2023 թվականին Արցախում կրկնվեց Հայոց ցեղասպանությունը

  • 14:10 23.04.2025

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հիշատակին ջահերով երթը հայերի համար դարձել է սուրբ ավանդույթ։ «Հիշում ենք և պահանջում» անփոփոխ կարգախոսով և միջազգային ասպարեզում ցեղասպանության փաստի լայն ճանաչման և հանցագործների դատապարտման նպատակով։

Արցախում ապրիլի 23-ին հետիոտնային երթ՝ ջահերով և վառված մոմերով մեկնարկում էր ցերեկային ժամերին. շրջաններից մարդիկ ուղղվում էին դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ, որտեղ միաձուլվում մի քանի հազարանոց երթի մեջ։ Սուրբ Հակոբ եկեղեցուց Ազատամարտիկների կենտրոնական պողոտայով մինչև Հուշահամալիրի զանգակատուն, որը կանգնեցվել է 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին։

2023 թվականին Արցախում կրկնվեց Հայոց ցեղասպանությունը։ Արդեն երկրորդ տարին է, ինչ արցախցիները միանում են հայաստանյան ջահերով երթին։ Այս տարի երթը կմեկնարկի Ազատության հրապարակից, որտեղ տեղադրվել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խորհրդի շտաբ-վրանը։ Հանրապետության հրապարակում արցախցիները կմիանան ջահերով երթի գլխավոր շարասյունին։ Նրանք պահանջում են ճանաչել և դատապարտել հայերի դեմ կատարված բոլոր հանցագործությունները։

Ալվարդ Գրիգորյան

Ստեփանակերտի ջահերով երթի լուսանկարը