Ալբերտ Առուստամյանն, որը խնձոր է նետել ի նշան բողոքի Նիկոլ Փաշինյանի քաղաքականության դեմ, այսօր դատարանով արդարացվեց, գրել է նրա փաստաբան Ռոման Երիցյանը։
Ինչպես գրել էր Forrights-ը, Ալբերտ Առուստամյանը հանգուցյալ մոր ծննդյան օրն այս տարի նշել էր առանց նրա շիրիմին այցելելու։ Օգոստոսի 23-ին հարազատների հետ հավաքվել էր Երևանում վարձակալած իր բնակարանում, գերեզմանատուն այցելելու հնարավորություն չուներ, քանի որ այն գտնվում է ադրբեջանցիների կողմից օկուպացված Ստեփանակերտում։
71-ամյա Ալբերտ Առուստամյանը բարեկմաների հետ հիշել էր Արցախում անցկացրած լավ ու վատ օրերը։ Միաժամանակ հեռուստացույցով հեռարձակվել է Փաշինյանի անհոգ կյանքից դրվագներ՝ հեծանիվ է քշում, խաշլամա ուտում, բռնի տեղահանված արցախցու ցավին անհամապատասխան է եղել։
«Ջղայնացած էի, մենք այստեղ չենք կարում երեխոցը պահենք, հեռուստացույցը միացնում ես ինքը հեծանիվից իջնում է, խաշլամա է ուտում։ Այդ պահին, որ դա տեսա, ասացի՝ կանալը փոխեցեք։ Դուրս եկա ծխելու»,-պատշգամբում ցավը մեկ գլանակ ծխախոտի մեր հեղդող արցախցին նկատել է՝ բակում Նիկոլ Փաշինյանն է կանգնած իր բազմաթիվ թիկնապահներով և ավտոմեքենաներով։ Որոշել է բողոքի ակցիա իրականացնել։
«Տեսա Փաշինյանը կանգնած է։ Ես էլ խնձորը վեկալեցի, նետեից իր կողմը։ Բողոքի ակցիա եմ արել, ինքը մեզ լավ չի վերաբերվել։ Գալիս ես տուն տեսնում ես երեխան սոված է, սաղ թողել, եկել ենք։ Ես խնձորը գցել ու մտել եմ տուն, չեն տեսել՝ իրեն կպել է, թե՝ ոչ։ Այստեղ տեսնում ենք Փաշինյանի ու իշխանության վերաբերմունքը արցախցիների նկատմամբ՝ արցախցիներին չի սիրում։ Ինձ համար նա դավաճան է, իմ տունը, մանկությունը, թողել եկել եմ այստեղ։ Ես բողոքի ակցիա եմ արել, խնձոր եմ նետել իր ուղղությամբ, ուրիշ բան չէի կարող անել»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է Ալբերտ Առուստամյանը։
Խնձերը նետելու ակցիան ճակատագրական է դարձել Ալբերտ Առուստամյանի համար։ Նա կանգնել է դատարանի առաջ։ Իրավապահներն Ալբերտ Առստամյանի այս բողոքի ակցիան որակել են խուլիգանություն, որ դրևսորվել է հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքով, հայհոյանքներով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով: Այդ հոդվածով նախատեսված է առավելագույնը 2 տարվա ազատազրկում։ Մինչ դատարան հասնելը Առուստամյանը երկու օր անազատության մեջ է հայտնվել։