Ապրիլի 10-ին, ժամը 06:59-ից ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Տիգրան Մեծի, Մաշտոցի, Բագրատունյաց, Արշակունյաց, Կոմիտասի պողոտաներում, Հալաբյան, Ն․ Զարյան, Բակունցի, Երվանդ Քոչարի, Շինարարների, Հանրապետության, Նուբարաշենի 11-րդ փողոցներում, Թբիլիսյան խճուղում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, Առինջ գյուղում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում, Հերհեր գյուղում, Արարատի մարզի Մասիս քաղաքում և Դալար գյուղում վնասվել են թիթեղներ, անձրևատար խողովակներ, ցուցանակներ, էլեկտրական լարեր, սյուներ, ալեհավաքներ, տապալվել են ծառեր։
Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, թիթեղների ապամոնտաժման, խողովակների, սյուների ամրացման, ալեհավաքների հեռացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ: