճառք, Borsa Istanbul 100 ինդեքսի անկում (-6,9%) և պետական ​​պարտատոմսերի եկամտաբերության աճ:

Փորձագետները նշում են, որ Էրդողանը մտադիր է այս տարի արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել։ Ապրիլի վերջին (գուցե ապրիլի 24-ի՞ն) նա մտադիր է մեկնել ԱՄՆ և հանդիպել նախագահ Թրամփի հետ։ Ըստ երևույթին, մինչ այդ Էրդողանը պետք է լուծի իրեն վրա դրված բոլոր խնդիրները՝ Սիրիայի և Հայաստանի ապասուվերենիզացիա, ինչպես նաև Վրաստանի ինկոռպորացիա։ Դրանից հետո նա կարող է ընտրություններ անցկացնել և դառնալ ցմահ սուլթան (Թրամփն էլ էր ասել, որ սա իր վերջին ընտրությունն է, քանի որ կարող է այլևս ընտրություններ չլինեն)։

Էրդողանը արագացված տեմպերով է լուծում իր խնդիրները՝ նա կազմակերպել է ալավիների ցեղասպանությունը Սիրիայում, իսկ Հայաստանին մղում է ինքնալուծարման կամավոր ակտի՝ սպառնալով Ալիևի ռազմական ուժով։

Սակայն Էրդողանը կարող է սայթակել իր ներքին քաղաքականության պատճառով, եթե ուժայինները անցնեն ընդդիմության կողմը: Զինվորականները միշտ եղել են որոշիչ գործոն Թուրքիայում, և թեև Էրդողանը տարիների ընթացքում չեզոքացրել է Գլխավոր շտաբի ազդեցությունը, իսկ նրա գլխավոր մրցակից Ֆեթուլլահ Գյուլենն անսպասելիորեն մահացել է, ոչ մի երաշխիք չկա, որ զինվորականները չեն միանա ցուցարարներին։

Ֆոնդային բորսայում փոփոխությունները վկայում են այն մասին, որ շուկան զգում է քաղաքական անկայունություն և մոտեցող սուր ճգնաժամ։ Կկարողանա՞ Էրդողանը դիմանալ դրան։

Ներկայիս աշխարհակարգի փլուզումը սկսվելու է Թուրքիայից։