Արցախում զոհված զինծառայողների հարազատները հայտարարություն են տարածել, որ թեև ավելի քան 9 ամիս շրջափակումից հետո՝ 2023 թվականի սեպտեմբերին, իրենց հարազատները, չխնայելով իրենց կյանքը, դիմակայել են ադրբեջանական ագրեսիային և փրկել Արցախի 120 հազարանոց բնակչությանը ցեղասպան բնաջնջումից, սակայն կեղծ հայտարարություններ են տարածվում, թե արցախցիները չեն կռվել։ Իսկ վերջինը ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունն էր։
«Մենք՝ 2023 թվականի ագրեսիայի զոհերի հարազատներս, պահանջում ենք Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանից հայտարարություն անել մարտական գործողությունների վերաբերյալ»,- ասված է 2023 թվականի սեպտեմբերին Արցախում զոհված զինծառայողների հարազատների բաց նամակում։
Եղբայրասպան գործընթացները, որոնց մեջ մխրճում են հայ ժողովուրդին՝ նրան մաս առ մաս ոչնչացնելու համար, հղում են դեպի աստվածաշնչյան պատմություններ։
Նույնիսկ Անդրանիկ Քոչարյանն է հասկացել, որ չափն անցել են. «Խաչատուր Սուքիասյանը, շտկելով նախկինում հայտարարված թիվը, օրակարգից հանեց շահարկումները, պետք չէ բաժակի մեջ անընդհատ փոթորիկ փնտրել»։
Հիշեցնենք, որ իշխող Քաղաքացիական պայմանագրի օդիոզ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, որ արցախցիները չեն կռվել, որ 2023-ի սեպտեմբերին ընդամենը 10 զոհ է եղել, հետո ուղղվել է ու ասել, որ 210 զոհ է եղել։ Բայց «ուղղումից» հետո նա դեռ պնդում էր, որ արցախցիները չեն կռվել։
Արցախի ժողովրդի նկատմամբ թշնամանքի նոր ալիք բարձրացավ այն բանից հետո, երբ մարտի 29-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո վրանային շտաբ տեղադրվեց, որտեղ սկսեցին գալ ոչ միայն քաղաքական ուժերի, այլև միջազգային կառույցների և եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Վրանը թույլ տվեց մի քանի կարևոր հարց բարձրացնել.
Հայաստանի կառավարությունը հրաժարվում է դոնորների համաժողով գումարել Արցախի բնակիչներին աջակցելու համար, սակայն դադարեցնում է սոցիալական աջակցությունը
Արցախցիները մտադիր են պաշտպանել իրենց իրավունքները և պատրաստ են անմիջականորեն աշխատել միջազգային կազմակերպությունների հետ
Կառավարության կողմից Արցախի ժողովրդի համար մշակված սոցիալական ծրագրերն ի սկզբանե ուղղված են եղել արտագաղթի խթանմանը
Հայաստանի իշխանությունն իր օրակարգից հանել է Արցախի հարցը, սակայն միջազգային գործընթացները շարունակվում են։
Արցախյան ցույցերն ընթանում են առանց սադրանքների, բռնությունների, վիրավորանքի և առանց Հայաստանում իշխանափոխության հավակնությունների, ինչի մասին որոշ շրջանակներ անընդհատ «զգուշացնում» են։ Այս պայմաններում հայ հանրությունը սկսում է հարց տալ. «Կայեն, որտե՞ղ է քո եղբայր Աբելը»: