DW
ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի գլխավոր դիվանագետները չեղարկել են իրենց մասնակցությունը ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ բարձր մակարդակի բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենային չորեքշաբթի՝ ապրիլի 23-ին Լոնդոնում: Այս մասին հայտնում է Sky News-ը:
Փոխարենը բրիտանական մայրաքաղաքում կայանալիք հանդիպմանը կմեկնեն հինգ երկրների «բարձրաստիճան պաշտոնյաներ», ասվում է հրատարակության մեջ։ Միաժամանակ Լոնդոնում կլինի նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիգան, և սպասվում է նրա հանդիպումը Միացյալ Թագավորության ԱԳ նախարար Դեյվիդ Լամի հետ։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախազգուշացրել էր, որ Վաշինգտոնը կհեռանա ուկրաինական պատերազմին վերջ տալու բանակցություններից, եթե առաջիկա օրերին ԱՄՆ-ի առաջարկների հարցում առաջընթաց չլինի։
Վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային՝ Axios առցանց հրատարակությունը ապրիլի 23-ին հայտնել է, որ Պետդեպարտամենտի ղեկավարը «որոշում է կայացրել չգնալ Լոնդոն»։ «Փոխարենը ամերիկյան պատվիրակությունը կշարունակի բանակցությունները բրիտանացի և ուկրաինացի գործընկերների հետ»,- հավելել է աղբյուրը։