50 հազարը կտրելուց հետո 1-3 հոգանոց ընտանիքներն անելանելի վիճակում կհայտնվեն

Արցախահայության շրջանում շարունակվում են մտավախություններն առաջիկայում սպասվող դժվարությունների վերաբերյալ։ Սոցիալական հարթակներում մարդիկ չեն դադարում իրենց դժգոհությունները հայտնել, քանի որ ապրիլից արցախահայության զգալի մասը կհայտնվի սոցիալական ծանր վիճակում՝ հաշվի առնելով, որ կզրկվի պետության կողմից տրվող միակ ֆինանսական աջակցությունից։ 

Զրուցակիցս, չցանկանալով բացահայտել իր ինքնությունը, խոսում է այն մարդկանց անունից, ովքեր շուտով կհայտնվեն անելանելի դրության մեջ։ Տեղահանված կինն Արցախում պետական աշխատող էր։ 2023-ի բռնատեղահանումից հետո հաստատվել է ՀՀ Կոտայքի մարզում։

Ապրում է միայնակ և մի կերպ հոգում իր կարիքները։

-Նախ ուզում եմ անդրադառնալ ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրին։ Ինչպես հասկանալ այն մարդկանց մտածելակերպը, ովքեր նման որոշում են կայացրել։ Մեկ հոգանոց իմ ընտանիքն ինչպես կարող է տուն ձեռք բերել։ Ես և իմ նմանները երբեք չեն կարողանա օգտվել այդ ծրագրից, որովհետև այն անիրական է ու ծաղր՝ արցախահայության հանդեպ։ Տրամադրվող գումարով, եթե անգամ մեկ հոգու համար նախատեսվի 4 մլն դրամ, միևնույն է՝ անհնարին է տուն գնել։ Նույնը կարող եմ ասել 1-3 հոգանոց ընտանիքների մասին, որոնք բավականին քանակ են կազմում տեղահանված արցախցիների թվում։

Իսկ այն, որ արցախցիների մի մեծ խմբի համար շուտով 50 հազար դրամ աջակցության ծրագիրը կավարտվի, ինքնին մտավախություն է առաջացնում յուրաքանչյուրիս մոտ։ Շատերս կկանգնենք փաստի առաջ ու կհայտնվենք փողոցում։

Տեղահանությունից հետո աշխատանքի համար դիմել եմ տարբեր տեղեր։ Դիմել եմ 10-ից ավելի հիմնարկ-ձեռնարկությունների։ Ոչ մի տեղից դրական պատասխան չեմ ստացել։ Մեծ մասը պատասխանում են, որ տարիքային սահմանափակումներ են։ Այսինքն, եթե 45-ից բարձր ես, ուրեմն չես կարող աշխատանք ակնկալել ոչ մի տեղից։ Պետական հիմնարկներում աշխատանքի անցնելու առաջին պահանջը ՀՀ քաղաքացիությունն է, որը ես չեմ ցանկանում ընդունել, քանի որ ինձ Հայաստանի քաղաքացի եմ համարում։ Գոյությունս պահելու համար ստիպված օրավարձով աշխատանք եմ գտել։

Պետության կողմից մեկ շնչին տրվող 50 հազար դրամ աջակցությունը շատ չնչին թեթևացնում է իմ հոգսերը։ Եթե այն կտրվի, ես կհայտնվեմ փողոցում։ Հաստատ չեմ կարողանա իմ այսօրվա եկամուտով տան վարձ տալ ու գոյատևել,- ասում է զրուցակիցս և շարունակում խոսքը,- ինձ համար անհասկանալի են արցախցիների հանդեպ նման մոտեցումները։ Ո՞վ պիտի հոգա մեր հոգսերը, ո՞վ պիտի տիրություն անի մեզ և ի՞նչ է սպասվում արցախահայությանը։ Արցախցիների խնդիրները անհատական չեն, մոտեցումը պետք է համակցված լինի։

Միայն կենցաղային հարցերը չէ, որ այսօր մտահոգում են արցախցիներիս։ Մեր ամենակարևոր հարցն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձն է և պատմական հայրենիքում ինքնորոշված, անվտանգ ու արժանապատիվ ապրելը։ Արցախցիների զգալի մասը երազում է վերադառնալ տուն, սակայն գիտակցում է, որ դեռևս դա հնարավոր չէ։ Եվ այս պահին տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությունը և սոցիալական խնդիրների կարգավորումը պետք է լինի ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրը։ Այլապես՝ տեղի կունենա վատթարագույնը:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Փաշինյանը Իրանին «համոզում է» փակել սահմանը Մեղրիում և օգտվել Նախիջևանի երթուղուց

Տարածաշրջանում «կոմունիկացիաների բացմանը» կամ այլ կերպ՝ Իրանի հետ Հայաստանի սահմանը ռուս-թուրքական դաշինքին հանձնելուն խոչընդոտում է Իրանի դիրքորոշումը, որը չի ցանկանում, որ փոխվեն  “տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանները” և զրոյացվի Հայաստանով Եվրոպայի հետ Իրանի կապը։

Իրանի դիմադրությունն այնքան անսասան է, որ վեճ է առաջացրել Թեհրանի և Անկարայի միջև: Երեկ երկու երկրների դեսպանները կանչվեցին իրենց արտաքին գործերի նախարարություններ այն բանից հետո, երբ Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը հայտարարեց, որ Իրանը չափազանց շատ է ծախսում «արտերկրյա նվաճումների» վրա, իսկ Իրանը կոչ արեց համատեղ ջանքեր գործադրել, ոչ թե բաժանել տարածաշրջանը:

Հայաստանի կառավարությունը վաղուց կհամաձայներ Մեղրիի միջանցքի առաջարկին և կհրաժարվեր Իրանի հետ սահմանից՝ հանուն Թուրքիայի հետ սահմանի բացմանը, սակայն Թեհրանը պնդում է այն պահպանել՝ անգամ սպառնալով ուժ կիրառել, եթե որևէ մեկը փորձի փոխել սահմանները տարածաշրջանում։

Իրանի դիրքորոշումը դառնում է «խաղաղության պայմանագրի» կնքման գլխավոր «խոչընդոտը», իսկ այդ պայմանագիրն անկասկած կհանգեցնի հայկական պետականության վերացմանը։ Փաշինյանը փորձում է շրջանցել իրանական արգելքը, սակայն ապարդյուն։

Բաքուն մերժել է Նիկոլ Փաշինյանի բոլոր առաջարկները՝ կապված «ինքնիշխան հաղորդակցությունների հետ»՝ պահանջելով բացառապես “անխոչընդոտ” Մեղրիի միջանցքը։ Այս նախագիծը հավասարապես ուղղված է Հայաստանի և Իրանի դեմ, սակայն Երևանի կառավարությունը շարունակում է «ջանք գործադրել» այն խթանելու համար՝ փորձելով գրավել Իրանին վարդագույն հեռանկարներով։

Փաշինյանի «խաչմերուկի» նախագիծը պարունակում է առաջարկ Ալիևին՝ «բացել» Նախիջևանը և դրանով իսկ «սփոփել» Իրանին։ Չէ որ Նախիջեւանում վաղուց երկաթգիծ կա Իրանից դեպի Հայաստան, եւ հնարավոր է շատ արագ վերականգնել Իրանի հետ խորհրդային տարիներին եղած կապը։

Այս մասին Փաշինյանը խոսել է «Արմենպրես»-ի իր հոդվածում և նույնը կրկնել երեկ Իրանի պետական ​​հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Փաշինյանն ասաց, որ եթե բոլոր կոմունիկացիաներն ապաշրջափակվեն (իսկ դա հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Հայաստանն ու Իրանը համաձայնեն Մեղրիի միջանցքին և հայ-իրանական սահմանի փակման հետ.-հեղ.), Հայաստանն ու Իրանը երկաթուղի կստանան։ Նա, սակայն, չի ասել, որ Նախիջեւանով անցնող այս ճանապարհը լինելու է Բաքվի իրավասության ներքո։

Իրանի դիվանագիտական ​​հազարամյա ավանդույթները թույլ են տալիս լսել բաց աչքերով: Եթե ​​Իրանը Բաքվի իրավասության ներքո հաղորդակցություններ ցանկանար, Ռեշտ-Աստարա ճանապարհը վաղուց կառուցված կլիներ։ Բայց Իրանը դա չի ցանկանում, և դժվար թե Փաշինյանը կարողանա «համոզել» Իրանին։ Ավելին, ԱՄՆ-ը դեռևս որևէ կերպ չի անդրադարձել այս հարցին և չի պնդում «թուրքական միջանցքի» բացումը՝ իրանա-հայկական սահմանի փակման հաշվին։

Նաիրա Հայրումյան

 

Ամերիկացիները կստանձնեն Պանամայի ջրանցքի շուրջ գտնվող հիմնական նավահանգիստների վերահսկողությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո Հոնկոնգում գտնվող Hutchison-ը հայտարարել է, որ որոշել է Պանամայի ջրանցքի տարածքում երկու խոշոր նավահանգիստների վերահսկողությունը հանձնել ամերիկյան կոնսորցիումին:

CK Hutchison Holdings-ը հայտնել է, որ ամերիկյան BlackRock ներդրումային ընկերության գլխավորած կոնսորցիումին է վաճառելու է Panama Ports Company-ի 90 տոկոս բաժնետոմսերը, որը շահագործում է ջրանցքի երկու կողմերում գտնվող Balboa և Cristobal նավահանգիստները:

Ավելի քան 14 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի պայմաններով ամերիկացիները կտիրեն նաև Hutchison-ի դուստր ձեռնարկությունների ակտիվների 80%-ին, որոնք կառավարում են 43 նավահանգիստներ և ենթակառուցվածք 23 երկրներում, այդ թվում՝ Բրիտանիայում, Գերմանիայում, Մերձավոր Արևելքում և Հարավարևելյան Ասիայում:

Վերլուծաբանների կարծիքով՝ հիմնական նավահանգիստների նկատմամբ վերահսկողությունը փոխանցելու որոշումը կարող էր ընդունվել ամերիկյան նոր վարչակազմի ճնշման ներքո։ Իր նախագահության առաջին օրերին Դոնալդ Թրամփը պնդումներ էր անում, որ Չինաստանը վերահսկում է ջրանցքը, և սպառնում էր այն վերադարձնել ԱՄՆ-ի վերահսկողությանը:

Թրամփը նույնիսկ չի բացառել բռնությամբ տիրանալու հնարավորությունը, ինչը առաջացրել է Պանամայի իշխանությունների և տեղի բնակիչների զայրացած արձագանքը, որոնք դուրս են եկել փողոց՝ բողոքելու։

Զելենսկին «վերադարձավ». այսօր կստորագրվի ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև համաձայնագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի երկու պալատներին ուղղված ուղերձում ասել է, որ նամակ է ստացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից, որում նա հայտարարել է խաղաղ բանակցությունների իր պատրաստակամության մասին։ Նրա խոսքով, Ռուսաստանը նույնպես ազդանշաններ է ուղարկել խաղաղության իր պատրաստակամության մասին։

«Այսօր ես կարևոր նամակ ստացա Ուկրաինայի նախագահ Զելենսկիից։ Նամակում ասվում է. «Ուկրաինան պատրաստ է որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ տեւական խաղաղությունը մոտեցնելու համար։ «Ոչ ոք ավելի շատ խաղաղություն չի ուզում, քան ուկրաինացիները», – ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Զելենսկին հայտարարել է նաև իր պատրաստակամության մասին «ցանկացած հարմար պահի» համաձայնագիր ստորագրել օգտակար հանածոների արդյունահանման վերաբերյալ։ ԶԼՄ-ները գրում են, որ դա տեղի կունենա այսօր։

Թրամփը նշել է, որ շնորհակալ է նամակի համար՝ հավելելով. «Միևնույն ժամանակ մենք լուրջ բանակցություններ ենք վարել Ռուսաստանի հետ և ստացել ենք ուժեղ ազդանշաններ, որ նրանք պատրաստ են խաղաղության»։

Վլադիմիր Զելենսկին նոր հայտարարություն է տարածել՝ կապված Դոնալդ Թրամփի հետ իր հրապարակային վեճի հետ. նա ափսոսանք է հայտնել Վաշինգտոնում իրենց հանդիպման կապակցությամբ, բայց ուղղակիորեն ներողություն չի խնդրել։ Ուկրաինայի առաջնորդը նաև ցանկություն է հայտնել աշխատել Թրամփի հետ՝ պատերազմի ավարտի համար և առաջարկել է Ռուսաստանի հետ փուլային հրադադարի ծրագիր։

«Առաջին փուլերը կարող են լինել գերիների ազատ արձակումը, երկնքում կրակի անհապաղ դադարեցումը. հրթիռների, հեռահար անօդաչու թռչող սարքերի արգելումը, էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման արգելումը և անհապաղ զինադադար ծովում, եթե Ռուսաստանը նույնը անի»,- գրել է Զելենսկին:

«Այնուհետև մենք ցանկանում ենք շատ արագ անցնել բոլոր հետագա փուլերը և Միացյալ Նահանգների հետ միասին պայմանավորվել ամուր վերջնական համաձայնության շուրջ»,- գրել է Զելենսկին։

Հատկանշական է, որ Ուկրաինայի նախագահի այս առաջարկներն ընդհանուր առմամբ համահունչ են հրադադարի ծրագրին, որն առաջարկել էր Ֆրանսիան Լոնդոնում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովից հետո։

«Ուրբաթ օրը Վաշինգտոնում, Սպիտակ տանը, մեր հանդիպումը չանցավ այնպես, ինչպես սպասվում էր: Ցավալի է, որ դա տեղի ունեցավ»,- գրել է Զելենսկին։ — Ժամանակն է ամեն ինչ ճիշտ անելու։ Մենք կցանկանայինք, որ ապագա համագործակցությունն ու շփումը կառուցողական լիներ»։

“ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով ամենաբարձր պաշտոնյան հավաստում է, որ այն, ինչ կատարվոմ է Ադրբեջանում, ապօրինի է”

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները կտտանքների են ենթարկվում։ «Հայ գերիները կամ այդ պատճառով չեն ցանկանում տեսակապով կապվել իրենց հարազաների հետ, կամ էլ նրանց թույլ չեն տալիս տեսակապով կապվել, որպեսզի խոշտանգման նոր փաստեր ու հետքեր չբացահայտվեն։ Այդ մարդիկ, գտնվելով անազատության մեջ, ստիպված են կատարել այն, ինչ ադրբեջանական իշխանություններն են թելադրում»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, որ առաջին հերթին փորձ է արվելու նրանցից կորզել այնպիսի ցուցմունքներ, որոնք վնաս են տալու ոչ միայն իրենց, այլ նաեւ Հայաստաի Հանրապետությանը։ «Երկրորդ, արձանագրենք, որ սա կոնկրետ արյունարբու մի բռնապետի անձնական վրեժխնդրությունն է մարդկանցից, ովքեր պայքարել են իրենց ժողովրդի ազատության, անկախության ինքնորոշման իրավունքի համար։ Եվ սրանով ադրբեջանական բռնապետը փորձում է այսպես ասած դաս տալ նաեւ Ադրբեջանում ապրող փորքրամասնություններին, որ ազատության համար ցանկացած պայքար կարող է նման վերջաբան ունենալ»,- նշեց նա։

Արցախի ՄԻՊ-ն ասաց, որ այն ցուցմունքները, որոնք կորզվում են Բաքվի բանտերում գտնվող անձանցից՝ նրանց կյանքի ուղիղ սպառնալիքի, խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ներքո, իրավաբանական տեսանկյունից չունեն որեւէ նշանակություն։ «Եվ երեկ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարի կողմից պահանջ հնչեց ազատելու բոլոր ապօրինի ձերբակալվածներին եւ ապահովելու արդար դատաքննության իրավունքը։ Սա ցույց է տալիս, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով ամենաբարձր պաշտոնյան եւս հավաստում է եւ ուղերձ է հղում, որ այն, ինչ կատարվոմ է Ադրբեջանում, ապօրինի է, եւ դրա հետեւանքով կայացված վճիռները որեւէ իրավաբանական նշանակություն չեն կարող ունենալ»,- հայտարարեց Գեղամ Ստեփանյանը։

Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ գերիների հարցով այսօր նամակներ հանձնվեցին ՀՀ ԱԳՆ-ին եւ Հայաստանում Շվեյցարիայի դասպանատանը։ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ Շվեյցարայից ու միջազգային հանրությունից ակնկալիքն այն է, որ այս հանցագործությունների դեմ պետք է հստակ գործողություններ ձեռնարկվեն։ Պետք է գործել հենց հիմա, քանի որ ցանկացած օրն ու ժամը Բաքվում ապօրինաբար պահվող հայերի համար կարող է ճակատագրական դառնալ։

Ռուբեն Վարդանյանի փաստաբանի առաջարկները, Շվեյցարիայի դերը և Ալեն Սիմոնյանի կծու ակնարկը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային խորհրդատու Ջարեդ Գենսերը գրառում է կատարել Х- ում ՝ նշել, որ  շնորհակալ է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԳՆ-ն հանդես են եկել իր պաշտպանյալի՝ Ռուբեն Վարդանյանի, և Ադրբեջանում պահվող մյուս հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների և գերիների ազատության համար. «Սա շատ կարևոր էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ ավելին անել՝ դա իրականացնելու համար։ Մենք աղոթում ենք և խնդրում նրա օգնությունն ու աջակցությունը»:

Նա նաև հրապարակմանը կցել է տեքստը:

«Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ հասնելու Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակմանը:

Շատերը հարցնում են, թե ինչպես կարող է Հայաստանն օգնել Ադրբեջանում կալանավորված հայ քրիստոնյաների ազատ արձակմանը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ: Իրականում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարող են շատ ավելին անել.

* Հանրային հայտարարություններ և հանրային դիվանագիտություն․

Վարչապետ Փաշինյանը կարող է արտգործնախարարի և ԱԳՆ հայտարարությունների վրա հիմնվելով՝  հրապարակային հայտարարություն տարածել, որում կասվի, որ Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակումը առաջնահերթ նշանակության  խնդիր է, որ նրանց կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի, և նրանք պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն։ Վարչապետը կարող է մամուլի ասուլիս հրավիրել՝ քննարկելու այս բոլոր հարցերը, խոշորագույն լրատվամիջոցներից մեկում հոդված հրապարակել, հանդես գալ բոլոր այն դեպքերում, երբ կարևոր զարգացումներ են լինում։

* Աջակցություն ընտանիքներին․

Ե՛վ վարչապետը, և՛ արտգործնախարարը կարող են հանդիպել քաղբանտարկյալների և գերիների ընտանիքների հետ՝ իրենց համերաշխությունը հայտնելու նրանց։ Նրանք կարող են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) խնդրել՝ դիտորդներ ուղարկել Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատավարություններին: Նրանք կարող են նաև խնդրել իրենց բոլոր դաշնակիցներին, որոնք Բաքվում դեսպանություններ ունեն, դիտորդներ ուղարկել դատավարությանը: Նրանք կարող էին նույնիսկ խնդրել Ադրբեջանին, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, դատավարություններին Հայաստանի կառավարությունից դիտորդներ ուղարկել համար։

* Փոխազդեցություն Ադրբեջանի հետ.

Վարչապետ Փաշինյանը կարող էր Բաքու ուղարկել անձնական բանագնաց, որը կփորձի որպես մարդասիրական խողովակ  հանդես գալ՝ քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակման շուրջ բանակցություններ վարելու համար։ Բացի այդ, նա կարող էր գործակցել համախոհ կառավարության, օրինակ՝ Շվեյցարիայի հետ՝ Հայաստանի շահերն Ադրբեջանում ներկայացնելու համար։ Դա կարող էր արվել Բաքվում այդ երկրի դեսպանատանը «Հայկական շահերի բաժին» ստեղծելու միջոցով: Եթե անգամ քաղբանտարկյալների և ռազմագերիների հարցը ներառված չլինի խաղաղության համաձայնագրի մեջ, ապա վարչապետը կարող է մասնավոր կերպով հասկացնել, որ նրանց ազատ արձակումը պետք է տեղի ունենա գործարքի ավարտից առաջ կամ ավարտին զուգահեռ:

* Աջակցության խնդրանք՝ Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից և Եվրոպական միությունից․

Վարչապետ Փաշինյանը կարող է օգնություն խնդրել նախագահ Թրամփից և պետքարտուղար Ռուբիոյից, նախագահ Մակրոնից, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին ազատ արձակելու հարցում։

* Իրավական գործերի շարունակում և ընդլայնում․

Կառավարությունը կարող է շարունակել Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իր դատական գործերին հետամուտ լինելը: Այն կարող է նաև դիմել Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ նախնական քննություն սկսել Լեռնային Ղարաբաղի 120 հազար քրիստոնյա հայերի բռնի տեղահանման փաստով:

* Համաշխարհային կրոնական համայնքի ներգրավում․

Կառավարությունը կարող է օգնության խնդրանքով դիմել՝ ներկայացնելով հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ բացահայտ հալածանքները՝ նախագահ Թրամփի գործողությունների կոչին համահունչ, ինչպես Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով տեղահանված 120 հազար մարդու, այնպես էլ Բաքվում ներկայումս պահվող հայ քաղբանտարկյալների համար, որոնք այնտեղ են իրենց էթնիկ և կրոնական պատկանելության պատճառով:

* Բազմակողմ  ներգրավվում․

-Վարչապետ Փաշինյանը կարող էր հատուկ բանագնաց նշանակել՝ ամբողջ աշխարհում հալածվող քրիստոնյաներին ազատ արձակելու նպատակով՝ շեշտը դնելով քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակման ուղղության վրա։ Նա կարող է միանալ աշխարհի 80 երկրներին և ստորագրել Կանադայի գլխավորած «Միջպետական հարաբերություններում կամայական կալանքի կիրառման դեմ» հռչակագիրը:

– Վարչապետ Փաշինյանը կարող է օգնություն խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքից՝ բանտարկյալներին և գերիներին մարդասիրական նկատառումներով ազատ արձակելու համար։

 

Մինչդեռ Հայաստանի շուրջ 40 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մարտի 4-ին նամակներ են ներկայացրել արտաքին գործերի նախարարություն և Շվեյցարիայի դեսպանատուն։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանին ուղղված նամակում կոչ է արվում օգտագործել մեխանիզմ՝ երրորդ երկրների միջոցով Բաքվում գտնվող հայ բանտարկյալներին մոտ հյուպատոսական մուտքն ապահովելու համար։ Առաջարկվում է դիմել չեզոք երրորդ երկրի, մասնավորապես՝ Շվեյցարիային՝ Հայաստանի անունից բոլոր հայ բանտարկյալներին հյուպատոսական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանին շտապ բուժօգնություն տրամադրելու թույլտվություն ստանալու համար։

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Քելեր-Սաթթերին ուղղված նամակը պարունակում է խնդրանք իր երկրին՝ ապահովելու հայ բանտարկյալներին հյուպատոսական ծառայությունների մատուցումը»:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր մի քանի հայտարարություն արեց բանտարկյալների ազատ արձակման հետ կապված՝ համեմված թույնոտ ակնարկներով։ Նա, մասնավորապես, ակնարկել է, որ եթե նույնիսկ Ռուբեն Վարդանյանին «գործուղվել է» Արցախ, դա չի փոխում այն ​​փաստը, որ «նա մեր հայրենակիցն է, և պետք է ամեն ինչ անել, որ նա վերադառնա»։

Միաժամանակ նա ասել է, որ խաղաղության պայմանագրով բանտարկյալների վերադարձի պայմանների ամրագրումը ենթադրում է փոխադարձության սկզբունք։ «Այս պահին մենք չունենք բանտարկյալներ, որոնց հնարավոր կլինի վերադարձնել փոխադարձաբար։ Բացի այդ, հաշտության պայմանագիր եք կնքում և թողնում բանտարկյալների՞ն։ Կարծում եմ՝ անհամատեղելի է»:

Սիմոնյանը նաև նշեց, որ եթե տեսանելի քայլեր ձեռնարկենք, բանտարկյալները կարող են երբեք չվերադառնալ.

Հայ ռազմական միտքը 1988-1994 թվականներին մի նպատակ ուներ՝ կասեցնել Սումգայիթից դեպի ԼՂԻՄ սողացող ցեղասպանությունը

Step1.am-ի հարցերին պատասխանել է Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

-Տիկին Ավագյան, 1988-ին Սումգայիթում հայերի նկատմամբ ցեղասպանական գործողությունների հետեւանքով քանի՞ մարդ է տուժել, տեղահանվածների ու զոհերի մասին ի՞նչ տվյալնեը կան։

-Սումգայիթը մնաց չհետազոտված, մնաց անհայտության մեջ։ Թվերի առումով, եթե տուժած ասելով՝ նկատի ունենք սպանվածներին, ապա ամենատարբեր թվերը կան, սկսած պաշտոնական 26 թվից և շատ ավելի։ Պատմաբան Լևոն Ադյանը պատմում էր, որ Բունիաթովը խոսել է 700 զոհերի մասին, Աշոտ Համբարձումյանը վկայում է, որ 27-ից 28-ի գիշերը 1000 հոգի է սպանվել, կա վկայություն, որ միայն առաջին օրը 100 հոգի է սպանվել։ Հայ հետազոտողները փորձում էին թվերը ճշտել դիահերձարանների մատյանների գրանցումներով, որոնք անշուշտ շատ հեռու էին իրողությունից, քանի որ Սումգայիթում դիակները պահում էին նաև պահեստներում։ Նման մի պահեստ այցելեց Սումգայիթի ջարդերն ուսումնասիրող հանձնաժողովի անդամ, Ադրբեջանական ԽՍՀ անտառային տնտեսության և փայտամշակման արդյունաբերության նախարար Ալեքսեյ Այրիյանը, երբ պահեստի դուռը բացեցին, Այրիյանի ինքնազգացողությունը վատացավ, 1988 թվականի սեպտեմբերի 2-ին մահացավ։

Սումգայիթում ջարդերին զուգահեռ վերացվում էին բոլոր տիպի հետքերը, իրերը հավաքվում և հեռու վայրում այրվում էին, Բաքվից եկած ջրցաններն էին լվանում փողոցները, որտեղ «արյունը գետի պես հոսում էր», երևի Սումգայիթի ունեցած ջրցան մեքենաները չէին բավարարում, այլապես ինչո՞ւ պետք է Բաքվից բերեին փողոցները լվանալու։  Կան վկայություններ, որ մեքենայի թափքից մարմնի մասերը բահով էին թափում դիարաններում։ Այստեղ խոսքը պետք է գնա ոճրագործության մասշտաբի մասին։

Այս հունվարին էր, որ ռուս քաղաքագետ Կ. Զատուլինը իր հարցազրույցի մեջ նշեց, որ Սումգայիթում և Ադրբեջանի այլ վայրերում հարյուր հազարավոր մարդ սպանվեց, անկասկած է, որ այդ թվից տեղյակ մարդ է, քանի որ ԽՍՀՄ-ն այդ բոլոր թվերը ուներ, կարծում եմ, որ Հայաստանի որոշ օղակներ էլ տեղյակ են եղել այդ թվերից։ Սումգայիթից փախստական ընտանիքում արված հարցազրույցից հետո ես արեցի պարզ թվաբանական հաշվարկ, համաձայն որի՝ 1988 թվականի մարտի 6-ից 7-ի գիշերը խորհրդային զորքերի «Զիլ» և «ՊԱԶ» մեքենաները Սումգայիթից տանում էին առնվազն 1500 դիակ՝ դեպի Բաքվի մոտակայքում փորված փոսում հողածածկ անելու։ Կարծես իմ հաշվարկից ստացված թիվը Կ. Զատուլինի բերված թվի հետ համահունչ է։ Ըստ Ադրբեջանական տվյալների, որոնք հայերի դեպքում առնվազն երկու անգամ կրճատված էին, ընդհանուր առմամբ Սումգայիթում ապրում էր 18 000 հայ, որոնք էլ տեղահանվեցին։

-Սումգայիթին հաջորդեցին հայաբնակ մյուս բնակավայրերում հայերի ջարդերը, Ադրբեջանի ցեղասպան այս քաղաքականությունը շարունակություն ունեցավ նաեւ Արցախում։ Բաքվի նպատակները պարզ են, որո՞նք պետք է լինեն հայկական իշխանությունների գործողությունները։ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններն արդյոք համարժեք պատասխան տվե՞լ են այս քաղաքականությանը։

-Ես անկեղծ ասած չեմ հասկանում, թե ոնց է, որ հայկական պետականությունն այս 30 տարիների ընթացքում չընկալեց ցեղասպանության կանխարգելման ու կասեցման անհրաժեշտությունը։ Երևի թե ճիշտ հակառակը, այնքան ուզեցին «դուր» գալ թուրքին, որ հայկական պետականությունը հայության մոտ համառորեն խեղդել ու խեղդում է ինքնապաշտպանական բնազդը, բռնանում վրեժին ու ցասմանը։ Դա ակնհայտ երևաց թերևս թե 2004-ին, երբ Գուրգեն Մարգարյանին կացնահարեցին, դրանից առաջ էլ էին մեր տղաները դիրքերում զոհվում  հակառակորդի գնդակից։ Թուրքին համարժեք չէին պատասխանում, դա էլ լկտիանում էր։ 2005 թվականին ոչնչացվեցին Նախիջևանի խաչքարերը, դա իրականում ցուցադրական սպանդ էր, իսկ հայկական իշխանությունները լուռ էին, համբերատար, նույնիսկ կար կարծիք, որ եղած Ալիևը լավ է մնա, ավելի թշնամական մեկը չգա։ Կամ երբ մեր «դաշնակիցը» ակտիվորեն զենք էր մատակարարում Ադրբեջանին, հայ քաղաքական դաշտում համարյա բոլորը հակված էին դա ընկալել պարզագույն բիզնես, ու ոչ մի սպառնալիքի ընկալում, խոսքը միայն Երևանի մասին չէր, նույնն էր նաև Ստեփանակերտում։

Իսկ արդեն Ալիև հորից էր պարզ, որ դրանց նպատակները միայն երբեմնի ազատագրված 7 շրջանները չեն, ու ոչ էլ ԼՂԻՄ-ը։ Հիշենք 2023 թվականի օգոստոս-սեպտեմբերը, երբ հայությունը ոչ միայն բլոկադայի մեջ ենթարկվում էր հյուծման, այլև փաստացի հայությանը զրկեցին ինքնապաշտպանության հնարավորությունից՝ Արցախը զինաթափելով։ Մի՞թե դժվար էր քաղաքական իշխանությունների համար կանխատեսել այն, ինչ որ այսօր կա, հենց գերիների ու պատանդների առումով։ Մի՞թե հնարավոր չէր այն կանխել։

Հիշո՞ւմ եք 2016 թվականի ապրիլի սկզբի Ադրբեջանի ագրեսիան, Սլոյանի գլուխն էին ման տալիս բնակավայրերում, դրանց հանրությունը մարդակերին բնորոշ հրճվում էր, կադրերը կային, մենք դա ներկայացրի՞նք միջազգային դատարաններ, դրա մասին աղաղակեցի՞նք, Սլոյանի արձանը որևէ տեղ՝ եվրոպաներում, ամերիկաներում կանգնեցրի՞նք, թե ամո՞թ էր, մեզ զուսպ պետք է պահեինք, դա էին կարծում այն ժամանակ էլ, այսօր էլ «երևելի» հայերը։ Ու չմտածեցին՝ ինչի՞ հաշվին, ու՞մ կյանքերի հաշվին։ Նման «երևելիների» հարազատները դիրքերում չհայտնվեցին, ինչու՞ մտահոգվեին։

Ես հաճախ եմ անդրադառնում Իսրայելի՝ որպես պետության կայացման ընթացքին, ու կարկամում եմ, թե ինչու՞ մեզ նման պետական մտածողությամբ իշխանավորներ չեն հանդիպում, թե՞ նմաններին ոչնչացնում են ու դեմ են տալիս իրենց ծրագրերին համապատասխան կադրերին։

Երկրի, պետության գոյության հենարանը դա տարածքն է և այդ տարածքի վրա եղած բնակչությունը իր պաշտպանական համակարգով։ Իսկ մենք փաստացի ունեինք նախ ժողովրդագրական մեծ նահանջ՝ թե հենց Հայաստանում, թե կոնկրետ Արցախում, մյուս կողմից մեր բանակի ողջ գոյությունը «դաշնակցի» փլիսոփայության դաշտում էր՝ որքան թույլ բանակ, այնքան թույլ հայություն։

Ողջ 30 տարիներին մեր ֆիզիկական գոյության հենարան դարձան դիրքերում կանգնած 18-20 տարեկան տղաները՝ իրենց ժառանգական հիշողությամբ ու նվիրվածությամբ։ Քաղաքական իշխանությունները չգնահատեցին այդ հարստությունը ու փոշիացրին՝ անընդմեջ։

Այսօր, նույնիսկ 2020-2023 թվերի պատերազմից հետո էլ, կարծում եմ բան չի փոխվել։ Վախենամ, որ իշխանությունները, խոսելով թուրքի հետ խաղաղության մասին, իրոք, հավատում են իրենց ասածին։ Դա է երևի պատճառը, որ չկա երկրի ռազմականացման ձգտումը։ Պետք է երկրում փոխել մթնոլորտը այնպես, որ ամեն մի հայ հասկանա, որ իրեն տրվում է լիարժեք հնարավորություն՝ պաշտպանելու իր երկիրը, տունը։ Ինչո՞ւ, օրինակ, ԲՈՒՀ-երում չկան աղջիկների համար պարտադիր ռազմական ուսուցման գործնական դասընթաց։ Ինչքա՜ն ենք աղքատ ու հետամնաց, որ այդ ուղղությամբ չենք էլ մտածում։ Այո, կարծես թե, միայն սոցիալական արդար ու ապահով Երկրներն են մտածում սեփական պետության պաշտպանության մասին, դրա համար էլ իրենց աղջիկներին էլ են գործնականում ներգրավում այդ կենսական ընթացքի մեջ։

-Երբ մենք չենք խոսում Բաքվի ցեղասպանական գործողությունների մասին, նրանք են առաջ քաշում կեղծ թեզեր։ Ադրբեջանն այսօր առաջ է քաշում այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» հարցը։ Ինչպե՞ս պետք է հակազդել այս հարցին։

-Իհարկե, այսօր արդեն Արցախից շուրջ 150 հազար փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվելով։ Մենք ոչ միայն այսօր չենք պաշտպանում Բաքվից ու Նախիջևանից, Գարդմանից ու Շիրվանից փախստականին, այլև կասկածի տակ ենք դնում Արցախից փախստականի իրավունքները։ Ինչո՞ւ են տանում այսպես կոչված ինտեգրման՝ տալով-շնորհելով երկրորդ անգամ ՀՀ անձնագի՞ր։ Եթե պետական համակարգը գործեր Ադրբեջանի արմենոֆոբ քաղաքականության դեմ համակարգված, արդյունավետ գոնե այնքան, որքան, որ Բաքուն է մեր դեմ հենց հիմա էլ գործում, ապա այլ իրավիճակ կլիներ, ու միգուցե առաջնային կլիներ արցախցու ՀՀ անձնագիրը։ Բայց երբ երկիրը զուրկ է ռազմավարությունից, թղթի վրա եղածն էլ ավերում են, ու ցանկացած, առաջին հայացքից պետականամետ ծրագիր դառնում է բառացիորեն բլեֆ, դրա վառ օրինակը 2023 թվականից ստեղծված տարատեսակ պետականամերձ ՀԿ-ներն են՝ հակահայ հիբրիդային պատերազմի ատավիզմները։ Արդյունքում արցախցուն պարտադրված երկրորդ ՀՀ անձնագիր ունենալու փաստը կասկածելի է, անվստահելի։

Ադրբեջանին հակազդելու համար նախ պետք է ռազմավարություն «մշակողներին» ստիպել ուսումնասիրել 1920 թվից մինչև 1994 թվականի իրողութունները, գոնե 1988-1994 թվականները։ Նրանք անտեղյակ են։ Անտեղյակ է և մեր ժողովուրդը՝ թե Հայաստանից ներս, թե դրսում։ Ժողովրդի գիտելիքը ադրբեջանական կեղծիքն է, այո, ադրբեջանական քարոզը միայն իրենց համար չի, շատ լավ ազդում է նաև հայության վրա հենց Հայաստանում։ Արցախցին՝ երիտասարդ, անգամ անտեղյակ է, որ 1988 թվականի մարտից արդեն «կոլցոներ» էին ողջ ԼՂԻՄ-ի տարածքում, որ այդ 7 շրջանները թե տարածքներ էին, որտեղից թուրքը վրա էր տալիս ԼՂԻՄ-ի հայությանը, թե 1921-ին Ստալինի Ադրբեջանին նվիրած հայապատկան հողերի մի մասն էր, որ Խոջալուն պետք էր ազատագրել, որ Ստեփանակերտում հայությունը սովից չվերանար, որ դա ցեղասպանության կանխման համար էր, որ թուրք-մեսխեթցիներից՝ իսլամացված վրացիներից բացի ոչ մի ադրբեջանցի չի ոչնչացվել Աղդամի մատույցներում, որ Խոջալուում անգամ ընտանի կենդանի չէին թողել, իսկ թուրք-մեսխեթցիներին չէին տարհանել, և այդ մարդիկ, որ գնում էին դեպի Աղդամ, սպանվեցին դիմահար։ Պետք է իմանան, որ Խոջալուից հայ ազատամարտիկները 700 հոգու հոգատար հասցրին Ստեփանակերտ ու Կարմիր Խաչի օգնությամբ անվտանգ վերադարձրին, երբ Աղդամի մատույցներում մյուսներին ոչնչացրին թրքական նենգությամբ՝ հետո նրանց դիակները այլանդակելու համար։

Պետք է հասկանան, որ բոլոր քայլերը, որ հայ ռազմական միտքը կազմակերպել ու իրականացրել է 1988-1994 թվականներին, դա մի նպատակ ուներ՝ կասեցնել Սումգայիթից դեպի ԼՂԻՄ սողացող ցեղասպանությունը։ Պետք է հայ մարդը, թեկուզ այս պարտությունից հետո, իմանա, որ Խոջալույի, Շուշիի, Ակնա-Աղդամի հաղթանակները 1992-1994 թվականներին ցեղասպանության կասեցման հաղթանակներ էին։

Այո, Բաքուն ցեղասպանության հաջորդ մեխանիզմն է մշակել ու ակտիվ հրում է դեպի մեզ՝ հայության կենսատարածքի վերջին բեկոր։ «Ադրբեջանցի փախստականների» հարցը դա նույն Լաչինում կանգնած էկոակտիվիստների պրոյեկտն է, անունը այլ կերպ կազմակերպած։ Քանի՞ փորձագետ, իրավագետ, իրավաբան, պատմագետ, քաղաքական գործիչ է հայկական իրականության մեջ անընդմեջ խոսում այն մասին, որ 1988-1994 թվականներին «ադրբեջանցի փախստականներ» չեն ձևավորվել, կամ քանի՞ պետական համակարգված դատական գործ ունենք Հաագայում, որոնք պետք է քննեն Սումգայիթը, Բաքուն, Մարաղան, Կիրովաբադը, փոխհատուցումը, կամ Արցախի հարցի առնչությամբ ինչո՞ւ ենք կրկին գնում մահացու զիջումների։ Ինչու՞ չենք դիմադրում աշխարհում տարածվող արմենոֆոբիային։ Կամ ունե՞ք փախստականների հարցերով զբաղվող պետական օղակ, ո՛չ, ինչպես 2003-ին փակեցին, մինչ օրս էլ միտք չունեն վերաբացելու։ Պարզ է՝ ինչու, քանի որ պետական քաղաքականությունը հատկապես այս հարցում հակահայ է, հակապետական, արտաքին կառավարման ներքո։

Արցախի հարցում մի կարևոր հանգամանք կա. անկախ վերաբերմունքից՝ Արցախի գործադիր ու օրենսդիր մարմիններում գործող անձանց նկատմամբ, կարևոր է, որպեսզի օկուպացիայի արդյունքում չգործող Արցախի նախագահական, ԱԺ և կառավարման  համակարգը մնա անփոփոխ մինչև Արցախի ապառազմակալումը։

Ռոզա Հովհաննիսյան

«Վերսկսեք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները». «Միասին» շարժումը դիմել է Թրամփին, Պուտինի ու Մակրոնին

«Միասին» շարժման անդամները նամակով դիմել են ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներին՝ կոչ անելով վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները:

Դիմումի մեջ ասվում է.

ԴԻՄՈՒՄ

Մենք շնորհակալ ենք Ձեզ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հիմնահարցի կարգավորման  խնդրում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության ղեկավարներ, ծավալած երկարամյա գործունեության համար, ինչպես նաև հայ-ադրբեջանական հակամարտության ռազմական, քաղաքական և մարդասիրական խաղաղ կարգավորման գործընթացում Ձեր առաքելության համար։

Մեր ուղերձը Ձեզ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներ, պայմանավորված է չճանաչված Արցախի Հանրապետության 150 հազար բնիկ հայ բնակչության ճակատագրի համար հիմնավոր տագնապով. նրանք Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվել են ակնհայտ ցեղասպանական գործողությունների սպառնալիքի ներքո։

Մենք համոզված ենք, որ հանուն Արցախում ապրող հայերի և այլ ժողովուրդների ներկայացուցիչների իրավունքների և արդարության վերականգնման կա անհրաժեշտություն վերականգնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը։

Անկախ այն հանգամանքից, թե գործող ղեկավարներն ինչ դիրքորոշում ունեն Արցախյան հիմնահարցի վերաբերյալ, մեզ, համոզված ենք նաև Ձեզ, հուզում է հայրենիքից վտարված հարյուր հազարավոր մարդկանց ճակատագիրը։ Ընդ որում, ինչպես արդարացիորեն արտահայտվել է ՌԴ Նախագահ Վ․Պուտինը, պետք է գործուն վերահսկողություն հայերի հոգևոր ժառանգության, հուշարձանների, Արցախի նյութական և բնական հարստությունների հանդեպ։ Բռնի տեղահանված մարդկանց միջազգային երաշխիքներով, անվտանգ վերադարձը դեպի տուն չի կարող այլընտրանք ունենալ։

Որպես անվիճելի փաստարկ՝ Ձեր ուշադրությունը բևեռում ենք Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի և մնացյալ հայ գերիների՝  Բաքվում ընթացող «դատավարության»   վրա։ 23 հայ պատանդների դեմ առաջադրված են  անջատողականության, ահաբեկչության, ռազմական հանցագործությունների աբսուրդային մեղադրանքներ։ Ի հեճուկս միջազգային իրավունքի նորմերի, որ արգելում են կտտանքներն ու խոշտանգումները, խտրականությունը, Բաքվի բանտերում հայ ռազմագերիներին խոշտանգում են։ Դատարանի դահլիճից Ռուբեն Վարդանյանի վերջին լուսանկարները՝ դեմքին կտտանքների ակնհայտ հետքերով, ուղիղ վկայություն են Ալիևի վարչախմբի ապօրինի գործողությունների։ Ձեր միջամտությունը կարող է փոխել իրադրությունը։

Ադրբեջանի իշխանությունների տրամաբանությամբ, 30 տարվա ընթացքում ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երեք պետությունների  ներկայացուցիչները բանակցություններ են վարել «ահաբեկիչների» հետ՝ Լեռնային Ղարաբաղի  (Արցախի) չճանաչված, բայց իրավական հիմքերի վրա ձևավորված Հանրապետության նախագահների, արտգործնախարարների և պաշտպանության բանակի հրամանատարների հետ։

Մենք հույսով դիմում ենք Ձեզ՝ վերսկսելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները՝ հանուն Բաքվում ապօրինի պահվող 23 հայերի անհապաղ ազատ արձակման, Արցախի բնակչության օրինական շահերի պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի՝ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ընդհատված իրավական գործընթացի շարունակման։

Հարգանքներով՝ «Միասին»

այլընտրանքային, հասարակական-քաղաքական

շարժման համահիմնադիրներ՝

Արամ Գասպարի Սարգսյան

Հրանտ Արարատի Բագրատյան

«Միասին» շարժման խորհրդի անդամներ

Լևոն Ստեփանյան

Լարիսա Ալավերդյան

Նարինե Դիբարյան

Զոյա Ջուլհակյան

Տիգրան Չոբանյան

Արթուր Մուրադյան

Արթուր Մուսայելյան

Լավրենտ Կիրակոսյան

Մեսրոպ Եղիազարյան

Ժասմենա Ղևոնդյան

Ժասմինա Թելյան

Ատոմ Մխիթարյան

Խաչիկ Մանուկյան

Վոլոդյա Հովհաննիսյան

Սիրանուշ Մարտիրոսյան

Սուսաննա Մելիքյան

Աշոտ Համբարձումյան

Հայկ Ղազարյան

Սեյրան Չիլինգարյան

Սուրեն Գրիգորյան

Արփեն Մովսիսյան

Գայանե Ներսիսյան

Սուսաննա Չիպկինյան

Քրիստինե Սիմոնյան

Ստելլա Մեհրաբյան

Սուսաննա Միքայելյան

Աիդա Արշակյան

Անաստաս Իսրայելյան

Աննա Այվազյան

Անի Գուլյան

Արաքս Սարգսյան

Արմինե Ծատրյան

Վահան Կարապետյան

Արզիկ Մխիթարյան

Ավրենտ Գարայան

Գարիկ Աղաբեկյան

Հասմիկ Միքայելյան

Հռիփսիմե Մելիքսեթյան

Ռաֆիկ Անդրեասյան

Աննա Պարսյան

Կարեն Մադոյան

Կարմեն Ավետիսյան

Լուսիկ Մուրադյան

Մարթա Հախնազարյան

Միհրան Շահզադեյան

Նազելի Մարգարյան

Նունե Մկրտչյան

Թամարա Սարգսյան

Օֆելյա Թադևոսյան

Արտեմ Թադևոսյան

Կարեն Ղևոնդյան

Պայքար Ղալումյան

Ստեփան Սահակյան

Սամվել Իգիթյան

Սիրվարդ Մարգարյան

Լիլյա Ավանեսյան

Ստյոպա Սամվելյան

Յուրա Հովհաննիսյան

Առնոլդ Ավետիսյան

Կարինե Հարությունյան

Սերգեյ Սարգսյան

Վազգեն Պետրոսյան

Խաչիկ Մարոզյան

Աիդա Ավանեսյան

Ռայա Նազարյան

Կարինե Մկրտչյան

Ալյոնա Ղուլյան

Տումիից տիկին Կարինեն Մասիսում է․ բլոկադայից հետո ձեռքս չի գնում հաց նետել

Հադրութի շրջանի Տումի գյուղը ես ավելի գեղեցիկ նկարագրել չեմ կարող, քան այն կա իրականում:

Իմ այնտեղ գտնվելու պատճառը հրեա զբոսաշրջիկներն էին: Տարեց ամուսիններ: Ամուսինը բժիշկ է (էլ ի՞նչ կարող է լինել հրեան), իսկ կինը փաստաբան: Եկել են Ղարաբաղի լեռները մագլցել: Կինը զարմանում էր, թե ինպես եմ ես կարողանում այդքան հեշտ բարձրանալ, իսկ ես զարմանում էի, թե ինպես է նա ամեն օր 120 կմ  մեքենա վարում` գրասենյակ հասնելու համար: Ես լեռնագնաց չեմ, բայց խորհուրդ տվեցի թեք քայլել, այդպես երկար, բայց հեշտ կստացվի բարձրանալ: Իջնելը բնականաբար հեշտ էր:

Մենք իջանք տիկին Կարինեի տուն: Տումի: Դա մի հսկա գյուղական տուն էր, բակում սղոցած բոխու թաց կոճղեր, որի անուշ բույրը մինչեւ հիմա զգում եմ: Հիմա տիկին Կարինեն հազիվ մի ինքնաեռի հերիքող փայտի կապոցը 1.5oo դրամով է գնում Մասիսում, երբ ժենգյալով հաց է ցանկանում թխել:

Տիկին Կարինեին ես դեռ անցած ամառ եմ հանդիպել Մասիսում: Նա փորձում էր հատել ճանապարհը, որտեղ մեքենաները, բեռնատարները երբեք հերթ չեն տալիս հետիոտնին: Ես մոտեցա, մենք փոխանակվեցինք հեռախոսահամարներով, ես ասացի, որ նույնպես Մասիս եմ “տեղավորվել”, իսկ նա սկսեց հարցնել, թե ինչ ունեմ պակաս: Չամաչես, մարդ ես, կարող է մի ասեղ, մի բաժակ, մի գթալ, մի ափսե է պետք, ասաց եւ ուլտիմատում դրեց, որ վաղը պետք է ճաշեմ իր տանը, քանի որ այդ օր հիվանդանոց էր գնում:

Հենց ճաշի ժամանակ էլ ես արդեն մտքում գրում էի նրա պատմությունը` հուսալով, որ մի օր կպատմեմ ընթերցողին: Բայց Հայաստանը ղարաբաղցիներին այնպես է մի տեղից մյուսը շպրտում, սփռում, հեռացնում, որ բոլորը կորցնում են իրար: Պատահական հանդիպեցիր փողոցում, տրանսպորտում` հանդիպեցիր: Մի հայացք եւ ամեն ինչ պարզ է դառնում մեկի ասելիքը մյուսին: Հիմնական հարցը՝ “որտե՞ղ ես լինումն” է սովորաբար:

Այսպես կես տարի անց տիկին Կարինեն նորից ինձ ճաշի հրավիրեց, անիմաստ դարձնելով թեյով բավարարվելու իմ բոլոր փորձերը: Ես սոված մարդու բաց չեմ թողնի իմ տնից` թեկուզ սարը սարին բախվի, ասում է նա ու կառտոֆիլ կլպում սղոց-դանակով:

Զրույցը ես սկսեցի նրանով, թե ինպես են դուրս եկել գյուղից, քանի որ, հիշում եմ, թե ինչ հակասական տեղեկություն էր Ստեփանակերտում, երբ Հադրութ էին մտնում ադրբեջանցիները: Մերն է, մերը չէ, մտել են, չէ, չեն մտել: Սուտ, խուճապ, հույս, կասկած, ամեն ինչ խառնվել էին իրար: Որքան էլ զարմանալի է, ադրբեջանցիների Հադրութում լինելու ճշմարտությունը ես բելգիացի իմ ընկերոջից իմացա: “Մեր ռեստորա՞նը չէ”, հղում եմ ստանում նրանից մեսենջերով: Տեսանյութում ադրբեջանցի զինվորները Հադրութի մեր սիրած ռեստորանում (մորգ, հադրութեցիները գիտեն) խորոված են ուտում:

– Մենք վերջին էինք, որ դուրս եկանք գյուղից: Չորս կանայք, հաց էինք թխում տղամարդկանց համար: Բոթն արդեն տարածվել էր, որ ադրբեջանցիները մտել են Հադրութ, ահավոր էր, հայրս էլ ոչ մի կերպ չէր ցանկանում դուրս գալ գյուղից: Տղաս կռվում, ես չեմ կարող հեռանալ, ասում էր նա: Ինչ որ է, գյուղաետն եկավ եւ ասաց, որ վերջ, ադրբեջանցիներն արդեն գյուղեր են մտնում, Միմինաձոր մի տղա են սպանել, դրանից ներքեւ մեկ ուրիշին են սպանել (մորթել): Մեկի անունը Մայոր, մյուսինը` Ստեփանյան Միշա, տարիքով մարդ էր: Իրենց տան, տնտեսության համար մնացել են գյուղում: Նրանք մտածում էին, որ հարյուր տարի թշնամին Հադրութ չի մտել, Տող, Տումի, պատմության մեջ այդպիսի բան չի եղել երբեք: Ինչեւէ, տղամարդիկ եկել եւ ասել են, որ վերջ, ելք չկա. որ ասում ենք՝ պետք է դուրս գալ, ուրեմն պետք է դուրս գալ: Գոմի դուռը բացեցի, հորթը վազեց մոր կաթն ուտելու, տան դուռը փակեցի ու դուրս եկանք ձեռնունայն, հիշում է տիկին Կարինեն ու շարունակում կառտոշկի գործը:

-Այդպես, 2020թ. եկանք Երեւան, հիշում եք, երեւի, Ստեփանակերտից էլ էին կանանց ու երեխաներին տարհանել այն ժամանակ: Մենք չկարողացանք հարմարվել Երեւանում, 2021թ. հունվարի 9-ին վերդարձել ենք Ստեփանակերտ եւ սկսել տուն փնտրել: Արդյունքում մայրաքաղաքին հարակից Խնածախ գյուղում մի տատիկի ավերակ ենք գտել եւ սկսել վերանորոգել: Ինչ ճիշտն է, ապահովության զգացում կար. ռուսներն այստեղ կանգնած են, ամեն ինչ հանդարտ է, մտածում էինէ, և մենք էլ սկսեցինք արարել-աշխատել: Տնտեսություն ենք ստեղծել: Ես մասնագիտությամբ անասնաբույժ եմ, երկու կով եմ գնել, գոմ ենք կառուցել, մտածելոր, որ էլի մեր Ղարաբաղն է, ապրենք` ինչպես ստացվում է, բայց ստացվեց այն, որ այդտեղից էլ փախանք` երեք տարում դառնալով կրկնակի փախստական:

Իսկ երբ 2023-ի պատերազմը սկսվեց, հիշում եմ, սեպտեմբերի 4-ին էր, արդեն բան չկար ուտելու, հեռախոսը թոռնիկիս ականջին էին դնում ու ես լսում էի “տատի, նյամ-նյամ”, մանկահասակ երեխա… բան չկար ուտելու: Հիմա էլ տեսնում ես, թե ինպես ենք ապրում:

Նրա կենցաղում ոչինչ չի փոխվել ամառվանից: Այդ ընթացքում ես վեր կացա եւ քայլերով սկսեցի “թաքուն” չափել սենյակը: Ծերից-ծեր ես հինգ քայլ կարողացա անցնել: Հինքգ քառակուսի մետրանոց սենյակ է տիկին Կարինեի տունը Մասիս քաղաքում, որտեղ ապրում է ամուսնու եւ երկու տղաների ու երկու թոռնիկների (3 ու 1,5 տարեկան) հետ:

Բարեբախտաբար տղաներիցս մեկը պահակ է աշխատում եւ մյուսի համար տեղ է գտնվում քնելու: Իսկ երբ հերթափոխ է լինում, երկուսով այս բազկաթոռի վրա են քնում ստիպված: “Ահա այդ բազմոցը բացում` մահճակալ ենք սարքում ու երկու հասուն տղամարդկանցով քնում են դրա վրա: Ինչ անենք”:

 

Հարեւանությամբ էլ տիկին Կարինեի եղբայրն է ապրում` իր յոթ հոգանոց ընտանիքով: Նույն պայմաններում, ինչ քույրը: Հայրն էլ անցյալ տարի է մահացել, Մասիսում են հուղարկավորել: Ուրիշ տեղ չունենք, ասում է նա:

Տիկին Կարինեն առողջական խնդիրներ ունի, իսկ քույրն այսօր է դուրս գրվել հիվանդանոցից: Ասում է, որ վիրահատության համար երկու միլիոն դրամ են պահանջում, բայց որպես բռնի տեղահանված` պետպատվերով ձրի կատարել են վիրահատությունը Աստղիկ ԲԿ-ում:

Երբ ես զանգում էի տիկին Կարինեին` ձայնագրելու համար, պատասխանը միշտ “հիվանդանացում եմ”-ն էր լինում: Իր առողջական խնդիրներով հանդերձ նա փորձում է աշխատանք գտնել:

-Գնացել եմ մի ռեստորան` աշխատանքի ընդունվելու համար: Ես սեղանի մի, իսկ պոտենցյալ գործատուն մյուս կողմում է նստած: Ասաց, որ առավոտյան ժամը 9-ին պետք է գամ, եւ մնամ այնքան, մինչեւ ջուրը կտրվի (Մասիս քաղաքում ջրի խնդիր կա, մարդիկ Գառնու ջուր են գնում, վճարելով, ինչպես սրճի ապարատներին): Մի խոսքով, ես առավոտ 9-ից մինչեւ երեկոյան 10-11-ը պետք է աշխատեմ, վաղ առավոտյան էլ գնամ խորովածի շշերն ու յուղոտ կաթսաները լվանամ: 6 հազար դրամ էր առաջարկում գործատուն: Փաստորեն, ես երկու օր պետք է աշխատեմ` 6 հազար դրամի դիմաց: Սիրտս պայթում էր (նրա աչքերից արտասուքներ սկսեցին հոսել): Միայն իմ օրին հասնող մարդը կարող է զգալ, դա ինչ է, ասում է նա: Լացելով վերադարձա տուն: Չգիտեմ, սա ապրել է, թե սատկել:  Փորձեք հաշվել, թե քանի ժամ է ստացվում: Նման աշխատանքով քրտինքից անգամ չես կարող շորերտ պոկել մարմնից:

– Ես նրան ասացի, որ պատերազմը շատ վատ բան է: 45 տարեկան եմ: Տաս տարեկանում առաջին ղարաբաղյան պատերազմը սկսվեց: Հետո ապրիլյան եմ տեսել, ընթացիկ պատերազմներ եմ տեսել, 20 թիվն եմ տեսել, Փարուխ ու Քարագլուխ եմ տեսել, մի տարի շրջափակման մեջ ապրել, երկու անգամ տուն կորցրել, եկել Զերմուկի պատերազմը տեսել: Չկարողացա ինձ զսպել, “գործատուին” ասացի, որ դու էլ դա պետք է տեսնես, որ հասկանաս, թե ինչն ինչ է: Բայց ասացի նաեւ, որ ոչինչ, մենք կդիմանանք… Ասացի ու դուրս եկա:

Սուպերմարկետում էլ ասացին, որ 25-30 տարեկան բարետես աղջիկներ են միայն աշխատանքի ընդունում: Հիմա ես ինչպե՞ս ժամանակը հետ տամ: Ոչ մի կերպ չի ստացվում համակերպվել: Օր օրի դժվարանում է կյանքը: Լսե՞լ եք այն դեպքի մասին, որ մի ղարաբաղցի Արմենիա ԲԿ-ում ինքնասպան է եղել` նետելով իրեն 5-րդ հարկից: Ինչո՞ւ, լավ կյանքի՞ց: Ժողովուրդը դեռ լուռ է, թե վերջում ինչ ապստամբություն է լինելու` չգիտեմ: Դրա ժամանակն էլ է հասունանում, հուզված պատմում է նա:

Տիկին Կարինեի տան բակում բորբոսած հաց ու լավաշով լի մի պլաստիկ տոպրակ է դրած: Ես մտածեցի, որ հավերի համար է, սակայն նա ինձ ասաց, որ բլոկադայից հետո ձեռքը չի գնում հաց նետել:

Մի անգամ 3-րդ մասի կանգառում տրանսպորտի էի սպասում: Նկատեցի, թե ինպես մի երեխա բուլկին նետեց, որ շներն ուտեն: Բայց շներն էլ չեն ուտում: Շուրջս կանայք են կանգանծ, ոչ ոք ուշադրություն չի դարձնում, ոչ ոք չի ֆայմում վերցնել հացը գետնից: Ես կռացա, վերցրի հացը (բուլկին), վերեւ նայեցի եւ ասացի. մեղա Աստված… Ի՞նչ էր մի կտոր հացը Ղարաբաղ շրջափակման ժամանակ:

Հացի թեման շարունակելով նա ինձ Ասկերանի երեխաների մահվան դեպքը հիշեցրեց: Ահա ինչպես է դա եղել:

Մայրը փոքր երեխաներին մեքենայի մեջ է թողել, գնացել հացի փնտրտուքի: Պարզ չէ, սնունդ գտել է, թե ոչ, բայց արդեն դա կարեւոր չէր, կիսաքաղցած փոքրիկները խեղտամահ են եղել մեքենայի մեջ:

Երբ եկել ենք Մասիս, անընդհատ ինքնաթիռների եւ ուղղաթիռների ձայներ էինք լսում վերեւում: Միանգամից պատերազմի վախը մտավ մեջս, թեման փոխում է տիկին Կարինեն: Ասես՝ պատերազմը հետապնդում է մեզ: Սկսեցի մուրաբա, բանջարեղեն կոնսերվացնել (բանկա կապել): Մեկ էլ այստեղ բլոկադա չլինի, իսկ եթե լինի` գոնե սրանցով յոլա կգնանք: Այդպես էլ ստացվել է մեծ հաշվով, մի կերպ յոլա ենք գնում:

Ես անգամ բլոկադայի ժամանակ  այսպիսի թանկություն չեմ զգացել, ինչպես Հայաստանում: Ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչ: Կամ դատարկ Ղարաբաղում շաքարավազը 410 դրամ, կամ լիքը Երեւանում: Ի՞նչ տարբերություն, ասում է նա:  Վիճում եմ ամունսուս հետ: Նա պնդում է, որ գնանք Երեւան, էժան առեւտուր անենք, ես էլ հակառակվում եմ, որ այդպես ծախս ավելի շատ է ստացվում` եթե Մասիսից գնամ Երեւան ու հետ գամ: Օրն ութ հազար դրամ ես ծախսում, բայց ոչ նախաճաշ, ոչ ճաշ, ոչ էլ ընթրիք է ստացվում, չես էլ հասկանում, ինչպես է ցնդում փողը:

Կրկնում եմ, բլոկադայի ժամանակ անգամ այսպես չենք նեղվել: Վարձով մի տնից մյուսը, գազը թանկ, լույսը թանկ: Փաշինյանն ասում է, ով լավ աշխատավարձ չի ստանում, ժամանակին լավ չի սովորել: Լսել եմ, որ դասախոսները, ուսուցիչները 100-120 հազար դրամ աշխատավարձ են ստանում, դա էլ համարենք տաս օրվա ուտելիքի փող: Եթե ես այսքան դժվարություն եմ քաշում, պատկերացնում եմ մյուսների վիճակը: Ամբողջ կյանքս ստեղծել-արարել եմ, հիմա հայտնվել այս անելանելի վիճակում: Ես մի քեռի ու մի մորքուր եմ ունեցել դրսում, ովքեր օգնում էին, նրանք էլ մահացել են: Ումի՞ց ինչ ակնկալեմ հիմա: Ոչ մեկ ոչ մեկին օգնել չի կարողանում: Ամբողջ աշխարհն է այդպես հիմա: Ամեն տեղ պատերազմ, ամեն տեղ դժվարություններ, իսկ մեր դեպքում ավելի մտահոգիչ է, թվում է․ թե վաղն էլ այստեղ է պատերազմ լինելու: Դա է իմ միակ մտավախությունը:

Ապագայի մասին տիկին Կարինեն լավատես չէ: Լավ ոչինչ չի ակնկալում:

-Մեր վիճակը գնալով վատթարանալու է: Փաշինյանը մեզ “ուղարկում է” սահմանամերձ բնակավայրեր: Մի անգամ ես արդեն գնացի Ղարաբաղ, ասացին՝ ձեզ տնով ապահովելու ենք: Չապահովեցին: 40 հազար օգություն էին տալիս, ներշնչելով, որ համբերենք, որ լավ է լինելու: Հիմա էլ այստեղ` Հայաստանում են նույնն ասում: Լսել եմ, որ աջակցությունները կասեցվելու է: Գոնե անեն, ինչպես Ղարաբաղում, որտեղ սկսել էին բնակավայրեր կառուցել, մեր գյուղերի անուններով, որտեղ մենք մեր համագյուղացիներով պետք է ապրեինք: Դժվար թե մենք մեր ուժերով կարողանանք դա անել: Երբ այս թեմայով խոսում ենք, ամուսինս կատակում է, թե $100.000 է տալու` իմ համար Կոմիտասում տուն է գնելու: Նորակառույցում: Բայց անգամ զոհվածների  ընտանիքների կեցության հարցը չի լուծվել մինչեւ հիմա, ավելորդ է խոսել մյուսների մասին: Տես, ինչ պայմաններում են ապրում ղարաբաղցիները: Մարդիկ մե՛ղք են: Այսպես երկար մենք չենք կարողանալու ձգել:

Երկու տղա ունեմ ամուսնացնելու, ոչ մեկը չի համարձակվում: Ի՞նչ ես ասում, մամ, այսպիսի պայմաններում ինչպե՞ս հարս բերենք: Ինքներս մեզ չենք կարողանում պահել, ասում են նրանք:

Տիկին Կարինեին ես հիշեցրի իրենց գյուղը` Տումին եւ ասացի, որ ընդամենը մեկ անգամ եմ այնտեղ եղել:

Վա՜յ, մի հիշեցրու, քթիցս ծուխ է դուրս գալիս, երբ հիշում եմ: Ամեն ինչ թողնել, օջախ, տուն, հայրենիք, գերեզմաններ, մեր սրբավայրերը, մեր ամեն ինչը, մեր ամբողջ պատմությունը տակնուվրա արեցին, թե ի՞նչ է լինելու սրա վերջը` չգիտեմ:

Մեր մեջ ասած, վարձով տան ապրելն իրոք դժվար, դեպրեսիվ է: Ոչ միայն նրա համար, որ ամբողջ ամիս մտածում ես վճարի մասին, բազմաթիվ այլ մտահոգություններ էլ կան: Որքան էլ լավ տուն լինի, մեկ է, ասես պատերը ճնշեն: Մեկ էլ տեսար՝ խազյաինն ասաց մյուս ամիս պետք է ազատես տունը, մեկ էլ տեսար՝ գումարն է ավելանում, կամ այնքան էլ հարմար չէ, ինչպես թվացել էր սկզբում։

Տեսնում ես, անգամ թավայի կափարիչ չեմ գնում: Իզուր իրեր են գոյանում: Վաղը կարող են գալ ու ասել՝ ազատեք տունը: Շալակել տան իրերն ու կանգնե՞լ փողոցում: Երբ ես Հադրութից Ստեփանակերտ եմ գնացել պատերազմի ժամանակ, անգամ անձնագիր չեմ վերցրել, ամեն ինչ Ստեփանակերտում ենք կարգավորել: Այնտեղ գոնե մի բան ստացվում էր: Այստեղ մեզ տալիս են 200.000 դրամ՝ 50.000 դրամ մեր ընտանիքի չորս անդամներին: Դրանից 70.000 վճարել եմ էլէներգիայի, 150.000 տան վարձի համար: Այլ կարիք չունի չէ՞ մարդ, հեգնաքով հարցնում է տիկին Կարինեն:

Ասում են, ՀՀ քաղաքացիություն ընդունեք, ասում են՝ սահմանամերձ բնակավայրեր գնացեք, չգիտեմ, էլ ինչ են ասում: Թվում է, թե հատուկ ամեն ինչ այնպես են խճճում, որ արդյուքում ոչինչ չստացվի: Մարդ չի իմանում ինչ մտածել:

Ամենուր դժվարություն, ամենուր աղքատություն: Ծեր կին է մտնում ավտոբուս, չի կարողանում օգտվել …ի՞նչ են ասում այդ թղթին, QR կոդ, հեռախոս, մեկը հաշմանդամ է` չի կարողանում մտել ընդհանրապես, մի ուսանող օգնում է, մեկն իմ տեղը վճարում: Հիմա էլ ասում են՝ 300 դրամ է դառնալու: Մեր ընտանիքից երեք հոգի ամեն օր գնում են Երեւան` գալիս: Դե հաշվեք. եթե օրը մեկ տնից միայն այդքան փող տրանսպորտին գնա, իսկ մնացա՞ծը: Մարդ կա, հացի փող չունի անգամ: Նկատել եմ, մի մարդ ձեռքերում լումաներն իրար է հավաքում, որ վճարի վարորդին: Խղճիս վրա ազդում է, ասես Աստված էլ հատուկ ինձ է ընտրում այդպիսի մարդկանց հանդիպել: Ղարաբաղցի մի երեխա պեռաշկի էր պահանջում մորից, ով չի կարողանում գնել: Գնեցի եւ մեկնեցի երեխային: Բայց ի՞նչ տարբերություն, որ չեմ էլ հանդիպում մարդկանց, գիտեմ, որ սոված են: Բայց ես էլ միլիոնատեր չեմ, մեկն էլ ինձ պետք է օգնի:

Երբ տիկին Կարինեն ասաց, որ իր ազգանունը Սահակյան է, ես հետաքրքրվեցի, թե արդյո՞ք Բակո Սահակյանին բարեկամ չէ: Նա ասաց, որ ազգակակիցներ են:

Ահավոր է: Ոչ թե նրա համար, որ մեր նախագահն էր, կամ Ռուբեն Վարդանյանը, կամ մյուսները: Դա կարեւոր չէ: Մարդն արժանի է մարդկային վերաբերմունքի: Ի՞նչ է ասում Ոսկե կանոնը. «մի վարվիր ուրիշների հետ այնպես, ինչպես չես կամենա, որ քեզ հետ վարվեն»: Հիմա, եթե հայերը չպատժեն նրանց (նկատի ունի ադրբեջանական “ատյանը”), Աստված է պատժելու: Անպատիժ ոչինչ չի մնում, վստահեցնում է նա: Ո՞վ չի կարող կապած մարդուն ծեծել, տանջել: Դա անմարդկային վերաբերմունք է, ի՞նչ ասեմ…

Տիկին Կարինեի հետ զրույցը ես որոշեցի “քաղաքական” թեմայով ավարտել, հարցնելով, թե ինչ է մտածում մեր Արցախ վերադարձի մասին:

Եթե մի լույս բացվի, ասում է նա, Աստված տա, ո՛չ մի բան, ո՛չ մի բան, անգամ անձնագիրս չեմ վերցնի: Ընդամենը մեկ շիշ ջուր կվեցնեմ եւ երկու օրում բոկոտն կհասնեմ Ղարաբաղ: Այլ բան ինձ պետք չէ…

– Ի՞նչ կզգաս, եթե հասնես քո տան դուռը:

– Վա՜յ, քարը, հողը կհամբուրեմ, էլ ուրիշ ի՞նչ կարող եմ անել…

Ասում են՝ հարմարվեք, ինտեգրվեք, առաջ նայեք, բայց չեմ կարողանում, ինչպե՞ս առաջ նայեմ, ո՞վ է կանգնած իմ դիմաց, որ նրան նայեմ: Սիրտս վառվում է… Սա ոչ ոք զգալ չի կարող, մինչեւ չհայտնվի այս վիճակում։

– Դու ստեփանակերտցի ես, կարողացե՞լ ես հադրութեցիներին հասկանալ, երբ եկել ենք Ստեփանակերտ, հարցնում է ինձ տիկին Կարինեն:

– Ոչ, անկեղծ ասացի ես:

– Հիմա զգում ես, չէ՞, որ մեր կարգավիճակում ես հայտնվել։

Մարութ Վանյան

Սիմոնյան․ Իրադարձություններն այնպես արագ են զարգանում, կարող են շատ հետաքրքիր զարգացումներ լինել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ ապաշրջափակման մասին այսօր հրապարակած հոդվածին։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ էսկալյացիայի վտանգ կա՞, քանի որ Փաշինյանն ասում է, որ Բաքուն չի համաձայնում իրենց առաջարկած տարբերակներին։

«Ամեն ինչ պետք է անենք, որ էսկլայացիայի առիթ եւ պատճառ չլինի։ Հայաստանի Հանրապետությունը, բազմիցս ասել ենք, որեւիցե տարածքային պահանջ չունի եւ իր հանձն առած պարտավորություններին եւ համաձայնագրերին շատ ուժեղ հետեւում է, հետեւողական շարունակելու է աշխատանքները բոլոր խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ։ Էսկլայացիայի վտանգ կա, բայց էսկալյացիայի առիթ եւ պատճառ, կարծում եմ, չկա եւ չպետք է չլինի»,- ասաց նա։

Միաժամանակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրադարձությունները շատ արագ են զարգանում, յուրաքանչյուր պահի կարող է յուրաքնաչյուր բան տեղի ունենալ, ոչինչ չպետք է բացառել։ «Իրադարձություններն այնպես արագ են զարգանում, կարող են շատ հետաքրքիր զարգացումներ լինել մեր այս ընդհանուր թեմայի շուրջ, որի շուրջ զրուցում ենք, կարող են նորություններ ու փոփոխություններ տեղի ունենալ»։

Փաշինյանը Բաքվից մերժում է ստացել իր առաջարկների վերաբերյալ. մնում է երկու ելք

Փաշինյանը Բաքվից մերժում է ստացել իր առաջարկներին՝ «Արևմտյան Ադրբեջանից» դեպի Նախիջևան կոմունիկացիաների ընթացակարգերը «պարզեցնելու», այսինքն՝ Հայաստանի հարավը ապասուվերենացնելու մասին։ Փաշինյանը հոդված է հրապարակել «Արմենպրես»-ում, որտեղ ըստ էության ասում է, որ Երևանի բոլոր «կառուցողական» առաջարկները մերժվում են Ադրբեջանի կողմից։ Նա ակնարկեց, որ դա կարող է արվի որպես էսկալացիայի պատրվակ։

Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հայտնել էր, որ երկու ամիս անց ստացել է «խաղաղության պայմանագրի» իր առաջարկների պատասխանը Բաքվից, սակայն չի հստակեցրել՝ ընդունվե՞լ են արդյոք Երևանի առաջարկները։ Իսկ եթե չեն ընդունվել, էլ ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանի նոր իշխանությունը։

Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, մասնավորապես ԱՄՆ նախագահ Թրամփի քաղաքականության համատեքստում վերլուծաբանները դժվարանում են կանխատեսել, թե ինչ տեղ կունենա Հայաստանը նոր իրավիճակում։ Քչերն են մատնանշում մեզ համար դրական սցենար, սակայն շատ փորձագետներ ընդգծում են, որ Փաշինյանի իշխանությունը, որն ընդունելի էր ժողովրդավարական վարչակազմի համար, ակտուալ չէ ԱՄՆ նոր վարչակազմի համար։ Պատահական չէ, որ երեկ հետաձգվեց Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ընթացակարգը սկսելու օրինագծի քվեարկությունը. ԵՄ-ին անդամակցելը կարող է համարյա հակաամերիկյան քայլ համարել։

Բացի այդ, աշխարհում ձևավորվում է յուրատեսակ «կոնսենսուս», որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի Ուկրաինայի տարածքային զիջումների հաշվին, ինչը նշանակում է, որ Շառլ Միշելի և Մակրոնի կողմից առաջ քաշված «1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում խորհրդային սահմանների» հայեցակարգն այլևս արդիական չէ, համենայն դեպս ԱՄՆ-ի համար։

Ինչպե՞ս է ԱՄՆ-ը նման պայմաններում տեսնում Հայաստանի հարցի լուծումը, որի ներկայիս սահմանները սահմանվում են Կարսի պայմանագրով և խորհրդային որոշումներով՝ հակառակ ԱՄՆ նախագահի Արբիտրաժին։

Շատ բան կախված է նրանից, թե ինչ կառաջարկի հայ ժողովրդի ներկայիս “վերնախավը”, իսկ ԱՄՆ-ը տեսնում է, որ ոչ մի համախմբված «էլիտա» և Հայաստանի դերի վերաբերյալ ձևակերպված ազգային տեսլական չկա։ Իշխանությունն ասում է մի բան, ընդդիմությունը՝ մեկ այլ բան, իսկ սփյուռքի լոբբիստական ​​կազմակերպությունները՝ երրորդ:

Նույնիսկ Փաշինյանի այցը ԱՄՆ չօգնեց հասկանալ, թե ինչ են ուզում հայերը։ Այցից հետո միայն մեկ «փոփոխություն» եղավ՝ կառավարությունը մեկնարկեց Ամուլսարի ծրագիրը՝ հայկական ոսկու ամերիկյան սեփականատերերին տրամադրելով 150 միլիոն դոլար պետական ​​երաշխիքներ։ Կարծես Ամուլսարը կանխավճար է, որը պահանջում էր ԱՄՆ-ը։ Սա Հայաստանի ինքնիշխանության պահպանման գինն է, թե՞ Փաշինյանի իշխանությունը շարունակելու կանխավճարը։

Հիմա, երբ Փաշինյանը խոստովանել է, որ Բաքուն չի ընդունում իր “կոնստրոկտիվ” առաջարկները, իրեն մնում է երկու ելք՝ կա՛մ հրաժարական տալ, կա՛մ ընդունել Բաքվի պայմանները, այն է՝ վերացնել Հայաստանի պետականությունը և այն վերածել «խաչմերուկի»։ Դատելով նրանից, թե ինչպես է Փաշինյանը կառչել իշխանությանը, կընտրվի երկրորդ տարբերակը.

Նաիրա Հայրումյան

Մարտի 1-ին ռուսները «Իսկանդեր-Մ»-ով հարվածել են Նովոմոսկովսկի պոլիգոնում, զոհվել է 39 ուկրաինացի զինծառայող

Գեներալ Ալեքսանդր Սիրսկին Դնեպրոպետրովսկի մարզում ցամաքային զորքերի զորավարժություններին ռուսական «Իսկանդեր-Մ» հրթիռի ողբերգական հարվածից հետո պաշտոններից հեռացրեց զորամասի ուսումնական կենտրոնի պետին և զորամասի հրամանատարին։ Այս մասին նա գրել է Facebook-ում։

Ռազմական թղթակից Յուրի Բուտուսովը հայտարարել է, որ հարվածի հետևանքով զոհվել է մինչև 39 ուկրաինական զինծառայող, ևս 80-90-ը՝ վիրավորվել։ Նախնական տվյալներով՝ մարտի 1-ին, կեսօրին մոտ, ռուսական բանակը կասետային մարտագլխիկով «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ է արձակել Դնեպրոպետրովսկի մարզի Նովոմոսկովսկի պոլիգոնին։