Ալիևը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ և «գոհունակություն հայտնել Սիրիայում տեղի ունեցող փոփոխությունների կապակցությամբ»։ Բացի այդ, Ալիևը հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի անջատողական ռեժիմի առաջնորդ Էրսին Թաթարի հետ։
Քաղաքագետ Eduard Abrahamyan-ը նկատում է․
Քանի որ թուրքական Անթալիայում տեղի է ունեցել Ալիև-Էրսին հերթական երկկողմ հանդիպումը (ով կիսաճանաչված Թուրքական Կիրպոսի Հանրապետության նախագահն է), և քանի որ Ալիևը կրկին անգամ հավաստիացրել է, որ Ադրբեջանը առաջամարտիկ է կիսաճանաչված հանրապետության միջազգային ճանաչման հարցերում, հիշեցնենք․
ՄԱԿ-ի երեք բանաձևերը ուղիղ արգելում են Կիպրոսի Թուրքական Հանրապետության ճանաչումը, աջակցությունը և որևէ փոխհարաբերությունները (այդ թվում մշակութային ներկայացուցչությունների տեսքով)՝ սպառնալով կիրառել սանկցիաներ։ ԵՄ-ն առանձին բանաձևով նույնպես արգելում/”խիստ կոչ” է անում չճանաչել Հյուսիսային Կիպրոսի Հանրապետությունը որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ։ Մի բան, որն առկա չէր Արցախին վերաբերող ՄԱԿ-ի կամ ԵՄ-ի բանաձևերում։ Սակայն Արցախը չկա, իսկ Հյուսիսային Կիպրոսը ծաղկում, բարգավաճում է։