Անթալիայում ապրիլի 11-ին մեկնարկել է Դիվանագիտական ֆորումը՝ ADF 2025-ը։ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը բացառիկ հարցազրույց է վարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ՝ հայ-թուրքական կարգավորման և իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպման մասին։
Ի շարս այլ հարցերի հնչեց հետևյալը․ “Այսօր մեկնաբանություն տվեցիք Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ։ Կարող եք հստակեցնել՝ ի՞նչ նկատի ունեիք”։
“Դա կարևոր հարց է, և ինչպես նշեցիք, Ադրբեջանը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ իրենք ևս ցանկանում են փոփոխություններ անել Սահմանադրության մեջ։ Բայց սա Հայաստանի ներքին հարցն է։ Հայ ժողովուրդը և Հայաստանի ինստիտուտներն են որոշելու՝ ինչպես և երբ է այդ փոփոխության գործընթացն իրականացվելու”, ասել է Քըլըչը։
Թուրք դիվանագետը խորամանկություն է անում․ նա ասում է, որ Փաշինյանը ինքն է խոստացել փոխել Սահմանադրությունը, այնպես որ՝ դա Հայաստանի ներքին գործն է։ Мы не при чем.