Իր երկրորդ ժամկետից ի վեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ամենամասայական բողոքի ցույցերն են տեղի ունենում ԱՄՆ քաղաքներում: Հազարավոր մարդիկ ցուցապաստառներով փողոցներ են դուրս իրենց բողոքն արտահայտելու Թրամփի մաքսատուրքային քաղաքականության դեմ, հայտնում է BBC-ն:
Բողոքի ցույցերը մեկնարկեցին, երբ նախագահ Թրամփը ապրիլի 2-ը հռչակեց որպես Ամերիկայի «ազատագրման օր»:
Թրամփի քաղաքականության դեմ ցույցեր են կազմակերպվել նաեւ Ֆրանկֆուրտում, Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում եւ Լիսաբոնում:
Միևնույն ժամանակ, Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ապագայում կարող է ունենալ «զրոյական մաքսատուրքերի» գործընկերություն:
Հայաստանը 10 տոկոս մաքսատուրքերի ցանկում է։