Լոնդոնում հայտնի են դարձել հեղինակավոր Sony World Photography Awards 2025-ի հաղթողները։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Somerset House-ում, որտեղ հաղթողների աշխատանքները կցուցադրվեն ապրիլի 17-ից մայիսի 5-ը։
Տարվա լուսանկարիչ է ճանաչվել բրիտանացի լուսանկարիչ Զեդ Նելսոնը, ով հաղթել է Վայրի բնություն և կենդանիներ անվանակարգում, իսկ լուսանկարչության մեջ ակնառու ներդրման համար մրցանակը շնորհվել է ԱՄՆ վավերագրական լուսանկարիչ Սյուզան Մեյսելասին:
Հայտնի են դարձել նաև այլ մասնագիտական անվանակարգերում հաղթողներ։
Հաղթողների լուսանկարները՝ BBC-ի պատկերասրահում։