Ինձ շատ են մեծ գումարներ առաջարկել, որ հայերի դեմ ֆիլմեր նկարեմ, բայց մերժել եմ։ Այս մասին NEWS.am-ի հետ բացառիկ հարցազրույցում ասել է աշխարհահռչակ սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան։
«Դուք գիտեք՝ ես սիրում եմ ձեր երկիրը։ Ինձ բազմիցս մեծ գումարներ են առաջարկել այնպիսի ֆիլմեր նկարահանելու համար, որոնք ձեր դեմ էին լինելու, բայց ես մերժել եմ, որովհետև գիտեի, որ Սերբիայի մայրաքաղաքում՝ Բելգրադում ապրող մարդկանց զգալի մասը հայեր են, չգիտեիք այդ մասին։ Շատ հայեր մեր ազգի մի մասն են կազմում։ Ես գիտեմ, թե որքան են տառապել, ինչ մեծ ցեղասպանություն է կատարվել ձեր ժողովրդի նկատմամբ։ Ես իսկապես շատ մտերիմ հարաբերություններ ունեմ ձեր արվեստագետների, գրողների՝ բոլոր այն մարդկանց հետ, ովքեր ձեր փոքր ազգը խոշոր են դարձնում աշխարհում»,- ասել է Կուստուրիցան։