Վարուժան Ավետիսյանի և Գագիկ Եղիազարյանի զեկույցը դատապարտյալների իրավական վիճակի վերաբերյալ

  • 14:43 23.04.2025

ԶԵԿՈՒՅՑ
ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Հեղինակներ՝

Վարուժան Ավետիսյան

Գագիկ Եղիազարյան

 

Հետազոտության ժամանակահատվածը՝ 28 մայիս 2022 – 9 ապրիլ 2025

 

ԶԵԿՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Զեկույցը կազմվել է հեղինակների անձնական փորձի և ուսումնասիրությունների հիման
վրա։

Զեկույցի համար հիմնական նյութը քաղվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի՝ 28 մայիս 2022 – 9
ապրիլ 2025 ժամանակահատվածի պրակտիկայից, ինչպես նաև 2016-18 թթ․ այլ ՔԿՀ-
ներում հեղինակների գտնվելու ընթացքում կատարած դիտումներից և ստացած
տեղեկույթից։

Թեև Զեկույցը կազմված է «Նուբարաշեն» ՔԿՀ պրակտիկայի հիման վրա, սակայն շատ
առումներով վերաբերելի է նաև այլ ՔԿՀ-ներին։

Զեկույցը հերթական ապացույցն է այն մասին, որ մեր երկրում քրեակատարողական
համակարգը մնում է որպես հակամարդկային և պատժական գործիք, իսկ դրա «թագն ու
պսակը» կազմող «Նուբարաշեն» ՔԿՀ-ն միջնադարյան տանջարան-զնդան է՝ յուրահատուկ
խարան մեր հասարակության և պետության վրա։

Ի դեպ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն չունի միջին անվտանգային գոտու խիստ պայմաններ,
սակայն պաշտոնապես համարվում է այդպիսիք ունեցող և այնտեղ պահվում են նշված
պայմաններում պատիժը կրելու համար տեղաբաշխված դատապարտյալներ։

Այս պատճառներով «Նուբարաշեն» ՔԿՀ փակումը հեղինակների հետապնդած մասնավոր,
բայց շատ կարևոր նպատակներից մեկն է։

Զեկույցի կառուցվածքը համաչափ և համասեռ չէ․ որոշ դեպքերում այն սահմանափակվում
է նկարագրական-վերլուծական դատողություններով՝ հանգելով ընդամենը պրոբլեմների
լուծում մատնանշող եզրակացությունների, իսկ որոշ դեպքերում՝ ներկայացնում է
պրոբլեմների լուծման կոնկրետ և մանրամասն առաջարկություններ։ Այս երևույթն ունի թե՛
օբյեկտիվ (պրոբլեմի բնույթ, ինչպես նաև համացանցի բացակայության և այլ
պատճառներով ցանկալի տեղեկույթի սղություն) և թե՛ սուբյեկտիվ (որոշ պրոբլեմների հետ
անձնապես առավել հաճախակի և ծավալուն կերպով առնչվելու հանգամանք) հիմքեր։

2

Զեկույցում պրոբլեմների փոխկապվածության և/կամ բազմաշերտության պատճառներով
դրանց մի մասը ըստ վերաբերելիության ներկայացված է տարբեր բաժիններում։

Զեկույցը բաղկացած է Ընդհանուր և Հատուկ մասերից։

Ընդհանուր մասում դիտարկվում են քրեակատարողական համակարգի էությունն ու
բնույթը պայմանավորող համակարգաստեղծ բաղադրիչ-գործոնները, իսկ Հատուկ մասում՝
դրանցով պայմանավորված պրոբլեմները։

Միևնույն ժամանակ, թեև Ընդհանուր մասում հեղինակները հանդես են գալիս
քրեակատարողական օրենսդրության հայեցակարգը վերանայելու պնդմամբ,
գործնականության շարժառիթով Հատուկ մասում առկա պրոբլեմները դիտարկում են դրան
հնարավորինս համահունչ լինելու տրամաբանությամբ։

Զեկույցում, անշուշտ, ներկայացված չեն քրեակատարողական համակարգի բոլոր
պրոբլեմները։ Միևնույն ժամանակ՝ Զեկույցում ներկայացված պրոբլեմների դիտարկումը
հնարավորություն կտա տեսնել նաև այլ, առավելապես՝ ածանցյալ, պրոբլեմները և ստանալ
դրանց ամբողջական պատկերը։

Զեկույցի հեղինակներն ակնկալում են, որ այն իրավապաշտպանների և այլ հետաքրքրված
անձանց համար կծառայի որպես օժանդակ նյութ՝ ազատազրկված անձանց (այդ թվում՝
որպես զուգադրման նյութ՝ Զեկույցում օբյեկտիվորեն բացակայող՝ ազատազրկված կանանց
և անչափահասների) իրավունքների պաշտպանության հարցում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ

    1. Հակամարդկային, հակաիրավական և անիրատեսական նպատակներ

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի (այսուհետև՝ ՔԿՕ) 2-րդ հոդվածը որպես Հայաստանի
Հանրապետության քրեակատարողական օրենսդրության նպատակներ է սահմանում․
«դատապարտյալի վերասոցիալականացումը, նրա իրավահպատակ վարքագծի
ձևավորումը և նոր հանցագործությունների կանխումը
»1։

Անկախ բառակազմական ձեռնածությունից, որը դրսևորվում է «հպատակ» բառից առաջ
«իրավունք» բառի զետեղմամբ, այս նպատակը բացահայտում է իշխանապետական
հանցավոր համակարգի հրեշային էությունն ու բնույթը, նրա համակարգաստեղծ,
դետերմինանտ վերաբերմունքն ու մղումը մարդու, անհատի և քաղաքացու նկատմամբ՝
ստորացնել-ստրկացնելով վերջինիս ապամարդկայնացնել, ապաանհատականացնել,
ապաքաղաքացիականացնել, ապահասարակայնացնել և դարձնել «հպատակ» ու վերածել
ռեսուրսի:

Ուշագրավ է, որ թեև համակարգն ըստ էության մնացել է նույնը և նույնն է նաև նրա
դիտարկվող հրեշավոր նպատակը, սակայն նախորդ քրեակատարողական օրենսգրքում
մարդուն հպատակ դարձնելու նպատակը քողարկված էր և ընդամենը խոսվում էր
օրինապահ վարքագծի խթանման մասին:

Հարկ է հատուկ կերպով արձանագրել, որ բնավ կարևոր չէ, թե քաղաքացուն հպատակ
դարձնելու նպատակի դիտարկվող ձևակերպումն էնդեմի՞կ է, թե՞ քաղված է որևէ
«ժողովրդավարական» համակարգից և նույնիսկ անցել է հանուն աշխարհաքաղաքական
շահերի ժողովրդավարությունը անտեսող որևէ վերպետական փորձաքննության
բյուրոկրատական զարտուղիներով:

Փաստն այն է, որ համակարգը որոշել է այլևս բաց հանդես գալ և արդեն ցինիկաբար օրենքի
ձևով արձանագրել է իր գերնպատակը:

Այս գերնպատակի համատեքստում և հանուն դրա գործելու պարագայում ՀՀ
քրեակատարողական օրենսդրության մյուս երկու նպատակները՝ «1) դատապարտյալի
վերասոցիալականացում և 2) նոր հանցագործությունների կանխում», ինչպես նաև դրանց
իրագործմանը կոչված բոլոր խնդիրները, սկզբունքները և իրավունքները կեղծանում են և
կեղծանմանակմամբ հարմարեցվում ու ծառայեցվում են մարդուն հպատակի վերածելու
գերնպատակին:

Ըստ այդմ՝ այս «իրավահպատակության» գերնպատակին որևէ ընդդիմացում դիտվում է
որպես ընդդիմացում իրավունքին և օրենքին, ինչն էլ համակարգին հնարավորություն է
ընձեռում կիրառելու հարկադրանք և այն օգտագործելու դատապարտյալին հպատակեցնելու
համար:

Միևնույն ժամանակ՝ ՔԿՕ-ն, հպարտորեն և բացեիբաց կերպով ազդարարելով իր խորքային
գերնպատակի մասին, այն աստիճան խառնափնթոր կերպով է սահմանում դրան հասնելու

1 Զեկույցում, ինչպես ՔԿՕ-ում, համապատասխան համատեքստերում «դատապարտյալ» հասկացության տակ
նկատի է առնվում նաև կալանավորված անձը։

4

խնդիրների, սկզբունքների, ձևերի, միջոցների ու մեթոդների համակարգը, որ առանց
վարանելու կարելի է փաստել իրավական որոշակիության չափանիշներին հայեցակարգային
մակարդակով դրա անհամապատասխանության մասին։

Հատկապես տեղին է հիշատակել օրենքի հիմնական տերմինների և դրանց
հասկացությունների կատարյալ խառնաշփոթը։

Լեզվական, տրամաբանական և հասարակագիտական տեսակետներից
քրեակատարողական օրենսգրքում կիրառվող․

  • «վերասոցիալականացում», «սոցիալական վերաինտեգրում» և «սոցիալական
    վերականգնում» տերմինների հասկացություններն ամբողջությամբ փոխծածկում
    են միմյանց տիրույթները, այսինքն՝ համարժեք են,
  • «դրական վարքագիծ» տերմինի հասկացությունը ներառում է «իրավահպատակ
    վարքագիծ» տերմինի հասկացությունը,
  • «վերասոցիալականացում», «սոցիալական վերաինտեգրում» և «սոցիալական
    վերականգնում» տերմինների համարժեք հասկացությունները ներառում են
    «դրական վարքագծի ձևավորում» և, ըստ այդմ՝ «իրավահպատակ վարքագծի
    ձևավորում» տերմինների հասկացությունները։

Մինչդեռ ՔԿՕ-ն․

  • 19-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտյալի «վերասոցիալականացումը»
    սահմանում է որպես «դատապարտյալի սոցիալական վերաինտեգրմանը և
    վերականգնմանն ուղղված գործունեություն»։ Այսինքն՝ համարժեքը սահմանում է
    համարժեքի միջոցով՝ հանգելով տխմարաբանության։
  • 19-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտյալի «դրական վարքագծի ձևավորումը»
    թեպետ անհաջող կերպով2, բայց ճիշտ տրամաբանության տեսակետից
    սահմանելով որպես «մարդու, հասարակության, օրենքի, պետության,
    համակեցության կանոնների և հասարակությունում ընդունված այլ արժեքների
    հարգմանը, պաշտպանությանն ու պահպանությանն ուղղված վերաբերմունքի
    ձևավորում», միանգամայն անհասկանալի կերպով որպես դրա վերջնարդյունք-
    նպատակ է սահմանում դատապարտյալի «իրավահպատակ վարքագծի
    ձևավորումը»։ Այսինքն՝ մասը սահմանում է որպես ամբողջի նպատակ։

Նույն օրենքում համարժեք տերմինների այսօրինակ խառնափնթոր կիրառումը թերևս մեկ
ողջամիտ բացատրություն ունի․ իր խորքային՝ հպատակեցում, գերնպատակը սահմանելուց
հետո օրենքի տեքստի որակը չի կարևորվել և, մեզանում շատ տարածված սովորույթի
համաձայն՝ առանց խորապես հասկանալու տեքստը կազմվել է տարբեր երկրների
իրավական համակարգերի համապատասխան օրենքները խառնիխուռն կերպով
ընդօրինակելու միջոցով։ Խիստ հավանական է, որ այս տգիտությունը որպես երկվորյակ
«եղբայր» ունի նաև ստորությանը, քանի որ նկարագրված խառնաշփոթն առաջացնում է
համակարգի համար խիստ շահավետ՝ ձեռնածուական մեկնաբանության գործնականորեն
անսահմանափակ հնարավորություններ տվող իրավական անորոշություն։

2 Վերաբերմունքն ընդամենը վարքագիծը պայմանավորող գործոններից մեկն է։ Իր հերթին՝ վարքագիծը
որոշակի ժամանակահատվածում և որոշակի փոխհարաբերությունների համակարգում վարքի, այն է՝
գործունեության արտաքին, օբյեկտիվ դիտման համար մատչելի դրսևորումն է։ Տես Ա․ Նալչաջյան,
Հոգեբանության հիմունքներ, «Հոգեբան» հրատարակչություն, Երևան, 1997 թ․, էջ 495-496։

5

Նպատակահարմար ենք համարում նաև մատնանշել, որ պետությունը չի կարող ունենալ
այնպիսի անչափելիորեն ընդլայնված իրավասություն, ինչպիսին է անձի
վերասոցիալականացումը/վերականգնումը/վերաինտեգրումը/դրական վարքագծի
ձևավորումը։ Վերջին տասնամյակների ընթացքում ուլտրալիբերալ գլոբալիզմի
չարաբաստիկ հաղթարշավի հետևանքով ժողովրդավարական համարվող պետությունները
իրենց վերապահել են ըստ ուլտրալիբերալ գլոբալիզմի գաղափարախոսության մարդու
կերպափոխելուն միտված լիազորություններ՝ ըստ էության վերածվելով տոտալիտար
գաղափարախոսություն և դրան համապատասխանող վարք պարտադրող հանցավոր
կազմակերպությունների։ Մեր երկրում խորհրդային շրջանից որոշակի կերպափոխմամբ
փոխառած տնաբույս նեոբոլշևիզմն օրգանապես ինտեգրվել է վերը նշված
համաշխարհային միտմանը՝ ստեղծելով թունավոր խառնուրդ։

Միևնույն ժամանակ՝ որևէ ձևով և ծավալով վերասոցիալականացման այս նպատակը չի
կարող վերաբերելի լինել անզգույշ հանցագործություն կամ հանգամանքների բերմամբ
զգացական բռնկման պահին դիտավորյալ հանցագործություն կատարած անձանց մեծ
մասին, ինչպես նաև այն անձանց, որոնք արարքներ են կատարել գաղափարական վեհ
մղումներով և դատապարտվել են այն պատճառով, որ այդ արարքները ձևականորեն
համարվում են հանցագործություն։ Բացի այդ, հասկանալի չէ, թե ինչպիսի ուսումնական,
դաստիարակչական, հոգեբանական աշխատանք պետք է կատարվի այն մարդու հետ, որ իր
պատրաստվածությամբ և համոզմունքներով էապես գերազանցում է քրեակատարողական
համակարգի համապատասխան ծրագրերին և մասնագետներին։

Թվարկված անձանց մասով պետությունը կարող է իրականացնել միայն վարքագծի
ընդհանրական դիտարկում։

Չափազանց ընդհանրական է նաև քրեակատարողական օրենսդրության երրորդ
նպատակը՝ «նոր հանցագործությունների կանխումը»։ Դա ամբողջ իրավապահպան
համակարգի, նույնիսկ ամբողջ պետության, այլ ոչ թե նրա բաղադրիչ քրեակատարողական
համակարգի, նպատակն է։ Այդ պատճառով քրեակատարողական օրենսդրության այս
նպատակը պետք է հիշյալ համատեքստում վերասահմանվի ըստ պետության
քրեակատարողական իրավասության տիրույթի։

Ուստի՝ պետությունը քրեակատարողական համակարգի միջոցով պետք է որդեգրի
իրողություններից բխող իրատեսական նպատակներ և ստանձնի դրանց
համապատասխանող գործառույթներ։

Ասվածից կարող ենք եզրակացնել, որ գործող ՔԿՕ-ն օրենք չէ, քանի որ․

1) դրա գերնպատակը մարդուն և քաղաքացուն հպատակի վերածելն է և, ըստ այդմ՝
ենթադրվող իրավահարաբերությունները կարգավորելու փոխարեն այն ընդունվել և
կիրառվում է որպես հակամարդկային սոցիալական ինժեներիայի չարամիտ գործիք՝
այդ թվում դիտավորյալ կերպով ձգտելով հասնել դատապարտված անձանց
զարգացման հետընթաց առաջացնող սոցիալ-հոգեբանական փոփոխությունների,

2) այն չի համապատասխանում իրավական որոշակիության չափանիշներին։

Իրականում քրեակատարողական ոլորտում պետությունն ընդամենը կարող է
անազատության և ազատության մեջ գտնվելու միջև եղած հոգեբանական
տարբերությունների հնարավորինս նվազեցման (առաջնահերթորեն՝ ընտանիքի և
արտաքին աշխարհի հետ կապի ապահովմամբ) մոտեցմամբ ունենալ հետևյալ
նպատակները․

6

1) ապահովել դատապարտյալի պատժի կրման արժանապատիվ պայմաններ և
օրինական կարգ,

2) դատապարտյալին կամավոր հիմունքներով աջակցել կրթության3 և աշխատանքի
միջոցով ձևավորելու և/կամ զարգացնելու կարողություններ, որոնք կօգնեն նրան
պատժից ազատվելուց հետո օրինական կերպով կազմակերպելու իր հետագա
կյանքը,

3) նախականխել և կանխել հանցագործությունների կատարումը քրեակատարողական
հիմնարկներում․

  • պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից,
  • այլ անձանց կողմից՝ օրենքով սահմանված տարբեր հիմքերով և
    պատճառներով այդ հիմնարկների տարածքում գտնվելու ժամանակ կամ
    դատապարտյալների հետ այլ կերպով առնչվելու դեպքերում։

Ըստ այդմ՝ դատապարտյալները պետք է պայմանականորեն տարբերակվեն հետևյալ
չափանիշներով․

1) դատապարտյալներ, որոնք կամավոր կերպով ներգրավվում են կրթության և/կամ
աշխատանքի (այդ թվում՝ ինքնակրթության և ստեղծագործական աշխատանքի
ձևերով) մեջ,

2) դատապարտյալներ, որոնք, որպես կանոն, չեն խախտում պատժի կրման կարգը,
3) դատապարտյալներ, որոնք խախտում են պատժի կրման կարգը։

Ուստի պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը պետք է կիրառվի միայն այն
դատապարտյալների նկատմամբ, որոնք կամավոր կերպով ներգրավվել են կրթության
և/կամ աշխատանքի (այդ թվում՝ ինքնակրթության և ստեղծագործական աշխատանքի) մեջ,
ինչպես նաև բացառիկ դեպքերում՝ այն դատապարտյալների նկատմամբ, որոնց պատժի
հետագա կրումը առողջության, տարիքի, ընտանեկան և այլ հանգամանքների բերմամբ
համատեղելի չէ իրավունքի էության հետ։

Որպես այլընտրանքային/զուգահեռաբար կիրառելի տարբերակ, կարող է ներմուծվել
վարքագծի գնահատման դրական ցուցանիշների և պատժի ժամկետի կրճատման և/կամ
ազատազրկման պայմանների բարելավման սանդղակների համակարգ՝ բալային կամ այլ
հիմունքներով։ Օրինակ՝ որոշակի բալի դեպքում որոշակի ժամկետով կրճատել
պատժաչափը։

 

  1. Արժանապատվության ճգնաժամ

Մեր հասարակության մեջ առկա՝ հիմնականում սոցիալ-պատմական գործոններով
պայմանավորված արժանապատվության պակասուրդը հիվանդագին ձևախեղումներ է
ապրում և արժանապատվության ճգնաժամի է վերածվում հատկապես փակ
հաստատություններում։ Հասկանալի պատճառներով ամենավատթար վիճակը
քրեակատարողական համակարգում է, քանի որ այստեղ են առավելագույն նպաստավոր
պայմաններ առաջանում ավելի ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ

3 Դատապարտյալի կրթության հարցում պետության աջակցությունը պետք է կազմակերպվի առանց որևէ
գաղափարախոսական ենթատեքստի։

7

ավելի բարձր կարգավիճակ ունեցող անձի հիպերտրոֆիկ «ես»-ի գերազանցության
դրսևորման և հաստատման համար։

Այս երևույթն առկա է թե՛ ծառայողների և թե՛ բանտարկյալների միջավայրերում, բայց այն
որակապես ավելի այլանդակ դրսևորումների է հասնում բանտարկյալների նկատմամբ
ծառայողների վերաբերմունքի առումով։

Իրավապահպան համակարգի (դատարան, դատախազություն, ոստիկանություն,
քրեակատարողական ծառայություն) ծառայողների շրջանում պատժողական և վերամբարձ
վերաբերմունքը մարդու, առավել ևս՝ համակարգի ձեռքն ընկած մարդու, նկատմամբ մնում
է որպես հիմնական դետերմինանտ գործոն այդ ծառայողների սոցիալական հոգեբանության
և վարքագծի ձևավորման համար։

Նրանց համար մարդը ռեսուրս և օբյեկտ է իրենց «ես»-ի կայացման և անձնական շահերի
իրացման համար։

Այս համակարգում ծառայողները ենթարկվում են ոչ թե օրենքին, այլ իրենց ղեկավարներին։
Նրանց համար օրենքը ղեկավարի հրամանն է։ Ըստ այդմ՝ տարբեր իրավական ակտերի
միջև հակասության դեպքում նրանք կիրառում են այն ակտը, որը կարող են հարմարեցնել
հրամանին։ Եվ, քանի որ իրավական ակտերի համակարգը կառուցված է այնպիսի
միտումով, որ ենթաօրենսդրական իրավական ակտերով հնարավոր լինի լղոզել և/կամ
չարաշահել և/կամ խափանել համակարգի համար խնդրահարույց օրենքների նորմերը,
ապա, որպես կանոն, կիրառվում են ենթաօրենսդրական ակտերը՝ ի հակառակ և ի վնաս
օրենքների։

Այս խնդրի «լուծումը» քրեակատարողական համակարգում հիմնականում վերապահված է
ՀՀ Կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ
արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին
կանոնակարգ»-ին (այսուհետև՝ Ներքին կանոնակարգ)։

Անշուշտ, մարդկային առանձնահատկությունները մնում են որպես կարևոր հանգամանք։
Ուստի, մնալով համակարգի մաս, ծառայողները դիրքավորվում և վարվում են ըստ իրենց
մարդկայնության՝ հնարավորինս մարդ լինելու վիճակից մինչև հրեշը։ Այդուհանդերձ,
գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է համապատասխան հրամանի դեպքում
կատարելու անմարդկային և ակնհայտ ապօրինի արարքներ։

Բարոյապես և հոգեբանորեն խեղված ու չարացած ծառայողները, լինելով նաև մեծավ
մասամբ մասնագիտորեն տգետ, ստեղծում են դատապարտյալների, ինչպես նաև առնչվող
մասով՝ նրանց հարազատների ու մերձավորների, արժանապատվության ու իրավունքների
հաշվին ապրելու և աշխատելու միջավայր ու վիճակներ։

Պատահական չէ, որ համակարգի ծառայողների աստիճանակարգությունը, որպես կանոն,
ձևավորվում է բացասական ընտրասերմամբ՝ «որքան վատ, այնքան վերև»։

Ասվածի մասին են վկայում սույն Զեկույցում ներկայացված՝ անիրավ և շատ դեպքերում
անհեթեթ օրենսդրությունը, նույնիսկ այդպիսի օրենսդրությունը զանգվածային կերպով
անտեսելու և խախտելու գործելակերպը, ինչպես նաև այդ օրենսդրությունը կամայական ու
ձեռնածուական կերպով որպես արժանապատվության և իրավունքի խախտման գործիք
կիրառելու գործելակերպը։

8

Արժանապատվության այս ճգնաժամը հնարավոր է հաղթահարել հասարակության
զգայագիտակցական կերպափոխման և պետական կառավարման համակարգի խորքային
փոփոխությունների միջոցով։

 

  1. ՀԱՏՈՒԿ ՄԱՍ
  2. Վարքագծի գնահատման դեպքեր

Քրեակատարողական օրենսդրությունը դատապարտյալի վարքագծի գնահատումը
պարտադիր պայման է համարում նրան ավելի ցածր անվտանգային գոտի, ինչպես նաև
նույն գոտու մեղմ պայմաններ տեղափոխելու գրեթե բոլոր դեպքերում։

Բացառություն են կազմում միայն ցմահ ազատազրկման դատապարտված անձանց բարձր
և միջին անվտանգային գոտիներում խիստ պայմաններից մեղմ պայմաններ տեղափոխելու
դեպքերը, որոնց համար բավարար է համարում որոշակի ժամկետի վրա հասնելը և տույժեր
չունենալը։

Նման կարգավորումը պայմանավորված է այն արդարացի ու տրամաբանական
հանգամանքով, որ ցմահ ազատազրկումն անորոշ է ժամկետի առումով, ուստի պետք է
սահմանվեն ցմահ ազատազրկված անձին փակ խցային ռեժիմ ենթադրող բարձր
անվտանգային գոտում, ինչպես նաև միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում
պահելու ողջամիտ սահմանային ժամկետներ, հակառակ պարագայում փակ խցային ռեժիմի
գործոնները կարող են հանգեցնել անձի զարգացման հետընթաց առաջացնող սոցիալ-
հոգեբանական փոփոխությունների
։

Միևնույն ժամանակ՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերաբերյալ նման
իրավակարգավորումը խտրական է մյուս դատապարտյալների նկատմամբ, հատկապես
հաշվի առնելով, որ անձը ցմահ ազատազրկման է դատապարտվում համեմատաբար ավելի
մեծ հանրային վտանգավորության և ավելի ծանր հետևանքներ առաջացրած արարք
կատարելու համար։

Ակնհայտ է, որ դիտարկվող պարագայում ողջամտությունը և իրավական պրակտիկան
հանդիպել են ցմահ ազատազրկման ժամկետի անորոշության խնդրին և, ըստ այդմ՝
«լուծում» են գտել, սակայն դրանով իսկ բախվում են որոշակի ժամկետով ազատազրկման
դատապարտվածների համար սահմանված խտրական, անհարկի խիստ, բարդ և ոչ
արդյունավետ կարգավորումներին, թե նույն գոտու խիստ պայմաններից մեղմ պայմաններ
տեղափոխվելու համար անհրաժեշտ է նաև նրանց վարքագծի դրական գնահատականը։

Քրեակատարողական օրենքը տվյալ դեպքում հակասում է իրավունքի էությանը,
մարդասիրության սկզբունքին և ազատազրկման ռեժիմի աստիճանական մեղմացմամբ
պատիժը կրելու դատապարտյալի իրավունքին, ինչպես նաև այդ կերպով վերջինիս
ազատություն վերադառնալուն նախապատրաստելու պետության և հասարակության
պարտականությանը։

Ըստ այդմ՝

  • դատապարտյալին ավելի բարձր անվտանգային գոտուց ավելի ցածր
    անվտանգային գոտի, ինչպես նաև նույն անվտանգային գոտու խիստ
    պայմաններից մեղմ պայմաններ տեղափոխելը պետք է իրականացվի առանց

9

ավելորդ խոչընդոտների և քաշքշուքի՝ հիմք ընդունելով դրանց համար
սահմանված ժամկետներն ու տույժ չունենալու հանգամանքը,

  • դատապարտյալների վարքագիծը պետք է գնահատվի միայն դատապարտյալին
    պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում։
  1. Վարքագծի գնահատման չափանիշներ

Վարքագծի գնահատման չափանիշները սահմանված են ՀՀ Արդարադատության
նախարարի 2024 թ․ հուլիսի 2-ի N 380-Ն հրամանի 1-ին հավելվածով սահմանված
«Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի ձևավորման, գործունեության,
վերասոցիալականացման աշխատանքների գնահատման մեթոդների և չափանիշների»
կարգի 32-րդ կետով։

Հարկ ենք համարում արձանագրել, որ նման կարևորության իրավակարգավորումները
պետք է սահմանվեն օրենքով։

Այդուհանդերձ, հիշյալ կարգի 32-րդ կետն ինքնին հակամեթոդական է, քանի որ դրա
ներածական մասը դատապարտյալի վարքագծի գնահատման համար առաջնային է
համարում ոչ թե ըստ սահմանված չափանիշների դատապարտյալի վերաբերյալ
տեղեկությունները և նրա ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունքները, այլև ցուցում
է առաջնորդվել ռիսկերի և կարիքների գնահատման վերաբերյալ կարծիքով և
դատապարտյալի վերաբերյալ տեղեկություններով, իսկ չափանիշները համարում է
ածանցյալ․ «Վերասոցիալականացման աշխատանքների գնահատումն իրականացնելիս
Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովը հաշվի է առնում դատապարտյալի
ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքներով տրված կարծիքը, սույն կարգով
հաստատված Ձև 1-ում առկա տեղեկությունները, ինչպես նաև հետևյալ չափորոշիչներն՝
ըստ քննարկվող հարցի վերաբերելիության»։ Տեղին է նշել, որ «դատապարտյալի ռիսկերի և
կարիքների գնահատման արդյունքները» լրացվում են նույն կարգով հաստատված Ձև 2
ձևաթղթում։

Շարադրանքից և դրա որակից ակնհայտ է դառնում, որ գործ ունենք փնթի և անորոշ
տեքստի հետ, որտեղ սայլը ձիուց առաջ է լծված։ Դժվար չէ նկատել նաև, որ «չափանիշը»
դարձել է «չափորոշիչ», Ձև 2-ը համարակալմամբ հիշատակված չէ և թվարկված է Ձև 1-ից
առաջ։

Փաստորեն՝ ըստ չափանիշների տեղեկությունները, ապա՝ ռիսկերը և կարիքները հաշվի
առնելով դատապարտյալի վարքագիծը գնահատելու փոխարեն նախ հաշվի են առնվում
ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքները, ապա՝ տեղեկությունները, հետո միայն
ածանցյալ կերպով՝ չափանիշները։

Անգրագիտությամբ և ստոր դիտավորությամբ պայմանավորված սույն իրավական
անորոշությունը դատապարտյալի վարքագծի գնահատման ժամանակ գրեթե
անսահմանափակ հնարավորություններ է տալիս ցանկացած կամայականության համար։

Նման անորոշության քողի տակ գնահատման հանձնաժողովները պարզապես անտեսում են
հիշյալ 32-րդ կետի այն նորմը, որի համապատասխան՝ դատապարտյալի վարքագծի
գնահատման չափանիշները պետք է քննարկվեն ըստ վերաբերելիության։

 

10

Ասվածն ավելի շոշափելի կերպով կարելի է պատկերացնել հետևյալ պարզաբանումների
ներկայացմամբ՝

  • կատարած արարքի վտանգավորությունը չի կարող համարվել որպես
    դատապարտյալին մշտապես բնութագրող հատկանիշ, ուստի կրիմինոգեն
    ռիսկերի գնահատումը պետք է իրականացվի ներկա իրավիճակի վերաբերյալ,
    քանի որ որոշակի ժամանակահատվածների, ինչպես նաև կոնկրետ դեպքի հետ
    կապված գնահատումը կարող է փոխվել այլ ժամանակահատվածում (տես
    Լեժարն ընդեմ Ֆրանսիայի և մի շարք այլ գործերի վերաբերյալ ՄԻԵԴ
    որոշումները),
  • աշխատելու չափանիշը վերաբերելի չէ այն դատապարտյալներին, որոնք
    նախասիրությունների, հմտությունների, առողջական վիճակի կամ այլ
    պատճառներով չեն կարող աշխատել կամ եթե տվյալ ՔԿՀ-ում չկան
    դատապարտյալների նախասիրություններին, հմտություններին, առողջական
    վիճակին կամ այլ օբյեկտիվ հանգամանքներին համապատասխանող
    աշխատանքներ4,
  • ինքնագործ միավորումներին մասնակցությունը վերաբերելի չէ այն
    դատապարտյալներին, որոնք նախասիրությունների, հմտությունների,
    առողջական վիճակի կամ այլ պատճառներով չեն մասնակցում դրանց կամ եթե
    տվյալ ՔԿՀ-ում չկան դատապարտյալների նախասիրություններին,
    հմտություններին, առողջական վիճակին կամ այլ օբյեկտիվ հանգամանքներին
    համապատասխանող ինքնագործ միավորումներ,
  • կրոնական միջոցառումներին մասնակցությունը վերաբերելի չէ այն
    դատապարտյալներին, որոնք ունեն դավանական կամ այլ
    անհամատեղելիություն,
  • մարզական միջոցառումներին մասնակցությունը վերաբերելի չէ այն
    դատապարտյալներին, որոնք ունեն առողջական խնդիրներ,
  • ընտանիքի հետ կապի հանգամանքը վերաբերելի չէ այն դատապարտյալներին,
    որոնք չունեն ընտանիք և/կամ հարազատներ։

Միևնույն ժամանակ՝ հիշյալ կարգով սահմանված են հակաիրավական չափանիշներ՝ իր
կատարած հանցանքի նկատմամբ վերաբերմունքը, հանցագործությամբ պատճառած
վնասի նկատմամբ վերաբերմունքը, այն հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու

4 ՔԿՕ 108-րդ հոդվածը սահմանում է, որ․
«1. Քրեակատարողական հիմնարկում կարող են կազմակերպվել աշխատանքային զբաղվածության սենյակներ
կամ խցեր՝ դատապարտյալներին աշխատանքներում ներգրավելու նպատակով:
2. Դատապարտյալին աշխատանքի ներգրավելիս քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է
հաշվի առնել նրա սեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը, ունակությունները և
հնարավորինս՝ մասնագիտությունը։ Դատապարտյալի աշխատանքային գործունեությունը չպետք է խոչընդոտի
քրեակատարողական հիմնարկի առջև դրված խնդիրներն իրականացնելը:
3. Դատապարտյալն աշխատանքում է ներգրավվում քրեակատարողական հիմնարկում գործող պետական կամ
սեփականության այլ ձև ունեցող ձեռնարկությունում, կազմակերպությունում՝ դատապարտյալի պատշաճ
պահման և մեկուսացման պահանջներն ապահովելու պայմանով։ Դատապարտյալն իրավունք ունի զբաղվելու
անհատական աշխատանքային գործունեությամբ:
4. Աշխատանքով ապահովելու նախապատվությունը տրվում է այն դատապարտյալին, որն ունի գույքային
պարտավորություններ կամ գտնվում է նյութական ծանր վիճակում:»։

11

հանգամանքը, ինչպես նաև ինքնավնասման, ինքնասպանության փորձ կատարելու կամ
նման հակում ունենալու ռիսկը։

Կատարած հանցանքի նկատմամբ վերաբերմունքի չափանիշը ենթադրում է մեղքն
ընդունելու և զղջալու նախապայման վարքագիծը որպես դրական գնահատելու համար։
Մինչդեռ ՄԻԵԴ մի շարք որոշումներով (Վենսը և մյուսներն ընդդեմ Ֆրանսիայի, Լինքոսն
ընդդեմ Հունաստանի, Լեժարն ընդդեմ Ֆրանսիայի, Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի,
Վինթերը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության և այլն) ճանաչել է, որ մեղքի
խոստովանությունը և տուժողի հետ հաշտվելը որպես պայմանական վաղաժամկետ
ազատման պայման մարդու իրավուքների խախտում է։ Մասնավորապես՝ նման գործելաոճը
կարող է խախտել ՄԻԵԿ-ով երաշխավորված մի շարք հիմնական իրավունքներ, ներառյալ
արդար դատաքննության իրավունքը (հոդված 6), խոշտանգումների և դաժան
վերաբերմունքի արգելքը (հոդված 3)։

ՄԻԵԴ-ը տարբեր գործերով ընդգծել է, որ մեղքի ընդունման գործընթացում ցանկացած
հարկադրանք կամ շահարկում խախտում է, այդ թվում է՝ մի շարք հիմնարար
իրավունքների, ինչպիսիք են արդար դատաքննության իրավունքը, հարկադրանքից զերծ
լինելու իրավունքը, լռության իրավունքը, արժանապատվության հարգման իրավունքը։

Եվ, եթե մեղքի խոստովանության հարկադրանքը խախտում է որպես պայմանական
վաղաժամկետ ազատման պայման, ապա էլ ավելի կոպիտ խախտում է որպես ընդամենը
ազատազրկման ռեժիմը մեղմացնելու պայման։

Ի վերջո, գնահատման պետք է ենթարկվի միայն կոնկրետ ժամանակահատվածը՝
եզրափակիչ դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո ՔԿՀ-ում դատապարտյալի
հայտնվելու պահից մինչև նրա վարքագծի գնահատման պահը։

Էական է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մարդը կարող է դատապարտվել և ՔԿՀ-
ում հայտնվել դատական սխալի հետևանքով, ուստի նրան չի կարելի հարկադրել
ընտրություն կատարել չգործած մեղքն ընդունելու և իր իրավական վիճակի բարելավման
միջև։

Ասվածը վերաբերելի է նաև հանցագործությամբ պատճառած վնասի նկատմամբ
վերաբերմունքին, այն հատուցած կամ այլ կերպ հարթած լինելու հանգամանքին։ Այս
դեպքում նաև պետք է հաշվի առնել, որ դատապարտյալը օբյեկտիվորեն չի կարողացել
հարթել հասցված նյութական վնասը անազատության մեջ լինելու պատճառով նյութական
միջոցներ ստեղծելու անհնարինության հետևանքով, ինչն առանց խտրականության չի
կարող դառնալ դատապարտյալի իրավական վիճակի բարելավման պայման։

Ինչ վերաբերվում է ինքնավնասման, ինքնասպանության փորձ կատարելու կամ նման
հակում ունենալու ռիսկին, ապա դրա գնահատումն անհրաժեշտ է դատապարտյալի
անձնային հատկանիշների գնահատման համար՝ զուտ նրա անվտանգության նկատմամբ
հավելյալ հսկողություն սահմանելու և նրա հետ առանձնահատուկ վերաբերմունք ունենալու
նպատաակով, բայց ոչ որպես նրա իրավական վիճակի բարելավման պայման և/կամ
գործոն։

 

12

  1. Դատապարտյալների քաղաքացիաիրավական պարտականությունների
    կատարման խոչընդոտներ

Պետությունը պատժի կրման ընթացքում (ՔԿՕ, հոդված 9, մաս 2) դատապարտյալին չի
ազատում նրա քաղաքացիաիրավական պարտականություններից, մինչդեռ․

1) աշխատանքի և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության համապատասխան
պայմաններ (օրինակ՝ համակարգչային տեխնիկա, համացանց, բանկային
գործառնությունների տեխնիկական հնարավորություններ, գործընկերների,
պարտապանների և այլ անհրաժեշտ անձանց հետ ոչ իր տեսակցությունների
հաշվին հանդիպելու հնարավորություն և այլն) չի ապահովում դատապարտյալի
համար, որպեսզի վերջինս կարողանա կատարել իր պարտավորությունները,

2) ավելին՝ ստեղծում է անհաղթահարելի խոչընդոտներ (օրինակ՝ պատժախցում
գտնվելու ժամանակ շփումների սահմանափակում), որոնց պատճառով
դատապարտյալը ոչ միայն զրկվում է դրանք կատարելու հնարավորությունից, այլև
կարող է հավելյալ պարտավորությունների բեռի տակ մտնել5։

 

  1. Իրավաբանական օգնություն ստանալու իրավունք

Պետության պոզիտիվ պարտականության մասով գործող քրեակատարողական օրենսգրքի
10-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված այս իրավունքը ոչ մի կերպով
երաշխավորված չէ, քանի որ նախատեսված չեն դրա համար անհրաժեշտ ֆինանսական,
ենթակառուցվածքային և մասնագիտական ռեսուրսներ։ Ավելին՝ իբրև թե այդ նպատակին
ծառայելու համար քրեակատարողական համակարգում գործող ՍՀԻԱ
ստորաբաժանումները և, առհասարակ՝ ամբողջ համակարգը, ամեն կերպով ձգտում է
դատապարտյալներին պահել իրավական անգիտության մեջ՝ նրանց իրավունքները
չհետապնդելու և չիրացնելու համար։

Ռեսուրսային խիստ անբավարարությունը և նշված շահերի բախումը հաղթահարելու
նպատակով անհրաժեշտ է այս գործառույթը վերապահել Հանրային պաշտպանի
գրասենյակին՝ համապատասխանաբար ավելացնելով նրա օրենսդրական
լիազորությունները, ֆինանսավորումը, կադրային-մասնագիտական կազմը, ինչպես նաև
ՔԿՀ-ներում ստեղծելով հանրային պաշտպանների աշխատանքի համար անհրաժեշտ
ենթակառուցվածքային և նյութատեխնիկական պայմաններ (այդ թվում՝ առանձին
աշխատասենյակ, համակարգչային տեխնիկա, կապ և այլն)։

 

  1. Արտաքին աշխարհի հետ հաղորդակցության և կրթության իրավունքների
    սահմանափակում

ՔԿՕ 10-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն դատապարտյալն իրավունք ունի
արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, այդ թվում՝ վարելու նամակագրություն,
ունենալու տեսակցություններ (տեսազանգեր), օգտվելու հեռախոսակապից,
գրականությունից և զանգվածային լրատվության միջոցներից։

5 Նման խոչընդոտ է նաև ՔԿՀ-ում արտակարգ իրավիճակի հայտարարումը, ուստի այն պետք է օրենքով
սահմանվի որպես անհաղթահարելի ուժի հանգամանք։

13

Իրականում դատապարտյալի այս իրավունքը սահմանափակված է։

Տեսազանգերի համար առկա է ընդամենը մեկ կետ, ինչի պատճառով «Նուբարաշեն» ՔԿՀ-
ում գտնվող ավելի քան հինգ հարյուր դատապարտյալների մեծ մասը տեսազանգից չի
կարող օգտվել գոնե ամիսը մեկ անգամ։ Դատապարտյալի հաշվին տեսազանգի
հնարավորություն ընդհանրապես չկա։ Հեռախոսազանգի պարագայում պարզապես չկա
պետության հաշվին զանգելու հնարավորություն, քանի որ հաղորդակցությունն
ապահովվում է վճարովի համացանցային կապի միջոցով, իսկ պետությունն այդ նպատակի
համար միջոցներ և մեխանիզմ չի նախատեսել։

Գրականությունից հնարավոր է օգտվել միայն թղթային տարբերակով, ինչպես նաև
համացանցին միանալու հնարավորություն չունեցող էլեկտրոնային գրքի միջոցով։ Հաշվի
առնելով, որ ՔԿՀ-ներում չկան պատշաճ գրական ֆոնդ ունեցող թղթային գրադարաններ,
ընդհանրապես չունեն էլեկտրոնային գրադարաններ, իսկ ոչ բոլոր դատապարտյալներն
ունեն իրենց հաշվին գրականություն և էլեկտրոնային գիրք ձեռք բերելու հնարավորություն,
կարելի է փաստել, որ այս իրավունքի իրացումը խիստ սահմանափակ է՝ հասնելով
ձևականության մակարդակի։

Զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու հնարավորությունը սահմանափակվում
է ռադիոյի և հանրային մուլտիպլեքսի հեռուստաալիքների հաղորդումներով, մինչդեռ արդի
աշխարհում ԶԼՄ կոնտենտի գերակշիռ մասը համացանցային է։

Վերը նշված պատճառներով խիստ սահմանափակ է նաև նույն հոդվածի նույն մասի 11-րդ
կետով դատապարտյալին վերապահված կրթություն ստանալու իրավունքի
հնարավորությունը։

 

  1. Բողոքների իրավունքի սահմանափակում

Գործող ՔԿՕ 10-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն դատապարտյալն իրավունք
ունի «իր իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով,
բողոքներով ինչպես անձամբ, այնպես էլ փաստաբանի կամ օրինական ներկայացուցչի
միջոցով պատիժ կատարող հիմնարկ կամ մարմին, նրանց վերադաս մարմիններ,
դատարան, դատախազություն, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների
պաշտպանին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական
կազմակերպություններ և կուսակցություններ, լրատվական գործունեություն
իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև մարդու
իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ կամ
կազմակերպություններ դիմելու»:

Մինչդեռ տեքստում ընդգծված սուբյեկտները չեն կարող անարգել կերպով մուտք գործել
քրեակատարողական հիմնարկներ, ուստի նրանց դիմելու միջոցով իր իրավունքները
հետապնդելու հարցում դատապարտյալը ստիպված է լինելու նրանց ներկայացուցիչների
հետ տեսակցել օրենքով իրեն հասանելիք տեսակցությունների հաշվին, ինչը
սահմանափակող և կաշկանդիչ հանգամանք է։

Անհրաժեշտ է քրեակատարողական օրենսգրքում սահմանել, որ այդ տեսակցությունները
չեն ազդում դատապարտյալներին տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:

14

Բացասական իմաստով համակարգաստեղծ դեր է խաղում այն երևույթը, որ ծառայողների
ապօրինի և կամայական գործողությունների կամ անգործության հետևանքով խախտված
իրավունքները դատական կարգով որպես այդպիսիք ճանաչվելուց և վերականգնվելուց
հետո դրանց հետևանքով հասցված բարոյական կամ նյութական վնասը չի
փոխհատուցվում և վնաս հասցնողը պատասխանատվության չի ենթարկվում։

Անհրաժեշտ է օրենքով իրավակարգավորումներ սահմանել նման վնասները (այդ թվում՝
դատական ծախսերը) պետության կողմից փոխհատուցելու, ապա նաև՝ համապատասխան
ծառայողներին պատասխանատվության ենթարկելու, այդ թվում՝ պետությանը հասցված
վնասի չափով նրանց գույքից բռնագանձելու վերաբերյալ։

 

  1. Դատական վերահսկողություն, դատախազական հսկողություն,
    գերատեսչական վերահսկողություն

Դատարանը Հայաստանում անկախ չէ: Որպես կանոն, ազատազրկման, ապա նաև՝
դատապարտյալների ճակատագրի հետ կապված ցանկալի որոշումների վերաբերյալ
ցուցումները դատարանն ստանում է երկու ճանապարհով՝ 1) անմիջականորեն քաղաքական
ռեժիմի պարագլխից (նաև նրա լիազորված անձի միջոցով), եթե խնդիրը կարևոր է, կամ 2)
դատախազությունից, եթե խնդիրն ածանցյալ է: Միևնույն ժամանակ՝ դատավորների մեծ
մասը պատժական մոտեցման կրողներ և արատավոր իրավապահպան համակարգի ու նրա
չգրված կանոնների ազդեցության գործակալներ են, ինչը շատ զգալի չափով կանխորոշում է
նրանց կայացրած որոշումների բնույթը։ Անշուշտ, մեծ է նաև կոռուպցիոն գործոնի դերը։

Համակարգի գործունեության մեջ դատախազական հսկողության գործառույթն
իրականացվում է օրենքով սահմանվածին հակառակ։

Դատախազությունը միայն ձևական-իմիտացիոն կերպով է իրականացնում պատիժների և
հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իր
գործառույթը։ Կարելի է փաստել, որ տեսանելի չէ դատապարտյալների իրավունքների և
շահերի պաշտպանության մասով նրա միջամտությունը և միջամտության
արդյունավետությունը:

Դրա փոխարեն՝ դատախազությունը, նաև իրեն վերագրելով օրենքով չսահմանված
գործառույթներ և լիազորություններ՝ համակարգված և հետևողական կերպով մերժում և
խափանում է դատապարտյալների վիճակը որևէ կերպով բարելավելու փորձերը, անգամ եթե
դրա նախաձեռնությունը պատկանում է Քրեակատարողական ծառայությանը: Ավելին, որոշ՝
ուղղակի, ինչպես նաև բազմաթիվ անուղղակի ապացույցներ վկայում են այն մասին, որ
դատախազությունը նախանձախնդիր կերպով հետևում է, որպեսզի դատապարտյալները
հնարավորինս վատ վիճակում լինեն:

Դատախազությունն առաջին հերթին և հիմնականում օրենսդրությանը հակասող՝
քրեակատարողական համակարգի ապօրինի ակտերը վերանայելու կամ կասեցնելու
միջոցով պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության
նկատմամբ հսկողություն իրականացնելու փոխարեն, իշխանության յուրացմամբ ստանձնել
է դատապարտյալների իրավունքների սահմանափակումն ապահովելու և նրանց կողմից
քրեակատարողական օրենսդրության պահանջները կատարելու նկատմամբ հսկողությունը,

15

որպիսիք օրենքով սահմանված չեն որպես նրա լիազորություններ։ Այդ համատեքստում նա
մոլեռանդ նախանձախնդրությամբ պաշտպանում է այդպիսի ապօրինի ակտերը, եթե
դատապարտյալները բողոքարկում են դրանք:

Նշված նպատակով դատախազները քրեակատարողական համակարգի
ներկայացուցիչների հետ միասին ապօրինի կերպով մասնակցում են դատապարտյալների
կողմից քրեակատարողական համակարգի ակտերի վիճարկման դատական նիստերին,
դրանց վերաբերյալ դատարանների որոշումները բողոքարկում են վերադաս ատյանի
դատարաններ, մերժում/վերացնում են դատապարտյալների վիճակը բարելավելու
վերաբերյալ քրեակատարողական համակարգի որոշումները, ցուցումներ և
հանձնարարություններ են տալիս քրեակատարողական համակարգի պաշտոնատար
անձանց՝ նրանց գործառույթների և լիազորությունների մասով, մասնավորապես՝ այս կամ
այն դատապարտյալին տույժի ենթարկելու վերաբերյալ։

Դատախազությունը ցուցաբերում է համակարգված պատժական նախանձախնդրություն
նաև այն դեպքերում, որոնց առմամբ քաղաքական ռեժիմի ցուցում չկա: Նման վարքագծի
հիմնական պատճառը համակարգում դատախազության տեղն ու դերը Սահմանադրությամբ
և օրենքով սահմանվածը գերազանցող ձևաչափով պահպանելն ու հզորացնելն է: Հարկ է
նշել, որ քաղաքական ռեժիմն ընդհանրական մոտեցմամբ խրախուսում է այս երևույթը,
որպեսզի ի դեմս դատախազության իր ձեռքում ունենա արդյունավետ պատժական-
վերահսկիչ լծակ:

Կարելի է առանց չափազանցության արձանագրել, որ մեր օրերի Հայաստանում
դատախազությունն ապօրինի կերպով ստանձնել է քաղաքական ռեժիմի պահպանության
վերահսկիչ ոստիկանության դեր, որը խորհրդային, իսկ հետո նաև՝ հետխորհրդային
շրջանում հիմնականում պատկանում էր անվտանգության մարմիններին:

Մերկապարանոց չլինելու համար տեղին է նշել, որ դատախազությունն անխտիր կերպով դեմ
է լինում դատապարտյալների ազատության սահմանափակման ռեժիմների մեղմացման,
պայմանական վաղաժամկետ ազատման և դատապարտյալների վիճակի որևէ այլ կերպով
բարելավման քայլերին, եթե դրանց նախաձեռնությունը չի պատկանում իրեն կամ
համաձայնեցված չէ իր հետ:

Մինչդեռ առաջին դեպքում դատախազությունը որևէ լիազորություն չունի, իսկ երկրորդ՝
պայմանական վաղաժամկետ ազատման հարցը դատարանում դիտարկելու դեպքում
ընդամենը պետք է դիրքորոշում ներկայացնի քրեակատարողական կամ պրոբացիոն
ծառայությունների զեկույցների օրինականության վերաբերյալ։ Մինչդեռ դատախազությունը
հանդես է գալիս որպես պայմանական վաղաժամկետ ազատումը կիրառելու կամ չկիրառելու
վերաբերյալ պետության անունից ներկայացվող դիրքորոշմամբ։ Եվ, ըստ այդմ՝ բողոքարկում
է դատարանի դրական որոշումը, եթե համաձայն չէ դրա հետ։

Ուստի բոլոր այն դեպքերում, երբ դատարանը կայացնում է դատապարտյալների վիճակը
բարելավող որոշումներ, դատախազությունն առանց բացառության բողոքարկում է դրանք,
նույնիսկ եթե բողոքի հիմքեր չկան և/կամ ակնհայտ է, որ վերադաս դատարանը բողոքը
կմերժի:

Ի դեմս արդարադատության նախարարության և քրեակատարողական ծառայության
իրականացվող գերատեսչական վերահսկողությունը, որպես կանոն, ձևական է։ Այն գործում

16

է տիրապետող պատժական մոտեցման համատեքստում՝ որպես ուղենիշներ ունենալով
քաղաքական իշխանության հրահանգներն ու դատախազության պատժական
հսկողությունը։

 

  1. Հասարակական վերահսկողություն

Գործող ՔԿՕ-ն (հոդված 17) հասարակական վերահսկողությունը սահմանում է որպես
«հասարակական կազմակերպությունների մասնակցություն պատիժ կատարող
հիմնարկների և մարմինների գործունեությանը», ինչն արդեն վկայում է օրենսդրական-
հայեցակարգային առմամբ հասարակական վերահսկողության ածանցյալ, երկրորդային
մոտեցման և դրա հնարավորությունների սահմանափակման մասին։

Պետության կողմից հասարակական դիտորդների խմբի գործունեության ֆինանսական և
նյութատեխնիկական ապահովման հարցը լուծված չէ, ինչի հետևանքով այն դառնում է
խիստ սահմանափակ և ոչ արդյունավետ։ Միևնույն ժամանակ՝ այդ ֆինանսավորումը պետք
է իրականացվի այնպես, որ չվերածվի դիտորդական խմբի վրա ազեցության լծակի։

Խիստ սահմանափակ և անորոշ են են նաև այդ խմբի լիազորությունները։

Արդյունավետ չէ ՄԻՊ վերահսկողությունը, որն ըստ էության հասարակական
ինստիտուցիանալ վերահսկողության բարձրագույն ձևն է: Դրա հիմնական պատճառներն են՝
ՄԻՊ-ի նշանակման և գործունեության հարցերում քաղաքական ռեժիմի որոշիչ դերը և ՄԻՊ
սահմանափակ լիազորություններն ու կարողությունները:

Այս ամենի հետևանքով հասարակական վերահսկողությունը դառնում է գրեթե ձևական: Դրա
կարևոր պատճառներից են նաև 2018-ի իշխանափոխությունից հետո քաղաքացիական
հասարակության մեծ մասի տեղափոխությունը իշխանական համակարգի կառույցներ և
մնացածների մեծ մասի շահախնդիր գործակցությունը քաղաքական ռեժիմի հետ, ինչպես
նաև իշխանության հակաիրավական գործունեության դեմ պայքարի ասպարեզում նախկինի
համեմատությամբ արևմտյան ֆինանսավորման կրճատումը և այդ պայքարի չխրախուսումը:

 

  1. Փաստաբանների մուտքն ու ելքը պատիժ կատարող հիմնարկներ և
    մարմիններ, ինչպես նաև վստահորդի իրավունքների ապահովման այլ

հարցեր

Ոչ աշխատանքային օրերին և ժամերին փաստաբաններն առանց սահմանափակման
կարող են մուտք ու ելք ունենալ պատիժ կատարող հիմնարկներ և մարմիններ միայն որպես
խափանման միջոց սահմանված կալանավորման մեջ գտնվող իրենց վստահորդների հետ
տեսակցելու նպատակով (Ներքին կանոնակարգ, կետ 167), մինչդեռ դատապարտյալի
կարգավիճակում գտնվող վստահորդների հետ տեսակցությունները սահմանափակված են
միայն աշխատանքային օրերի աշխատանքային ժամերով։

Իրավունքի առմամբ խնդրից բացի, առկա են նաև գործնական խնդիրներ, որոնք կարելի է
լուծել հիշյալ իրավակարգավորումը վերանայելու շնորհիվ։

Այսպես, քանի որ ՔԿՀ-ում փաստաբանների հետ տեսակցության սենյակները շատ քիչ են և
հաճախ զբաղված են լինում, ապա փաստաբանները ստիպված են լինում ժամերով սպասել,

17

որպեսզի տեղ ազատվի իրենց վստահորդներին տեսակցելու համար։ Միևնույն ժամանակ՝
գործի բերմամբ փաստաբանները աշխատանքային ժամերին հիմնականում գտնվում են
դատարաններում, ուստի նման դեպքերում ստիպված են լինում հետաձգել վստահորդների
հետ տեսակցությունները, ինչի պատճառով դատապարտյալների իրավունքների
խախտումները ժամանակին արձագանք չեն ստանում կամ նույնիսկ մնում են անհետևանք։

Մինչդեռ հիշյալ իրավակարգավորումը վերանայելու պարագայում նման խնդիրներ չեն
առաջանա, քանի որ փաստաբանները կկարողանան իրենց վստահորդներին այցելել
համամետաբար ազատ՝ ոչ աշխատանքային օրերին և ժամերին։

Խնդրահարույց է նաև փաստաբանների հետ դատապարտյալների անսահմանափակ կապ
ապահովելու հանգամանքը ոչ միայն ոչ աշխատանքային օրերին և ժամերին, այլև
աշխատանքային ժամերին, քանի որ ոչ միշտ է հնարավոր օգտվել հեռախոսազանգից։

Ընդհանրապես բացակայում է անհրաժեշտ պահին փաստաբանի հետ առցանց
տարբերակով հաղորդակցվելու հնարավորությունը։

Առանց ժամանակի և այլ հանգամանքների սահմանափակման փաստաբանի հետ
հեռախոսային և առցանց կապի ապահովումը պետք է դառնա օրենքի պարտադիր
պահանջ՝ նույնիսկ արտաքին աշխարհի հետ վստահորդի կապի սահմանափակված լինելու
պարագայում։

Պակաս կարևոր չէ փաստաբանի կողմից իր վստահորդին տեսանկարահանելու և/կամ
ձայնագրելու հնարավորության ապահովումը, ինչի համար անհրաժեշտ է օրենքի
կարգավորում ներմուծելու միջոցով ապահովել փաստաբանի՝ հեռախոսով կամ այլ
տեսաձայնագրող սարքով ՔԿՀ մուտք գործելու իրավունքը, քանի որ այն գործնականում
խոչընդոտվում է։

 

  1. Վերասոցիալականացման կարողություններ

Պետությունը չունի և, գործող ՔԿՕ-ի հռչակած նպատակներով ու ծավալներով
օբյեկտիվորեն չի կարող ունենալ վերասոցիալականացման նյութատեխնիկական,
ենթակառուցվածքային, առավել ևս՝ մասնագիտական ռեսուրսներ։ Այս մասին խոսվել է
վերևում՝ առաջարկելով սահմանել իրատեսական նպատակներ։

Իրականության մեջ ոչ մի շոշափելի և արդյունավետ աշխատանք չի կատարվում
դատապարտյալի վարքի մշտադիտարկման, առավել ևս՝ նրա
վերասոցիալականացման/դրական վարքագծի ձևավորման ուղղությամբ։ Ամեն ինչ ձև է և
ձևական, երկուստեք խաբեություն և ինքնախաբեություն։ Առավել ևս՝ խոսք անգամ չի
կարող լինել անհատականացված մոտեցման մասին6։

Վիճակն էլ ավելի է ծանրանում այն պատճառով, որ սոցիալ-տնտեսական ու սոցիալ-
մշակութային պատճառներով քրեակատարողական հիմնարկներում ծառայում են
հիմնականում մնացորդային սկզբունքով հավաքագրված մասնագետներ։

6 Նման համակարգային պրոբլեմայնության պատճառով ակնկալվող արդյունք չի տալիս նաև «Իրավական
կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի այն մասնագետների
աշխատանքը, որոնք ունեն բարձր որակավորում և նախանձախնդրություն։

18

Դատապարտյալների վերասոցիալականացման նպատակով օրենքով սահմանված
հիմնական միջոցներից՝ վերականգնողական ծրագրեր և անչափահասների հետ
դաստիարակչական (մանկավարժական) աշխատանքներ իրականացնելու,
դատապարտյալներին աշխատանքով ապահովելու, ընդհանուր, մասնագիտական և
բարձրագույն կրթություն ստանալու, մասնագիտական պատրաստման և
վերապատրաստման համար հիմնական ու անփոխարինելի պայմաններ են
համակարգչային տեխնիկան և համացանցը, առանց որոնց դրանք դառնում են ձևական և
ոչ արդյունավետ, հաճախ նաև՝ անհնար։ Մինչդեռ համակարգիչը և, առավել ևս՝
համացանցային կապը, ամենաարգելված երևույթներն են քրեակատարողական
համակարգում։ Մասնավորապես՝ գրեթե անհնարին է դառնում մասնագիտական և
բարձրագույն կրթությունը․ իսկ աշխատանքը սահմանափակվում է քրեակատարողական
հիմնարկի տեխնիկական սպասարկման անձնակազմի մաս կազմելու և ֆիզիկական
աշխատանք կատարելու հնարավորություններով։

Օրենքով սահմանված՝ վերասոցիալականացման աշխատանքի կազմակերպման և
դատապարտյալի օգտակար զբաղվածության ապահովման, ներառյալ՝ ինքնագործ
միավորումների գործունեության, համար պատիժ կատարող մարմիններում և
հիմնարկերում չկան/խիստ սահմանափակ են համապատասխան պայմաններ, այդ թվում՝
բավարար քանակութամբ լսարանային և կրթական տարածքներ, մարզասրահներ,
գրադարաններ, աշխատանքային զբաղվածության գոտիներ և այլ հնարավորություններ:

Եվ այս ամենը գրեթե անսպառ հնարավորություն է ընձեռում համակարգին՝ կայացնելու
կամայական ու սուբյեկտիվ որոշումներ՝ սահմանափակելով դատապարտյալների
իրավունքները, ոտնահարելով նրանց շահերը և քաղելով կոռուպցիոն շահաբաժիններ։

 

  1. Նյութակենցաղային ապահովում և բժշկական օգնություն ու սպասարկում

111Նյութակենցաղային ապահովում

Դատապարտյալների նյութակենցաղային ապահովումը դիտարկվում է ըստ հետևյալ
բաժինների.

  1. ենթակառուցվածք,
    2. բնակելի ու սպասարկման տարածքներ և սարքավորանք ու կահավորանք,
    3. քնելու տեղ (անկողին) և անկողնային պարագաներ, հիգիենա և հիգիենայի

պարագաներ,
4. հանդերձանք,
5. պետության կողմից սննդամթերքով ապահովում,
6. դատապարտյալի կողմից սննդամթերքի և առաջին անհրաժեշտության

առարկաների ձեռքբերում,
7. զբոսանք և տեղաշարժ:

Ենթակառուցվածք

«Նուբարաշեն» ՔԿՀ-ն ինչպես նաև ՀՀ-ում գործող գրեթե բոլոր ՔԿՀ-ները, բացի «Արմավիր»
ՔԿՀ-ից, կառուցվել է խորհրդային շրջանում՝ դրա անմարդկային օրենքներին ու բարքերին
համապատասխան։ Ուստի «Նուբարաշեն» ՔԿՀ-ն, ինչպես նաև մյուս ՔԿՀ-ները, չունեն
օրենքին համապատասխանող ենթակառուցվածքներ, որոնք կհապապատասխանեն մարդու
արժանապատվության, ինչպես նաև շինարարական և սանտիտարահիգիենիկ
չափանիշներին։

19

«Նուբարաշեն» ՔԿՀ-ն քարուքանդ, հատկապես ներքևի հարկում կոյուղային
գարշահոտություն արձակող, փոշու և կեղտի, անբարեկարգության և անհարմարության, իր
նպատակային նշանակության ու գործառույթների համար անհրաժեշտ կառուցվածք,
պայմաններ, գործառութային կարողություններ (նույնիսկ՝ վերելակ) չունեցող համալիր է։

Բնակելի ու սպասարկման տարածքներ և սարքավորանք ու կահավորանք

«Նուբարաշեն» ՔԿՀ խցերի գերակշիռ մասի լուսամուտների չափերն այդ խցերի
մակերեսների համեմատությամբ բազմակի անգամ փոքր են բնակելի տարածքի և
լուսամուտի հարաբերակցության շինարարական չափանիշներից:

Միևնույն ժամանակ՝ ՔԿՀ-ում չկա օդափոխության համակարգ, ինչի հետևանքով խցերում
օդը մշտապես ծանր է ու խոնավ: Վիճակն էլ ավելի է վատթարանում, երբ պարբերաբար տեղի
ունեցող խստացումների ժամանակ փակվում են նաև խցերի կերակրադռնակները, ինչի
հետևանքով խուցը վերածվում է խոշտանգման միջավայրի։

Խցերի և կացարանների ներքին հարդարանքը հիմնականում տասնամյակների հնություն
ունի, անբարեկարգ է, հաճախ՝ պարզապես քայքայված, ինչն առաջացնում է ախտածին
միջավայր և հոգեբանորեն ճնշիչ ազդեցություն:

Նույն վիճակում են նաև դրանց սանհանգույցները:

Այս ամենի հետևանքով ՔԿՀ-ում լուրջ պրոբլեմ է խավարասերների և այլ միջատների (այդ
թվում՝ մարդու մակաբույծ և թունավոր) առկայությունը: Դեզինֆեկցիոն և դեռատիզացիոն
միջոցառումներն ընդամենը կասեցնում են դրանց աճումն ու տարածումը, բայց պրոբլեմը չեն
լուծում:

Անմարդկային և հոգեբանական բռնության ու նվաստացման հանգեցնող հանգամանք է
խցում կամ կացարանում չորս հոգուց ավել ազատազրկված անձանց պահելը և/կամ մեկ
անձին ընդամենը չորս քառակուսի մետր տարածք հատկացնելը: Մինչդեռ գործող
օրենսդրությամբ ըստ պատժի կրման ռեժիմի մեղմացման՝ խցերում կարող է պահվել մինչև
ութ, իսկ կացարաններում՝ միչև տասը դատապարտյալ:

Տեղին է նշել, որ հատկապես խցային պայմաններում չորս քառակուսի մետր տարածքը խիստ
անբավարար է որպես մարդու անձնական տարածք, եթե նաև նկատի առնենք, որ դրա գրեթե
կեսը զբաղեցնում է մահճակալը։ Նման պայմաններում գրեթե ամբողջ օրվա ընթացքում
խցում գտնվող մարդիկ պարզապես զրկվում են իրենց առօրյան նվազագույն չափանիշներով
կազմակերպելու հնարավորություններից․ նրանք չեն կարող առանց միմյանց խանգարելու
քայլել խցում, մարզանք անել, զբաղվել ընթերցանությամբ և այլն։

Թերևս կացարանային պայմաններում այդչափ մակերեսը կարող է տանելի լինել, եթե դրանից
դուրս ապահովվված լինի մյուս բոլոր խնդիրների լուծումը և կացարանը ծառայի միայն
հանգստի ու քնի համար։

Գաղտնիք չէ, որ փակ միջավայրում մարդուն գերհագեցած և առանց անձնական տարածքի
պայմաններում պահելն առաջացնում է գերբնակեցման հետևանքներ, որոնք խիստ
բացասաբար են անդրադառնում նրա հոգեկան և ֆիզիկական առողջության, ըստ այդմ՝ նաև
ազատություն վերադառնալուց հետո հասարակությանը նրա վերաինտեգրման վրա։

Հոգեբանության մեջ գերբնակեցուցումը լավ ուսումնասիրված է՝ որպես սթրես և դրանով
պայմանավորված հիվանդություններ առաջացնող երևույթ։

Հայտնի հոգեբան Ալբերտ Նալչաջյանն արձանագրում է, որ տհաճ սթրեսորներից առաջացած
սթրեսները՝ դիսթրեսները, կուտակվելով, հանգեցնում են մարմնային և հոգեկան
առողջության թուլացման, հիվանդությունների։ Դրանցից են քաղցկեղը, գիրությունը,
հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց դեպքում՝ ախտադարձությունը (ռեցիդիվ) և

20

այլն։ Խիտ բնակեցումը մարդու վրա ազդող միջավայրային սթրեսորներից մեկն է։ Ամերիկյան
հոգեբան Ջոն Քելհաուի «առնետների քաղաք» հայտնի գիտափորձը խիստ ուշագրավ է դրա
հետևանքները պատկերացնելու համար։ Ալբերտ Նալչաջյանը հատուկ ընգծում է, որ
«Բանտային պայմաններում, երբ բազմաթիվ մարդիկ ստիպված են բնակվել նույն
ննջարանում, տարածականորեն իրար շատ մոտ գտնվելով, շատերն ունենում են արյան
բարձր ճնշում, հոգեկան խանգարումներ, մահացության ավելի բարձր աստիճան, քան այն
բանտերում, որտեղ բանտարկյալներն այդպիսի նեղ պայմաններում չեն ապրում։ Ինքնին
խիտ բնակեցումն ուժեղ սթրեսոր է։ Բայց այդ իրադրության սթրեսածին ուժն է՛լ ավելի է
մեծանում այն պատճառով, որ մարդիկ զգում են իրավիճակն իրենց հսկողության տակից
դուրս է գալիս, իրենք չեն տիրապետում իրադրությանը»։7

Տեղին է նկատել, որ չորսից ավել դատապարտյալների համատեղ պահելու, ինչպես նաև
յուրաքանչյուր դատապարտյալին առնվազն չորս քմ տարածք հատկացնելու (ՔԿՕ, հոդված
79, մաս 1) կարգավորումներ նախատեսելը պայմանավորված է նաև խորհրդային շրջանում
կառուցված առկա ՔԿՀ-ների մեծ մասի ենթակառուցվածքային պայմաններով և
չափանիշներով, ուստի օրենսդրությունը փաստորեն հարմարեցվել է դրանց՝ ի հաշիվ
դատապարտյալների իրավունքների, առողջության և արժանապատվության:

ՔԿՀ-ի խցերը մասամբ են կահավորված: Բացի այդ՝ առկա կահավորանքի շատ բաղադրիչներ
անհարմար են և/կամ հնացած: Հատկապես պրոբլեմային է պահարանների և կախիչների
բացակայությունը կամ եղած կահավորանքի անբավարարությունն ու անհարմարությունը:
Օրինակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում օգտագործվող համալիր սեղան-նստարանները հարմար
չեն կարդալու և գրելու համար, քանի որ դրանց նստարանները չափից ավելի հեռու են
սեղանից, ինչի հետևանքով մարդը ստիպված է լինում սնվել, կարդալ և գրել անատոմիական
և ֆիզիոլոգիական առումներով ոչ հարմար դիրքում: Այդ սեղան-նստարանները
պատրաստված են մետաղե ծուռումուռ կմախքներից և անմշակ փայտե տախտակներից,
ունեն անհարթ մակերես և ճեղքեր: Դրա հետ մեկտեղ՝ որպես կանոն, հատկապես վերջին
շրջանում դատապարտյալներին արգելվում է իրենց հաշվին որպես հանձնուք ստանալ և
օգտագործել անվտանգային առումով չեզոք համապատասխան գույք (օրինակ՝ պլաստիկե
աթոռներ, գրապահարաններ, կողապահարաններ և այլն):

Միևնույն ժամանակ՝ ՔԿՀ-ում առկա համալիր սեղան-նստարանների նստարանները
գտնվում են դեմ դիմաց, այդ պատճառով դրանց միայն մի կողմն է հնարավոր օգտագործել
հեռուստացույց դիտելու համար, ուստի դատապարտյալների մի մասը ստիպված է լինում
հեռուստացույց դիտել իր մահճակալին պառկած դիրքում, մինչդեռ անհարկի պառկած
դիրքում գտնվելը տարբեր առումներով վնասակար է մարդու ֆիզիկական և հոգեբանական
առողջության համար:

Այս պարագայում երկրորդ հարկում անկողին ունեցողների համար առաջանում են
անհաղթահարելի անհարմարություններ:

Խցերի գերբնակեցման, անձնական տարածքի պակասի և անհարմար մահճակալների,
ինչպես նաև բանտային այլ անհարմարությունների պատճառով դատապարտյալները
զրկվում են առողջ և լիարժեք քնից, ինչը խիստ անհրաժեշտ է մարդու հոգեկան և
ֆիզիկական առողջության համար, մինչդեռ դրա պակասը առաջացնում է բազմաթիվ
հիվանդություններ։

Որպես ընդհանրական պրոբլեմ հարկ է նշել, որ ՔԿՀ-ում չկան հաշմանդամություն ունեցող
դատապարտյալների համար անհրաժեշտ կահավորանք, հարմարություններ և այլ
անհրաժեշտ պայմաններ, այդ թվում՝ սանհանգույցից օգտվելու առումով:

7 Տես Ա․ Նալչաջյան, Հոգեբանության հիմունքներ, «Հոգեբան» հրատարակչություն, Երևան, 1997 թ․, էջ 471-472։

21

ՔԿՀ-ն չունի սեփական ջրամատակարարման համակարգ՝ սեփական ջրամբարով։ Նման
պայմաններում ջրամատակարարման դադարեցման դեպքում լուրջ պրոբլեմ է դառնում
խմելու և սանիտարական ջրի բացակայությունը, մինչդեռ դրա մասնակի լուծման համար
դատապարտյալներին չեն հատկացվում համապատասխան տարաներ։

Խցերը չունեն հսկիչին կանչելու համակարգ։ Այդ պատճառով հսկիչին կանչելու համար
դատապարտյալները ստիպված են ամբողջ ձայնով բղավել, որպեսզի վերջինս լսի և մոտենա։
Խնդիրը բարդանում է հատկապես այն ժամանակ, երբ խցերի կերակրադռնակները փակվում
են, քանի որ այդ դեպքում խուցը գրեթե հերմետիկ կերպով տարանջատվում է արտաքին
միջավայրից և, եթե հսկիչը հեռու է խցից, պարզապես չի լսում դատապարտյալի ձայնը։
Դիտարկվող պարագայում առաջանում է նաև իրական վտանգ, որ դատապարտյալի
առողջական վիճակի վատթարացման դեպքում բժշկական օգնությունը կարող է
անդառնալիորեն ուշանալ։

Չեն հատկացվում աղբամաններ և աղբի տոպրակներ:

Դատապարտյալին հատկացվում է ալյումինե սպասք՝ մեկական թաս, գդալ և բաժակ: 21-րդ
դարի արդեն երկրորդ քառորդում մարդկանց ալյումինե սպասք հատկացնելն ընդունելի չէ
էթիկական նկատառումներով, քանի որ հիշեցնում է խորհրդային բռնապետության
գուլագյան ժամանակները: Հատկապես հարկ է մատնանշել այլումինե գդալները, որոնք
ծռմռվում են և կոտրվում: Միևնույն ժամանակ՝ ալյումինե սպասքը խնդրահարույց է
առողջության պահպանման տեսակետից: Բացի այդ՝ դատապարտյալին հատկացվում է երեք
ճաշատեսակ՝ առաջին, երկրորդ և աղանդեր: Հասկանալի չէ, թե մեկ ամանի մեջ դրանք
ինչպես պետք է մատուցվեն:

Պետությունը դատապարտյալների խցերը և կացարանները չի կահավորում
հեռուստացույցերով, ռադիոսարքերով և սառնարաններով:

Փոխարենը դատապարտյալներն ունեն դրանք որպես հանձնուք ստանալու և օգտագործելու
իրավունք:

Սակայն նման մոտեցումը ոչ միայն պրոբլեմներ է ստեղծում սոցիալական հավասարության և
արդարության առումներով, այլև կարող է հանգեցնել այդ սարքերի հնարավորությունների
անբավարարության, դրանց օգտագործման կապակցությամբ ներքին հակասությունների և
լարվածության, ինչպես նաև իրավական ու գործնական անհեթեթության:

Ասվածը հիմնավորվում է հետևյալ փաստարկումներով:

Դատապարտյալին թույլատրվում է որպես հանձնուք ստանալ և օգտագործել սառնարան, որի
չափսերը չի կարող մեծ լինել 125 x 66 x 60 սմ կամ որի ծավալը տեխնիկական անձնագրի
համաձայն չի գերազանցում 280 լիտրը: Ակնհայտ է, որ նման չափերի սառնարանը կարող է
բավարար լինել 3-4 դատապարտյալի համար, մինչդեռ օրենքով նախատեսվում է
խցում/կացարանում պահել մինչև 8-10 դատապարտյալ: Օրենքի տառացի մեկնաբանության
պարագայում պետք է արձանագրել, որ, օրինակ, տասը դատապարտյալները կարող են
ունենալ տասը սառնարան, ինչը դժվար է պատկերացնել գործանական առմամբ: Գաղտնիք
չէ, որ յուրաքանչյուր խցին գործնականում թույլ է տրվում ունենալ մեկ սառնարան: Մինչդեռ
8-10 հոգու համար նշված չափերի սառնարանը խիստ անբավարար է: Բացի այդ,
սառնարանը դատապարտյալի սեփականությունն է, ուստի, այն դեպքում, երբ դրանց
սեփականատերը համաձայն չլինի, որ մյուսներն օգտվեն դրանից, ապա կառաջանան
անլուծելի պրոբլեմներ:

Նույնաբնույթ պրոբլեմներ են առաջանում նաև հեռուստացույցի պարագայում:

Բացի այդ, արդեն պրոբլեմային է դառնում, իսկ ոչ հեռու ապագայում պարզապես անհնարին
է դառնալու առանց համացանցին միանալու հնարավորության հեռուստացույցի ձեռք

22

բերումը, մինչդեռ Ներքին կանոնակարգը նման պահանջներ է սահմանում այդ սարքի
համար:

Այս տրամաբանությամբ անհեթեթ կերպով արգելվում է նաև համացանցին միանալու
հնարավորություն ունեցող էլեկտրոնային գիրքը, մինչդեռ էլեկտրոնային գրքերը միանում են
միայն համացանցի այն տիրույթին, որտեղից հնարավոր է մուտք գործել բացառապես
էլեկտրոնային գրադարաններ:

Համակարգիչը ևս նախատեսված է խցում արգելված առարկաների և իրերի ցանկում,
մինչդեռ ներկայումս շատ դեպքերում հնարավոր չէ առանց համակարգչի դատապարտյալին
ապահովել աշխատանքով կամ ապահովել նրա կրթության իրավունքը: Ուշագրավ է այն
հանգամանքը, որ Ներքին կանոնակարգի 90-րդ կետով թույլատրվում է կալանավորված
անձանց, ինչպես նաև բարձր անվտանգային գոտու կամ միջին անվտանգային գոտու խիստ
պայմաններում պատիժ կրող դատապարտյալներին աշխատանքներում ներգրավել նաև
իրենց խցերում, ինչը համակարգչով կատարվող աշխատանքների պարագայում
միանգամայն հնարավոր և անհրաժեշտ է դարձնում խցում այդ աշխատանքների համար
համակարգիչ ունենալը։ Մինչդեռ համակարգիչն արգելված իրերի և առարկաների ցանկում
ներառելը բացառում է օրենսդրությամբ սահմանված այս հնարավորությունը։

Միևնույն ժամանակ՝ ՔԿՕ 84-րդ հոդվածը ժամանակավրեպ և անհեթեթ կարգավորում է
նախատեսում դատապարտյալների կողմից հեռուստահաղորդումների և ֆիլմերի դիտման,
ինչպես նաև ռադիոհաղորդումների ունկնդրման վերաբերյալ, սահմանելով, որ թույլատրվում
է աշխատանքից ազատ ժամերին դիտել հեռուստահաղորդումներ և ֆիլմեր, բացառությամբ
օրվա կանոնակարգով սահմանված գիշերային հանգստի ժամանակի, ինչպես նաև ունկնդրել
ռադիոհաղորդումներ, բացի օրվա կանոնակարգով սահմանված գիշերային հանգստի
ժամանակից:

Հարկ է նշել, որ երևույթն «աշխատանքից ազատ ժամերի» հետ կապակցելը խորհրդային
շրջանից և օրենսդրությունից մնացած անհեթեթ վերապրուկ է, քանի որ ներկայումս չկան
ուղղիչ-աշխատանքային հիմնարկներ, որոնցում դատապարտյալները օրվա աշխատանքային
ժամերին զբաղված լինեն աշխատանքով, իսկ գիշերային ժամերին պարտավոր լինեն քնելու
խստիվ սահմանված գրաֆիկով:

Եվ, եթե ներկայիս պայմաններում դատապարտյալների աշխատանքը ոչ թե պատժի
կատարման ձև է, այլ կամավոր երևույթ, ապա աշխատողներն առանց արգելքի էլ
օբյեկտիվորեն չեն կարող հեռուստացույց դիտել աշխատանքի ժամանակ, իսկ մյուսները,
ովքեր չունեն աշխատանք կամ ի վիճակի չեն աշխատելու՝ նրանց հանդեպ հեռուստացույց
դիտելու արգելքը ապօրինի կամայականություն է և տեղին չէ։

Բացի այդ՝ ներկայումս կան տեխնիկական հնարավորություններ, այդ թվում՝
ականջակալներ, որոնց միջոցով հնարավոր է առանց շրջապատին խանգարելու
հեռուստացույց դիտել կամ ռադիո ունկնդրել:

Առանձին պրոբլեմ է կարճատև և երկարատև տեսակցությունների տարածքների վիճակը,
կահավորանքը և պայմանները։

Նախ՝ տեսակցողները ստիպված են լինում երկար ժամանակ հերթագրվել և սպասել, քանի որ
հաճախ չեն լինում ազատ տեղեր կամ ծառայողները չեն հասցնում կատարել իրենց
պարտականությունները։ Ընդ որում՝ նրանք սպասում են դրսում՝ ամռան տոթին, ձմռան
ցրտին, անձրևի, արևի կամ ձյան տակ։ Դրսում առկա զուգարանն այնպիսի
հակասանիտարական գարշելի վիճակում է, որ մարդկանց մեծ մասը գերադասում է զսպել
պետքերը և չմտնել այնտեղ։ Ընդհանուր օգտագործման կարճատև տեսակցությունների
սրահում վիճակը խիստ անմխիթար է, նույնիսկ բավարար թվով աթոռներ չկան, չկա նաև
սանհանգույց։ Սրահը ձմռանը չի ջեռուցվում։ ՔԿՀ-ում չկան նաև անչափահաս երեխաների
համար կարճատև տեսակցության կահավորված սենյակներ։ Իբրև թե մանկահասակ

23

երեխաների համար նախատեսված սենյակի պատուհանը բացվում է տեսակցությունների
ընդհանուր սրահի միջանցքի մեջ: Սենյակը նույնպես չունի սանհանգույց, ուստի նաև՝
լվացարան և տաք ջուր, որ անհրաժեշտ է հատկապես մանկահասակ երեխաների համար։
ՔԿՀ-ում առկա է երկարատև տեսակցության ընդամենը երեք հարկաբաժին, մինչդեռ այդ
հիմնարկում պահվում է ավելի քան հինգ հարյուր դատապարտյալ և կալանավորված անձ։
Միևնույն ժամանակ՝ երկարատև տեսակցությունների հարկաբաժիններից հատկապես մեկը
խիստ անբարեկարգ վիճակում է։ Բոլոր հարկաբաժինները չունեն օրենքով սահմանված չորս
չափահաս և հինգ անչափահաս անձանց կեցության, այդ թվում՝ քնելու, պայմաններ։

Ոչ երկարատև, ոչ երեխաների համար նախատեսված կարճատև տեսակցության
տարածքներում չկան մանկահասակ երեխաների համար անհրաժեշտ պայմաններ և
պարագաներ՝ մահճակալ, օրորոց, հիգիենայի միջոցներ (զուգարանի թուղթ, անձեռոցիկ,
տակդիր և այլն)։

Երկարատև տեսակցության հարկաբաժիններում չկան խաղալիքներ։

Շենքային անբավարար պայմանների պատճառով առաջանում է մեկ այլ խնդիր․
դատապարտյալին փաստի առաջ են կանգնեցում, ասելով, թե հնարավորություն չկա, կարող
ենք նախատեսված երեք օր երկարատև տեսակցության փոխարեն տրամադրել մեկ օր,
որպեսզի մյուս դատապարտյալներին ևս հնարավոր լինի ապահովել։

Այս ամենը վկայում է դատապարտյալների և նրանց ընտանիքների անդամների ու
մերձավորների նկատմամբ խորհրդային գուլագյան անմարդկային մոտեցումների և
վերաբերմունքի մասին։

Խիստ անբավարար է վիճակը նաև հեռախոսակապի և տեսակապի ապահովման մասով։
ՔԿՀ-ներում չկան հեռախոսակապի և տեսակապի համար նախատեսված բավարար
քանակությամբ կետեր։ Բացի այդ, որպես կանոն, հեռախոսները յուրաքանչյուր
հարկում/մասնաշենքում գտնվում են ընդհանուր օգտագործման կամ այլ նպատակներին
ծառայող տարածքներում և մեկուսացված չեն տարածքից կամ մեկուսացված են ոչ
ամբողջությամբ, ինչի հետևանքով խոսողին մոտ գտնվող անձինք լսում են նրա
խոսակցությունը, իսկ խոսողը և նրա խոսակիցը լսում են շրջապատի ձայները։

Նշված պատճառներով հնարավոր չէ ապահովել դատապարտյալի ցանկալի մակարդակի
կապը ընտանիքի և հասարակության հետ։ Բացի այդ, ինչպես նշվեց վերևում, փաստացի չի
տրամադրվում պետության հաշվին մեկ հեռախոսազանգի հնարավորությունը, քանի որ
նախատեսված չէ դրա ապահովման ֆինանսական մեխանիզմ։

Պետությունը ՔԿՀ-ում չի ապահովում հանդերձանքի և կենցաղային իրերի հարմարեցում
և/կամ նորոգում։ ՔԿՀ-ում չկան կենցաղային իրերի վարձույթի, դրանց նորոգման, դերձակի
և վարսավիրի ծառայությունների մատուցման շենքային պայմաններ, ինչպես նաև նման
ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ մասնագետների ներգրավման,
համապատասխան տարածքների կահավորման և ծառայությունների դիմաց վճարման
մեխանիզմների ստեղծման հնարավորություններ։

ՔԿՀ-ում շենքային և կահավորանքի առումներով չկան սպորտով զբաղվելու համար
անհրաժեշտ բավարար պայմաններ։ Եթե կան մարզասրահներ, ապա դրանց
հնարավորությունները խիստ սահմանափակ են։

ՔԿՀ-ում շենքային և կահավորանքի առումներով չկան ինքնագործ միավորումների
գործունեության համար անհրաժեշտ բավարար պայմաններ։

ՔԿՀ-ում զբոսանքի վայրերն առանց առաստաղի մոտ 30 քմ տարածքով խցեր են։ Նման փոքր
տարածքում մարդն իրեն կաշկանդված է զգում, չի կարողանում ոչ միայն վազել, այլև արագ
քայլել, ինչի հետևանքով զրկվում է առողջության պահպանման համար խիստ անհրաժեշտ
շարժունություն ապահովելու հնարավորությունից։ Զբոսանքի խցերը չունեն տարրական

24

պայմաններ․ կահավորանքի առումով առկա են միայն երկաթե նստարաններ, որոնք ձմռանը
սառը լինելու պատճառով հնարավոր չէ օգտագործել, հովհարները շատ փոքր են և չեն
պատսպարում տեղումներից և արևից, խցերում չկան հագուստի կախիչներ, կից հատվածում
չկա սանհանգույց։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի զբոսանքի տարածքը վերևից ամբողջությամբ
ծածկված է օրգանական ապակու շերտով, ինչը խափանում է ուլտրամանուշակագույն
ճառագայթների թափանցումը։ Դրա հետևանքով խցային պայմաններում գտնվող
դատապարտյալներն ընդհանրապես զրկվում են արևի անհրաժեշտ ազդեցությունից՝
ենթարկվելով առողջության համար դրանից բխող բացասական հետևանքներին։

Վիճակը շտկելու համար անհրաժեշտ է հանել օրգանական ապակուց ծածկը, մեծացնել
հովհարները, կարգաբերել ու կահավորել զբոսանքի վայրերը։

Քնելու տեղ (անկողին) և անկողնային պարագաներ, հիգիենա և հիգիենայի
պարագաներ

Առանձին ուշադրության է արժանի դատապարտյալներին հատկացվող մահճակալների
անհարմարության պրոբլեմը: Հատկապես անհարմար է դրանց այն տեսակը, որ երկաթից է,
երկհարկանի, ոչ ստանդարտ բարձրությամբ: Դրանց հատկապես ներքնակների համար
նախատեսված մակերեսները հաճախ ծռմռված են, իսկ այդ մակերեսը կազմող
զուգահեռաբար տեղակայված հորիզոնական ձողերը միմյանցից հեռու են և ներքնակը
խրվում ու ցած է իջնում դրանց միջև առաջացող բաց հատվածներում: Միևնույն ժամանակ՝
մահճակալի երկրորդ հարկի համար նախատեսված ուղղահայաց կողաձողերը նեղացնում են
մահճակալի առաջին հարկի լայնությունը, ինչի հետևանքով ներքնակը չի տեղավորվում և
եզրային մասերում շրջվում է դեպի վեր: Այս ամենի հետևանքով դատապարտյալների
մահճակալները դառնում են կոշտ, խորդուբորդ և խիստ անհարմար՝ ըստ էության
վերածվելով խոշտանգման գործիքի:

Երկհարկանի մահճակալի երկրորդ հարկը հատկապես տարեց և/կամ հիվանդություն և/կամ
շարժունակության պրոբլեմներ ունեցող դատապարտյալների համար ինքնին պրոբլեմ է,
քանի որ նման դատապարտյալների համար հաճախ պարզապես տառապանքի է վերածվում
իր անկողին բարձրանալն ու այնտեղից իջնելը: Տեղին է նաև նշել, որ նրանք իջնելու և
բարձրանալու ժամանակ ստիպված խանգարում են ներքևի հարկում գտնվող մարդու քունը:

Դատապարտյալին հատկացվող անկողնային սավանները փոքր են ստանդարտ չափերից՝
ավելի նեղ են, քան ծածկոցները, ինչի հետևանքով մարդկանց մարմինն անմիջականորեն
շփվում է ծածկոցի բրդե մակերեսի հետ՝ առաջացնելով հիգիենիկ, մաշկային և այլ
պրոբլեմներ:

Անհարկի անվտանգային նկատառումներով՝ իբրև թե խուզարկության ժամանակ թաքնված
իրեր հայտնաբերելու հարցում առաջացող բարդությունը բացառելու նպատակով, արգելված
են անկողնային ծրարները: Մինչդեռ դրանք ապահովում են հիգիենայի տարրական
պահանջները:

ՀՀ կառավարության 2023 թ. փետրվարի 23-ի N 245-Ն որոշմամբ հաստատված՝
«Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի
պարագաների չափաբաժինները, հանդերձանքի, անկողնային պարագաների
չափաբաժինները և դրանց օգտագործման ժամկետները» հավելվածով (1-ին հավելված),
այսուհետև՝ N 245-Ն որոշման 1-ին հավելված), նախատեսվում է հատկացնել մեկ ծածկոց,
մինչդեռ հատկապես առողջական խնդիրներ ունեցող դատապարտյալների համար և,
հատկապես՝ վաղ գարնանը և ուշ աշնանը, երբ արդեն կամ դեռևս ջեռուցում չկա, ինչպես

25

նաև ջեռուցման սեզոնին՝ ընդամենը 18-20 աստիճան ջերմաստիճանի պայմաններում, մեկ
ծածկոցի պարագայում վտանգվում է դատապարտյալի առողջությունը:

Միևնույն ժամանակ՝ չնայած այն հանգամանքին, որ ՔԿՀ-ներում կենտրոնացված կարգով
կազմակերպվում է դատապարտյալների հագուստի և անկողնային սպիտակեղենի լվացք,
նրանց վարտիքները և գուլպաները, ինչպես նաև հրատապ դեպքերում այլ հագուստը
լվանալու խնդիրը մնում է չլուծված: Դատապարտյալներին չի հատկացվում լվացքի թաս,
թեպետ հատկացվում է լվացքի փոշի և տնտեսական օճառ: Ոչ մի ՔԿՀ-ի խցերում կամ թեկուզ
հարկաբաժնում/մասնաշենքում չկա լվացքի մեքենա և լվացքի չորանոց:

Անհասկանալի պատճառով դատապարտյալը չի կարող ունենալ արդուկ (բայց կարող է
ունենալ էլեկտրական տաքացուցիչ), քանի որ այն նախատեսված չէ որպես թույլատրելի իր
(Ներքին կանոնակարգ, կետ 122), մինչդեռ արդուկն անհրաժեշտություն է հիգիենայի և
առողջության պահպանման առումներով՝ հատկապես փակ միջավայրերում խիտ բնակվող
ազատազրկված անձանց միջավայրում ախտածին հիվանդությունների հարուցիչներից
հագուստը և սպիտակեղենը ախտազերծելու համար: Եթե կան անվտանգության
նկատառումներ, ապա արդուկները կարող են պահվել առանձին և հատկացվել
անհրաժեշտության դեպքում:

N 245-Ն որոշման 1-ին հավելվածով դատապարտյալին ամսական հատկացվում է ընդամենը
3 հատ զուգարանի թուղթ և 200 գրամ ձեռքի օճառ, ինչը, բնականաբար, բավարար չէ:

Մեծավ մասամբ՝ սանհանգույցները չեն բավարարում սանիտարահիգիենիկ տարրական
պահանջներին՝ ամենօրյա անձնական հիգիենայի պահպանման և կենցաղային կարիքները
հոգալու, այդ թվում՝ ախտածին մանրէներից զերծ պայմաններում խոհանոցային սպասք
լվանալու առումներով: Դրանք հաճախ սարքավորված և կահավորված չեն կամ այդպիսիք են
միայն մասնակիորեն: Նախատեսված չէ և չի հատկացվում սանհանգույցի ախտահանման
միջոց։

Որոշ դեպքերում չկա բաղնիք (օրինակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ 5-րդ մասնաշենք): Շատ
դեպքերում մասնաշենքերում առկա բաղնիքների հզորությունը բավարար չէ ըստ
սահմանված գրաֆիկի բոլոր ազատազրկված անձանց լողանալու համար:

Այդ պատճառով ազատազրկված անձինք լողանում են խցերի սանհանգույցներում՝
անհարմար և հակասանիտարական պայմաններում:

Միևնույն ժամանակ՝ հիգիենայի ու առողջության պահպանման և մարդու
արժանապատվության երաշխավորման համար խիստ անբավարար է շաբաթը ընդամենը
մեկ անգամ բաղնիք տրամադրելու պետության պարտավորությունը (Ներքին կանոնակարգ,
կետ 102), որն անորոշ կերպով ընդարձակված է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ
անգամ բաղնիք տրամադրելու անորոշ կանոնով, ինչը կարող է մեկնաբանվել և կիրառվել ըստ
քմահաճության: Հատկապես սպորտով զբաղվելու կամ աշխատելու դեպքերում նման կարգը
պարզապես դուրս է հիգիենայի և արժանապատվության տիրույթից:

Այս ամենը հանգեցնում է մարդասիրության սկզբունքի ոտնահարման, այդ թվում՝
հոգեբանական բռնության, անձի զարգացման հետընթաց առաջացնող սոցիալ-
հոգեբանական փոփոխությունների, խոցում է դատապարտյալի արժանապատվությունը,
մեծացնում է ազատազրկման և անազատության մեջ գտնվելու հոգեբանական
տարբերությունները, վտանգում է դատապարտյալի առողջությունը:

Հանդերձանք

Ներքին կանոնակարգի 114-րդ կետով արական սեռի դատապարտյալների համար
նախատեսվում է սև գույնի հագուստ:

26

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սև գույնը ասոցացվում է սգի և դժբախտության հետ, ինքնին
ճնշող է ու մեկուսացնող:

Մեր իրականության մեջ սև գույնն ասոցացվում է նաև քրեական ենթամշակույթի հետ, քանի
որ այն կրողների համար հարգի գույն է: Փաստորեն՝ նման հագուստ հատկացնելը մեկ
հարվածով երկու թիրախ է խոցում՝ մեկուսացնում ու նվաստացնում է դատապարտյալներին,
ինչպես նաև տուրք է տալիս քրեական ենթամշակույթին, այն կրող սոցիալական խմբի հետ
լռելյայն «կնքելով» համագործակցության չգրված պայմանագիր։

Բացի այդ՝ որոշակի հակասություն կա Ներքին կանոնակարգի 114-115-րդ կետերով և N 245-
Ն որոշման 1-ին հավելվածով սահմանված հանդերձանքի ցանկի ու նկարագրության միջև:

Ստորև բերվող աղյուսակում ներկայացվում է դրանց համեմատությունը: Համեմատությունն
ակնառու դարձնելու նպատակով N 245-Ն որոշման 1-ին հավելվածի ցանկի
հերթականությունը փոփոխված է և համապատասխանեցված է Ներքին կանոնակարգի 114-
115-րդ կետերի ցանկերի (ըստ արական և իգական սեռերի համար նախատեսվածի)
հերթականությանը: Ներքին կանոնակարգում չնախատեսված հանդերձանքի տարրերը
ներկայացված են միայն N 245-Ն որոշման 1-ին հավելվածի ցանկի մասում՝ առանձին:

 

 

Ներքին կանոնակարգի 114-115-րդ կետեր

 

N 245-Ն որոշման 1-ին հավելված

  1. Արական սեռի դատապարտյալի
    հագուստի ձևն է.

 

ձմեռային գլխարկ՝ կարված սև կիսաբրդյա
գործվածքով

ձմեռային գլխարկ

ամառային գլխարկ՝ սև բամբակյա կամ
կիսաբամբակյա գործվածքից է, կազմված է
հովհարից, օվալաձև հատակից, ուղղանկյուն
կողքամասից

արևապաշտպան գլխարկ

կիսավերարկու՝ սև բամբակյա կամ
կիսաբամբակյա գործվածքից է, միափեշ, ուղիղ,
տաք ներդիրով, ծալովի օձիքով, կոճկվում է
կոճակներով

բամբակյա կամ կիսաբամբակյա
կիսավերարկու

բամբակաբաճկոն՝ սև բամբակյա կամ
կիսաբամբակյա գործվածքից է, միափեշ, տաք
ներդիրով, ծալովի օձիքով, կոճկվում է
կոճակներով

 

տաբատ՝ սև բամբակյա կամ կիսաբամբակյա
գործվածքից է, տաք ներդիրով, կարված
գոտիով, կոճկվում է կոճակներով

27

բամբակյա կամ կիսաբամբակյա հագուստի
բաճկոն՝ սև կտորից է, միափեշ, ծալովի օձիքով,
կոճկվում է կոճակներով, տաբատը՝ սև գույնի
կտորից, կարված գոտիով, կոճկվում է
կոճակներով

տղամարդու բամբակյա կամ
կիսաբամբակյա կոստյում

վերնաշապիկ՝ սև բամբակյա կամ
կիսաբամբակյա գործվածքից է, ծալովի օձիքով,
կոճկվում է կոճակներով, թևքերը՝ թևքածալով

տղամարդու բամբակյա կամ
կիսաբամբակյա վերնաշապիկ

տղամարդու բանվորական կոստյում՝
աշխատող դատապարտյալին,
արևապաշտպան գլխարկ

տղամարդու ներքնազգեստ շապիկ (անթև՝
ընդգծումը Զեկույցի հեղինակներինն է)

տղամարդու ներքնազգեստ վարտիք

տղամարդու կաշվե կիսաճտքավոր կոշիկ

տղամարդու կոշիկ

տղամարդու բամբակյա կամ
կիսաբամբակյա կիսագուլպա

կիսաբրդյա ձեռնոց

հողաթափիկ, մաշիկ

  1. Իգական սեռի դատապարտյալի
    հագուստի ձևն է

 

գլխաշոր՝ կիսաբրդյա, սև կամ մուգ կապույտ
գույնի բամբակյա կամ կիսաբամբակյա,
նախշազարդ

բամբակյա կամ կիսաբամբակյա գլխաշոր՝
գործվածքից

կիսավերարկու՝ սև կամ մուգ կապույտ
բամբակյա կամ կիսաբամբակյա գործվածքից է,
միափեշ, ուղիղ, տաք ներդիրով, ծալովի օձիքով,
կոճկվում է կոճակներով

բամբակյա կամ կիսաբամբակյա
կիսավերարկու

բաճկոն՝ սև կամ մուգ կապույտ բամբակյա կամ
կիսաբամբակյա գործվածքից է, միափեշ, տաք
ներդիրով, ծալովի օձիքով, կոճկվում է
կոճակներով

կնոջ բաճկոն՝ աստառապատ

տաբատ՝ սև բամբակյա կիսաբամբակյա
գործվածքից է, տաք ներդիրով, կարված
գոտիով, կոճկվում է կոճակներով

28

զգեստ-կոստյումի ժակետը կարված է սև կամ
մուգ կապույտ բամբակյա կամ կիսաբամբակյա
գործվածքից, միափեշ, ծալովի օձիքով,
կոճկվում է կոճակներով, կանացի անթև
զգեստը սև կամ մուգ կապույտ բամբակյա
գործվածքից է, կիսակիպ գրկվածքով, Y-աձև
կտրվածքով

 

զգեստ՝ սև կամ մուգ կապույտ բամբակյա կամ
կիսաբամբակյա գործվածքից է, կիսակիպ
գրկվածքով, ծալովի օձիքով, կիսաթև

զգեստ՝ բամբակյա կամ կիսաբամբակյա
գործվածքից

բլուզ՝ սև կամ մուգ կապույտ բամբակյա կամ
կիսաբամբակյա գործվածքից է, ծալովի օձիքով,
երկարաթև, կոճկվում է կոճակներով

կնոջ վերնաշապիկ՝ բամբակյա կամ
կիսաբամբակյա գործվածքից

բամբակյա կամ կիսաբամբակյա խալաթ

կնոջ շապիկ

կրծկալ, ներքնազգեստ

կնոջ վարտիք

կնոջ բամբակյա կամ կիսաբամբակյա
կիսագուլպա

բամբակյա կամ կիսաբամբակյա գուլպա
(զուգագուլպա)

կնոջ կաշվե կիսաճտքավոր կոշիկ

կնոջ կոշիկ

կիսաբրդյա ձեռնոց

հողաթափիկ, մաշիկ

մանկական հագուստ՝ 1-3 տարեկան
երեխաների առկայության դեպքում

Ինչպես տեսնում ենք, շփոթը և անկանոնությունն ակնհայտ է:

Ներքին կանոնակարգի համեմատությամբ N 245-Ն որոշման 1-ին հավելվածով
նախատեսված չէ.

  • տղամարդու բամբակաբաճկոն և տաբատ տաք ներդիրով,
  • կնոջ կիսաբրդյա գլխաշոր, տաք ներդիրով բաճկոն (դրա փոխարեն նախատեսված
    է աստառապատ բաճկոն), տաբատ տաք ներդիրով, բլուզ (դրա փոխարեն
    նախատեսված է վերնաշապիկ), զգեստ-կոստյումի ժակետ, անթև զգեստ:

29

Միևնույն ժամանակ՝ Ներքին կանոնակարգով նախատեսված չէ, սակայն N 245-Ն որոշման
1-ին հավելվածով նախատեսված է կոշիկ, ներքնազգեստ, գուլպա/կիսագուլպա, ձեռնոց,
հողաթափիկ, մաշիկ, կանացի խալաթ:

Ակնհայտ է նաև, որ դատապարտյալներին չի կարող հատկացվել այնպիսի հագուստ, որը
նախատեսված է Ներքին կանոնակարգով, բայց նախատեսված չէ N 245-Ն որոշման 1-ին
հավելվածով, քանի որ հատկացումը կատարվում է այս վերջին իրավական ակտով
սահմանված չափաբաժինների և ժամկետների հիման վրա:

Եվ իրականությունն էլ ցույց է տալիս, որ հատկացումը կատարվում է N 245-Ն որոշման 1-ին
հավելվածով նախատեսված ցանկից:

Սակայն հարկ է նշել, որ փաստացի չի հատկացվում նույնիսկ N 245-Ն որոշման 1-ին
հավելվածով նախատեսվածը:

Ամփոփելով, պետք է արձանագրել, որ դատապարտյալին չի հատկացվում տարվա
եղանակներին և կլիմայական պայմաններին համապատասխան ամբողջական համալիր
հագուստ/հանդերձանք, քանի որ առնվազն.

  • նախատեսված չէ և չի հատկացվում սպորտային հագուստ /ամառային՝
    կիսատաբատ և շապիկ և ձմեռային՝ կոստյում, ինչպես նաև սպորտային կոշիկներ/
  • նախատեսված չէ և չի հատկացվում ձմեռային ներքնազգեստ /տաք գործվածքից
    երկարաթև շապիկ և վարտիք/,
  • նախատեսված չէ և չի հատկացվում ձմեռային գուլպա/կիսագուլպա,
  • նախատեսված չէ և չի հատկացվում ամառային կիսաթև շապիկ,
  • նախատեսված չէ և չի հատկացվում ամառային կիսատաբատ,
  • նախատեսված է, բայց երկուսի փոխարեն հատկացվում է մեկ լրակազմ
    տղամարդու կոստյում,
  • նախատեսված է տաք ներդիրով, բայց հատկացվում է առանց տաք ներդիրի
    տղամարդու ձմեռային կիսավերարկու,
  • նախատեսված է, բայց չի հատկացվում տղամարդու տաք ներդիրով տաբատ և
    բամբակաբաճկոն,
  • նախատեսված է, բայց չի հատկացվում ձմեռային ձեռնոց, հողաթափիկ, մաշիկ:
  • նախատեսված է, բայց չի հատկացվում կանացի կիսաբրդյա գլխաշոր, տաք
    ներդիրով բաճկոն (դրա փոխարեն նախատեսված է հատկացնել աստառապատ
    բաճկոն), տաբատ տաք ներդիրով, բլուզ (դրա փոխարեն նախատեսված է
    հատկացնել վերնաշապիկ), զգեստ-կոստյումի ժակետ, անթև զգեստ,
  • հատկացվող տղամարդու կիսաճտքավոր կոշիկը ձմեռային չէ, քանի որ չունի տաք
    ներդիր,
  • հատկացվող տղամարդու ձմեռային գլխարկը բավարար տաք չէ,
  • հատկացվող տղամարդու կիսավերարկուն բավարար տաք չէ:

Հարկ է նշել նաև, որ հատկացվող հագուստն անորակ է և տձև: Մասնավորապես՝
տղամարդու բաճկոնը, տաբատը, վերնաշապիկը և ձմեռային կիսավերարկուն ավելի տեղին
են խրտվիլակին հագցնելու, քան մարդու կրելու համար, իսկ կոշիկներն անհարմար են և
կոշտ:

30

Ասվածից ակնհայտ է դառնում, որ եթե դատապարտյալն ունենա և կրի միայն ըստ նշված
կարգի և ձևի հատկացվող հանդերձանք, ապա զրկված կլինի առողջության պահպանման և
որոշ դեպքերում՝ նույնիսկ մերկությունը ծածկելու հնարավորությունից (օրինակ՝
սահմանված երկու լրակազմի փոխարեն տարեկան հատկացվող մեկ լրակազմ տղամարդու
կոստյումի լվանալու կամ որևէ այլ պատճառով հագնելու համար ժամանակավորապես կամ
մշտապես ոչ պիտանի դառնալու պարագայում):

Ասվածից զատ՝ ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի 79-րդ հոդվածի 2-րդ կետը պահանջում
է՝ «… Դատապարտյալն իր հագուստի վրա կրում է անվանական տարբերանշան», իսկ ի
շարունակություն դրա՝ ՔԿՀ-ների ներքին կանոնակարգի 73-րդ կետը պահանջում է՝
«Կալանավորված անձը և դատապարտյալը պարտավոր են հագուստի վրա /վերնազգեստի
վերին ձախ հատվածում/ կրել միասնական նմուշի անվանական կրծքանշան … : Կրծքանշանը
պատրաստվում է պոլիէթիլենային նյութով պատված ստվարաթղթից: Կրծքանշանի վրա
գրվում է դատապարտյալի ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը …»:

Այս երևույթն իրականում մարդկանց համարակալելու մեղմացված տարբերակ է, ինչն
ընդունելի չէ էթիկական և մարդու արժանապատվության հարգման տեսակետներից: Եվ այս
պարագայում ոչ մի օտարերկրյա փորձ չի կարող հակափաստարկում լինել:

Հարկ է նկատի առնել, որ հատկապես տեսակցությունների ժամանակ, այն էլ՝ ընտանիքի
անդամների ներկայությամբ, նման հագուստ կրելը նվաստացուցիչ և ճնշող է ոչ միայն
դատապարտյալի, այլև նրա ընտանիքի անդամների և այլ տեսակցողների համար:

Ըստ այդմ՝ այս ամենը նաև հոգեբանական բռնություն է:

Միևնույն ժամանակ, հոգեբանական բախում և, ըստ այդմ՝ հոգեբանական և իրավական
բռնության խնդիր է առաջանում այն դեպքում, երբ դատապարտյալին պարտադրվում է վերը
նշված հագուստը/հանդերձանքը, մինչդեռ նա իրեն համարում է արդարադատության զոհ,
համոզված է, որ ինքն անմեղ է և դատապարտվել ու անազատության մեջ է հայտնվել
ապօրինի ու անարդար կերպով: Եթե ըստ ՄԻԵԴ-ի մի շարք որոշումների (տե՛ս «Վարագծի
գնահատման չափանիշներ» բաժինը) մեղքը չընդունելը դատապարտյալի իրավունքն է և ոչ
մի պարագայում չի կարող հիմք դառնալ նրա իրավունքի իրացման և/կամ սահմանափակման
համար, ապա դատապարտյալի կողմից առնվազն մեղքը չընդունելու հիմքով պարտադրվող
միասնական նմուշի հանդերձանքից հրաժարվելը միանգամայն իրավաչափ է և չի կարող
առաջացնել նրա նկատմամբ որևէ իրավական ներգործություն:

Պրոբլեմներ է ստեղծում նաև հանդերձանքը կրելու կարգի վերաբերյալ Ներքին
կանոնակարգի 111-րդ կետի անորոշությունը: Այն ընդամենը սահմանում է, որ
դատապարտյալները միասնական նմուշի հագուստը «… կրում են պատժի կրման ողջ
ընթացքում, բացառությամբ, երբ նման հագուստ չկրելը պայմանավորված է
աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և նման այլ
զբաղվածությամբ՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի թույլտվությամբ:»:

Նախ, հասկանալի չէ, թե ինչ է նշանակում «պատժի կրման ողջ ընթացքում»: Արդյոք դա
նշանակում է, որ դատապարտյալը պետք է այդ հագուստը կրի նաև օրինակ՝ քնելու,
լվացվելու, մարզվելու, զբոսնելու, սնվելու ժամանակ, կամ, խցում գտնվելու ժամանակ, երբ,
մասնավորապես, հոգնածության կամ այլ պատճառներով ցանկանում է պառկել իր անկողնին
և այլն:

Վերջապես, ինչ չափանիշներով պետք է որոշվի «նման այլ զբաղվածությունը»:

Մինչդեռ, այսքան պրոբլեմների և կիսատության պարագայում քրեակատարողական
համակարգը տարբեր հնարքներով փորձում է դատապարտյալներին պարտադրել վերը
նկարագրված հագուստը, ինչը հանգեցնում է առողջության պահպանման,

31

արժանապատվության, իրավունքի, բարոյականության և մարդկայնության պահանջների
կոպիտ խախտումների:

Իր հերթին՝ օբյեկտիվ պատճառներով դատապարտյալի կողմից հատկացվող հագուստը
կրելուց հրաժարվելը հանգեցնում է անհեթեթ կամայականության, կոռուպցիայի, օրենքի
ձեռնածության և իմիտացիայի, ինչի հետևանքը կարող են լինել (և լինում են) անհարկի
տույժերը, ՔԿՀ-ների վարչական ռեսուրսի արհեստական գերօգտագործումը, ներքին
լարվածությունը և հարակից այլ բացասական երևույթներ: Արձանագրվել են դեպքեր, երբ
հատկացվող հագուստը կրելու վերաբերյալ ոչ միայն ՔԿՀ ծառայողի, այլև դատախազի կամ
նույնիսկ դատավորի կողմից ներկայացվող պահանջի դեպքում հնչող ողջամիտ
պատասխանները (չկա տվյալ անձի չափերին համապատասխանող հագուստ, եղած
հագուստը բարակ է, չկա ձմեռային լրակազմ և ցուրտ եղանակին հնարավոր չէ հագնել,
հագուստը ճնշող է ու նվաստացնող և այլն) ոչ միայն չեն լսվել, այլև փորձեր են արվել
համոզելու, թե ոչինչ, տակից տաք շորեր հագեք կամ, քանի որ նախատեսված է, ձևի համար
կրեք և այլն՝ ակնհայտորեն դրսևորելով համակարգի կողմից երևույթի նկատմամբ
իմիտացիոն վերաբերմունքի, ինչպես նաև դատապարտյալին անձնական կամք
պարտադրելու՝ քրեական ենթամշակույթին հարիր կենսադիրքորոշման ձևերով։
Բնականաբար՝ արդյունքի չհասնելու պարագայում կիրառվում են տույժեր՝ դրանից բխող
բացասական հետևանքներով։

Հարկ է նաև նշել, որ ՔԿՕ 87-րդ հոդվածի 8-րդ մասով և Ներքին կանոնակարգի 111-րդ կետով
սահմանված են դատապարտյալին հատկացվող հագուստից տարբեր այլ հագուստ կրելու
դեպքեր, իսկ 122-րդ կետի 19-րդ ենթակետի բ) պարբերությամբ թույլատրվում է ունենալ ՔԿՀ
կողմից տրամադրված հոգուստից գունային կամ այլ հատկանիշներով չտարբերվող նույն
տեսակի հագուստ, մինչդեռ գործնականում այս նորմերն ըստ նպատակարհարության
անտեսվում են և «այլ հագուստը» որակվում է որպես արգելված իր։

Այսպիսով՝ դատապարտյալին ըստ վերը նշված կարգի և ձևի հանդերձանք պարտադրելը՝

1) հակասում է ՀՀ Սահմանադրությանը և ՄԻԵԿ-ին,

2) հակասում է ՔԿՕ 5-րդ հոդվածով սահմանված մարդասիրության սկզբունքին,
ինքնին հոգեբանական բռնություն է և հանգեցնում է անձի զարգացման
հետընթաց առաջացնող սոցիալ-հոգեբանական փոփոխությունների՝
հանգեցնելով մարդու ապաանհատա-կանացման, ապանձայնացման, միով
բանիվ՝ նրա ապամարդկայնացման8,

3) հակասում է ՔԿՕ 79-րդ հոդվածի 2-րդ մասի և Ներքին կանոնակարգի 113-րդ
կետի պահանջներին, քանի որ ճնշում և նվաստացնում է դատապարտյալին,

4) հակասում է ՔԿՕ 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, քանի որ չի
ապահովում դատապարտյալի արժանապատիվ պահման պայմանները և
նվաստացնում է նրա արժանապատվությունը, ինչպես նաև հնարավորինս ոչ թե
նվազեցնում, այլ ընդգծում է ազատազրկման և ազատության մեջ գտնվելու միջև
եղած հոգեբանական տարբերությունները,

5) ՔԿՀ-ի սահմաններից դուրս գտնվելու պարագայում /քաղաքացիական
հիվանդանոց, դատարան, մեկնումներ/, անհարկի և ավելորդ ուշադրություն է
առաջացնում դատապարտյալի նկատմամբ, նրան դարձնում է
հետաքրքրասիրության թիրախ,

8 Դատապարտյալներին միանման հագուստ հագցնելու և համարներ տալու միջոցով ապանձնայնացնելու և
ինքնագիտակցությունը թուլացնելու ու անհատականությունից զրկելու միջոցով մարդկանց միակերպ գործելուն
պարտադրելու մասին տես Ալբերտ Նալչաջյան, «Սոցիալական հոգեբանություն, «Զանգակ-97»
հրատարակչություն, Երևան 2004, էջ 102 և 216։

32

6) մասնավորապես՝ դատարանում նիստերի ժամանակ կրելու պարագայում
խախտում է դատապարտյալի և մյուս կողմի, այդ թվում՝ պետության
ներկայացուցչի, միջև հավասարության սկզբունքը,

7) մասնավորապես՝ մեղքը չընդունող դատապարտյալի նկատմամբ առաջացնում է
հոգեբանական և իրավական բռնություն՝ դրանցից բխող հետևանքներով,

8) միով բանիվ՝ դատապարտյալին չի ապահովում նրա առողջության պահպանման
համար անհրաժեշտ հիգիենայի պահանջներին, տարվա եղանակին և կլիմայական
պայմաններին համապատասխանող հանդերձանքով։

 

Պետության կողմից սննթամթերքով ապահովում

Պետության կողմից սննդամթերքով ապահովումը նախատեսվում է իրականացնել ըստ ՀՀ
կառավարության 2023 թվականի փետրվարի 23-ի N 245-Ն որոշման.

1) 2-րդ հավելվածի, որը սահմանում է սննդամթերքի միջին չափաբաժինները և
սննդամթերքը մեկը մյուսով փոխարինելու չափաբաժինները,

2) 3-րդ հավելվածի, որը սահմանում է հավելյալ կամ դիետիկ սննդամթերքով
ապահովման կարիք առաջացնող հիվանդությունների ցանկը,

3) 4-րդ հավելվածի, որը սահմանում է հղի, կերակրող մայր, անչափահաս կամ
հիվանդ կալանավորված անձին կամ դատապարտյալին տրամադրվող հավելյալ
կամ դիետիկ սննդամթերքի չափաբաժինները:

Հաճախադեպ նկատելիության մակարդակով ակնհայտ է, որ հատկացվում է վատորակ և
էժան սննդամթերք, մասնավորապես՝ ճաշեր պատրաստելիս օգտագործվում են վատորակ
յուղեր, վատ լվացած բանջարեղեն/դրանից պատրաստած աղանդեր, քարերից չմաքրված
հացահատիկեղեն: Չեն պահպանվում սպիտակուցային և ածխաջրային սննդամթերքի
հերթագայությունը, օրինակ՝ նույն ճաշի ժամանակ թե՛ առաջին և թե՛ երկրորդ
ճաշատեսակները կարող են լինել կամ սպիտակուցային կամ ածխաջրային:

Հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ, օրինակ, որոշ տեսակի սննդամթերք անցանկալի
կամ նույնիսկ վնասակար է շատ դատապարտյալների համար և, դրանից խուսափելու
նպատակով, կարելի է նրանց ընտրության հնարավորություն թողնել: Օրինակ՝ շաքար
չխառնել սպիկաձավարի կամ վարսակաձավարի շիլային կամ թեյին, այլ շաքարը տրամադրել
առանձին՝ դրանով իսկ ստեղծելով ըստ ցանկության կամ առողջական վիճակի այն
օգտագործելու հնարավորություն:

Դիետիկ սնունդը ձևական երևույթ է, այն իրականում գոյություն չունի: Ոչ մի ՔԿՀ-ում չկան
այդպիսի սնունդ պատրաստելու ռեսուրսային հնարավորություններ (առանձին
սննդատեսակներ, դրանց պատրաստման առանձին սարքավորումներ, անհրաժեշտ հավելյալ
աշխատողներ, մասնագիտական խորհրդատվություն և այլն), քանի որ համապատասխան
կազմակերպությունների հետ սննդի մատակարարման և պատրաստման պայմանագրեր
կնքելիս, առավել ևս՝ դրանք իրականացնելիս, նման հնարավորություններ իրականում չեն
նախատեսվում և չեն ստեղծվում:

Դատապարտյալի կողմից սննդամթերքի և առաջին անհրաժեշտության
առարկաների ձեռքբերում

Դատապարտյալն իրավունք ունի սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ,
ինչպես նաև գրենական պիտույքներ, գրքեր, թերթեր, ամսագրեր և այլ գրականություն ձեռք
բերել դրանք որպես հանձնուք կամ ծանրոցով ստանալու ձևով և նվազագույն
աշխատավարձի սահմաններում օրենքով սահմանված կարգով ՔԿՀ-ի միջոցով ձեռք բերելու
ձևով։

33

Օրենքով սահմանվում է շաբաթական 20 կգ հանձնուքի իրավունք: Ընդ որում, չկա այդ քաշը
գերազանցելու թույլատրելի չափանիշ, ինչի հետևանքով, օրինակ, 21 կգ հանձնուքից
ստիպում են հանել որևէ բան, որպեսզի քաշը համապատասխանի:

Շաբաթական կտրվածքի սահմանումը հաշվի չի առնում այն դեպքերը, երբ հատկապես
հեռավոր համայնքներից եկող կամ աշխատանքով կամ ուսմամբ զբաղված հարազատները,
չեն կարող ամեն շաբաթ այցելել ՔԿՀ և հանձնուք փոխանցել:

Առանձնակի խնդրահարույց է հանձնուքի քաշում հեղուկի անվան տակ նաև խմելու ջուրը
նախատեսելը, մինչդեռ ՔԿՀ-ների մի մասում ջրի որակը վատ է և դատապարտյալը
փաստացի զրկվում է իր կամ իր հարազատների հաշվին մաքուր խմելու ջուր ձեռք բերելու
հնարավորությունից:

Նմանաբնույթ պրոբլեմ է նաև հագուստը և գրականությունը հանձնուքի քաշի մեջ հաշվելը,
քանի որ դրանցից առաջինը կապված է մարդու ֆիզիկական առողջության պահպանման
հետ, իսկ երկորդը կարևոր հանգամանք է դատապարտյալի վերասոցիալականացման
ապահովման առմամբ, ուստի պետք է խրախուսելի լինի, այլ ոչ թե սահմանափակվի։

Այս շարքում հարկ է դասել նաև երկարատև տեսակցության ժամանակ ավելացած սննդի՝
դատապարտյալի կողմից իր հանձնուքի հաշվին իր հետ վերցնելու հետ կապված Ներքին
կանոնակարգի 163-րդ կետի ոչ հստակ ձևակերպումը, որն առաջացնում է
կամայականության հնարավորություն․ ՔԿՀ-ի համապատասխան տարածքում կշեռք
տեղադրելու և սահմանված 20 կգ քաշի չափով սննդի ավելացած մասը որպես հանձնուք
դատապարտյալին տրամադրելու փոխարեն այն պարզապես արգելվում է կամ
դատապարտյալի հարազատներին առաջարկվում է դուրս գալ ՔԿՀ-ից և ընդհանուր
հիմունքներով հանձնել որպես նոր հանձնուք, մինչդեռ այդ սնունդն արդեն ստուգվել է և ներս
է բերվել։

Արդի էլեկտրոնային հնարավորությունների պայմաններում արխայիկ և նաև այդ պատճառով
գրեթե քաոսային է հանձնուքի ընդունման գործընթացը, ինչի հետևանքով այն հանձնելու
համար մարդիկ երբեմն մինչև 7-8 ժամ սպասում են:

Դատապարտյալի բանկային հաշվից ՔԿՀ-ի կամ դրա աշխատողների միջոցով սննթամթերք
և առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու հարցում կան գործնական
դժվարություններ և սահմանափակումներ: Մասնավորապես՝ էապես սահմանափակ է
դառնում դրանց տեսականին, հնարավոր չէ ապահովել դրանց արագ ստացումը
դատապարտյալի կողմից: Վերջին դեպքում, եթե խոսքը վերաբերվում է շուտ փչացող
ապրանքներին, ապա դատապարտյալը ստիպված կլինի հրաժարվել այդպիսիք ձեռք բերելու
նպատակից:

Գործնականում չի իրականացվում թերթերի և ամսագրերի բաժանորդագրություն:

Բացարձակապես անորոշ, ձեռնածուական և կամայականություն ծնող է Ներքին
կանոնակարգի 121-րդ կետի 19-րդ ենթակետը, քանի որ այն սահմանված է «ինչ արգելված չէ
օրենքով, թույլատրված է» սկզբունքին հակառակ տրամաբանությամբ ու ձևակերպմամբ. « …
արգելվում է … ցանկացած տեսակի այլ առարկա, իր կամ սննդամթերք, բացառությամբ
հետևյալ առարկաների, իրերի կամ սննդամթերքի …»:

Բացի ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններից, Ներքին կանոնակարգի 12-րդ
ենթակետով արգելվում է ձեռք բերել երաժշտական գործիքներ:

Գրենական պիտույքների ձեռքբերման հարցում հարուցվում են խոչընդոտներ,
մասնավորապես՝ արգելվում է որպես հանձնուք ստանալ կամ ձեռք բերել գունավոր գրիչներ,
մատիտներ, մարկերներ: Պատճառը, թերևս, Ներքին կանոնակարգի 121-րդ կետի 19-րդ
ենթակետի ժա) պարբերությունն է, ըստ որի՝ թույլատրվում են միայն հասարակ մատիտներ:

34

Անհասկանալի է, թե նման պարագայում ինչպես կարող են դատապարտյալները զբաղվել
դրանցով պայմանավորված ստեղծագործական աշխատանքով, կրթությամբ կամ ստեղծել
ինքնագործ միավորումներ:

Նույն 19-րդ ենթակետի իդ) պարբերությունը թույլատրելի է համարում միայն ջերմային
մշակում չպահանջող սննդամթերքը, մինչդեռ շատ լայն տեսականու սննդամթերք հնարավոր
է օգտագործել ինչպես ջերմային մշակման ենթարկելով, այնպես էլ առանց դրա: Օրինակ՝
հնդկաձավարը, որ շատերն օգտագործում են ջրով թրջելու կամ մածունի հետ խառնելու
ձևով՝ առանց ջերմային մշակման: Կամ՝ մարդիկ պատրաստում են հում կարտոֆիլով
աղանդերներ: Երևույթն ըստ էության բախվում է մշակութային ընկալումների և սննդային
ճաշակի հետ:

Գործնականում չեն իրականացվում նաև ՔԿՀ տարածքում կենցաղային իրերի վարձույթի,
լվացքատան և քիմմաքրման, կոշկակարի և դերձակի, շատ տեղերում՝ նաև վարսավիրի,
ծառայություններ:

Զբոսանք և տեղաշարժ

ՔԿՕ-ն հստակ կերպով տարբերակում է զբոսանքի և քրեակատարողական հիմնարկի
տարածքում և դրանից դուրս ազատ տեղաշարժի իրավունքները և ըստ այդմ՝ դրանց
հասկացությունները կազմող բովանդակային չափանիշները:

«Զբոսանք»-ը դատապարտյալի նյութակենցաղային ապահովման բաղադրիչ է և ծառայում է
նրա առողջության պահպանման սահմանադրական իրավունքին և նպատակին, մինչդեռ
«տեղաշարժ»-ը ազատազրկման կատարման որոշակի ռեժիմի բաղադրիչ է, որը ծառայում է
դատապարտյալի վերասոցիալականացման և ազատազրկումից ազատությանը
նախապատրաստվելու միջոցով հասարակություն վերադառնալու նպատակին:

Ուստի միայն այն հանգամանքը, որ և՛ զբոսանքի, և՛ տեղաշարժի տևողությունը
տարբերակվում է ըստ ազատազրկման կատարման անվտանգային գոտիների և նրանց
պայմանների, չի կարող դրանք դարձնել նույնական երևույթներ:

Մասամբ այս շփոթին նպաստում է այն կիսատ և թյուր ընկալումը, թե այս երկուսն էլ տեղի են
ունենում բացօթյա կերպով: Մինչդեռ տեղաշարժը կարող է լինել ինչպես շինության ներսում,
այնպես էլ շինությունից դուրս՝ բացօթյա տարածքում: Իսկ զբոսանքը պետք է լինի միայն
բացօթյա տարածքում:

Եթե առաջին դեպքում դատապարտյալը ՔԿՀ ծառայողի ուղեկցությամբ և նրա հրահանգին
համապատասխան է խցից դուրս գալիս և ուղևորվում դեպի դարձյալ խցային տարածքում
գտնվող զբոսանքի վայր, ապա երկրորդ դեպքում դատապարտյալը տեղաշարժվում է ըստ իր
հայեցողության և ինքն է որոշում՝ դուրս գալ շինությունից, թե ոչ, շինության կամ դրանից
դուրս հատկացված տարածքի որ մասում լինել և այլն:

Ասվածը հիմնավորվում է ՔԿՕ 79-րդ հոդվածի 6-րդ մասի, 95-րդ հոդվածի 4-5 և 10-11-րդ
մասերի, 96-րդ հոդվածի 4-5-րդ և 97-րդ հոդվածի 4-5-րդ մասերի նորմերով:

Ակնհայտ է, որ օրենսդիրը հստակ կերպով տարանջատել է «ցերեկային, ինչպես նաև որոշ
դեպքերում՝ արդեն գիշերային, որոշակի ժամերի քրեակատարողական հիմնարկի՝ այդ
նպատակով նախատեսված տարածքի սահմաններում կամ դրանից դուրս տեղաշարժվելը»
և «զբոսանքը»՝ նպատակ ունենալով միջին անվտանգային գոտու խիստ պայմաններից
սկսած բացօթյա խցային պայմաններում զբոսանքի փոխարեն որոշակի տարածքում ազատ
տեղաշարժվելու ժամանակի և տարածքի հետզհետե ավելացմամբ
(համապատասխանաբար՝ միջին անվտանգության գոտու մեղմ, ապա նաև ցածր
անվտանգային գոտու խիստ և մեղմ պայմաններում) դատապարտյալին նախապատրաստել
պատժի ժամկետի ավարտին հասարակությանը վերաինտեգրվելու համար:

35

Մասնավորապես՝ արդեն միջին անվտանգային գուտու խիստ պայմաններում «ցերեկային
որոշակի ժամերի քրեակատարողական հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված
տարածքի սահմաններում տեղաշարժվելը», ի տարբերություն «զբոսանքից», ենթադրում է
նաև նույն անվտանգային գոտում նույն պայմաններում գտնվող դատապարտյալների ազատ
շփում, հատկացված տարածքում առանց ուղեկցության տեղաշարժ և այլն: Այդ «առնվազն
երեք ժամ» ժամանակահատվածում խցերի դռները պետք է բաց լինեն, պետք է բաց լինեն
նաև տեղաշարժի համար նախատեսված տարածքի մեջ ներառված բոլոր դռները: Կարճ
ասած՝ միջին անվտանգային գոտու խիստ պայմանները «առնվազն երեք ժամ»
ժամանակահատվածում և որոշակի տարածքում «վերածվում» են միջին անվտանգային
գոտու մեղմ պայմանների:

Օրենսդիրը դիտարկվող ռեժիմը նախատեսել է որպես անցումային՝ դրանից բխող բոլոր
հետևանքներով:

Պետք է արձանագրել, որ, առնվազն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պարզապես չկան ՔԿՕ 96-րդ
հոդվածի 5-րդ մասի կատարման նպատակով «առնվազն երեք ժամ ցերեկային որոշակի
ժամերի քրեակատարողական հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի
սահմաններում» տեղաշարժվելու հնարավորություն ապահովելու համար անհրաժեշտ
շենքային և տեխնիկական պայմաններ: Իր հերթին՝ վիճակն էլ ավելի է բարդանում և, ըստ
էության, անլուծելի է դառնում այն պատճառով, որ բարձր անվտանգային գոտու խիստ ու
մեղմ և միջին անվտանգային գոտու խիստ պայմանների դատապարտյալները պահվում են
միասին՝ նույն մասնաշենքերում:

Մինչդեռ միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում գտնվող դատապարտյալներին
տրամադրվում է ոչ թե «առնվազն երեք ժամ ցերեկային որոշակի ժամերի
քրեակատարողական հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում»
տեղաշարժվելու հնարավորություն, այլ, որպես կանոն՝ 1-1,5, քիչ դեպքերում՝ մինչև երեք ժամ
տևողությամբ զբոսանք՝ ՔԿՕ 97-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերին համապատասխան
բարձր անվտանգային գոտու դատապարտյալների համար սահմանված կարգով՝ նրանց
համար նախատեսված բացօթյա խցային պայմաններում:

Ասվածից օբյեկտիվորեն բխում է, որ առնվազն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում չկան միջին
անվտանգային գոտու խիստ պայմաններում դատապարտյալներին պահելու պայմաններ:

 

112Բժշկական օգնություն և սպասարկում

ՔԿՕ 91-րդ հոդվածին համապատասխան քրեակատարողական հիմնարկներում
դատապարտյալների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար
ստեղծված և քրեակատարողական ծառայությունից անկախ գործող մասնագիտացված
կազմակերպությունը՝ «ՀՀ ԱՆ Քրեակատողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը խիստ
անբավարար կերպով է իրականացնում իր գործառույթները թե՛ իր լիցենզիայի շրջանակում
և թե՛ իր լիցենզիայից դուրս՝ պետպատվերի կամ դատապարտյալի հաշվին բժշկական
օգնություն ու սպասարկում կազմակերպելիս։

Նման վիճակի հիմնական պատճառը պետության անմարդկային վերաբերմունքն է
դատապարտյալների առողջության նկատմամբ։

Ըստ այդմ՝ այս վիճակը ծնող ընդհանրական և փոխպայմանավորված պատճառներն են
դառնում «ՀՀ ԱՆ Քրեակատողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի․

  • ոչ արդյունավետ կառավարումը,
    • հնոտի և/կամ ծավալի առմամբ խիստ անբավարար ենթակառուցվածքը,
    • արդիական սաքրավորումների և լաբորատոր կարողությունների

բացակայությունը,

36

  • որակի և քանակի առումներով ոչ բավարար մասնագիտական-կադրային
    կազմը։

Որպես հետևանք․

  • դատապարտյալները չեն ենթարկվում դիսպանսերացման, ինչը առաջնային
    պայման է նրանց հիվանդությունների բացահայտման, նախականխման և
    բուժման առումներով,
  • «ՀՀ ԱՆ Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի լիցենզիայի
    շրջանակում ցուցաբերվող բժշկական աջակցությունը խիստ թերի է,
    անորակ, ուստի նաև՝ հաճախ վնասակար,
  • հաճախ ամիսներով ուշացվում է ոչ միայն դատապարտյալներին պետական
    պատվերի շրջանակում «ՀՀ ԱՆ Քրեակատողական բժշկության կենտրոն»
    ՊՈԱԿ-ի լիցենզիայից դուրս բուժօգնության ցուցաբերումը, այլև նրա հաշվին
    բուժօգնության և սպասարկման կազմակերպումը։

Այս ամենը հանգեցնում է ոչ միայն հարյուրավոր դատապարտյալների առողջության
անդառնալի կորուստների, այլև՝ ցավալի մահվան դեպքերի։

 

Ամփոփում

Դատապարտյալի նյութակենցաղային ապահովման և բժշկական օգնության ու
սպասարկման մասով ՀՀ քրեակատարողական համակարգում առկա են հետևյալ հիմնական
պրոբլեմները.

  • պատիժների կատարումը և քրեաիրավական ներգործության այլ միջոցների
    կիրառումը փաստորեն զուգակցվում է անձի նկատմամբ ֆիզիկական կամ
    հոգեբանական բռնությամբ, ինչպես նաև այնպիսի գործողություններով, որոնք
    կարող են հանգեցնել անձի զարգացման հետընթաց առաջացնող սոցիալ-
    հոգեբանական փոփոխությունների,
  • դատապարտյալի նկատմամբ կիրառվող վերասոցիալականացման հիմնական
    միջոցներից մեկը՝ պատիժների կատարման սահմանված կարգն ու
    պայմանները, պիտանի և համարժեք չեն դրանց կիրառմամբ հետապնդվող
    նպատակներին հասնելու համար,
  • Ներքին կանոնակարգը չի ապահովում դատապարտյալի իրավունքների ու
    օրինական շահերի իրականացումը, դատապարտյալի և քրեակատարողական
    հիմնարկի վարչակազմի անվտանգությունը, դատապարտյալին պահելու
    տարբեր պայմանների նախատեսումը՝ ելնելով դատապարտյալի անձից և նրա
    վարքագծից, անվտանգային գոտու տեսակից, ինչպես նաև չի ծառայում իր այն
    նպատակներին, որոնք կոչված են ապահովելու քրեակատարողական
    հիմնարկում դատապարտյալի արժանապատիվ պահման պայմանները և
    հնարավորինս նվազեցնելու ազատազրկման ու ազատության մեջ գտնվելու
    միջև եղած հոգեբանական տարբերությունները,
  • դատապարտյալին հատկացված բնակելի տարածքը դեպքերի մեծ մասի
    պարագայում չի համապատասխանում ընդհանուր բնակելի տարածքների
    համար սահմանված շինարարական և սանիտարահիգիենիկ չափանիշներին,
    չի ապահովում նրա առողջության պահպանումը, կահավորված չէ անհրաժեշտ
    շատ իրերով ու առարկաներով, միևնույն ժամանակ՝ օրենքով չորսից ավել
    դատապարտյալներին մեկ խցում պահելը և մեկ դատապարտյալին
    հատկացվող բնակելի տարածության չորս քառակուսի մետր չափը բավարար
    չէ մարդու հոգեկան և ֆիզիկական առողջության և նրա արժանապատիվ
    կեցության ապահովման համար,

37

  • ՔԿՀ-ները չունեն հեռախոսակապի և տեսակապի՝ օրենքով սահմանված
    չափանիշներին համապատասխանող պայմաններ, ինչպես նաև
    դատապարտյալների կենցաղի ապահովման համար անհրաժեշտ նորոգման և
    ծառայությունների ձեռքբերման պայմաններ ու հնարավորություններ,
  • ՔԿՀ-ները չունեն սպորտով զբաղվելու և ինքնագործ միավորումների
    գործունեության համար անհրաժեշտ բավարար պայմաններ,
  • ՔԿՀ-ների զբոսանքի վայրերը չեն բավարարում հիգիենայի և առողջության
    տարրական պահանջներին,
  • շատ ՔԿՀ-ներում դատապարտյալներին տրամադրվող մահճակալների
    կառուցվածքը և վիճակը, ինչպես նաև երկհարկանի մահճակալների
    կիրառումը դատապարտյալների համար ստեղծում են ֆիզիկական և
    կենցաղային պրոբլեմներ, ինչը խոցում է նրանց արժանապատվությունը և
    բացասաբար է ազդում նրանց առողջության վրա,
  • համակարգչի և կրթության ու տեղեկացվածության համար անհրաժեշտ այլ
    սարքերի արգելքը կամ դրանց մատչելիության անհարկի սահմանափակումը
    խիստ բացասաբար է անդրադառնում դատապարտյալների վրա,
  • դատապարտյալին պարտադրվող միասնական նմուշի հանդերձանքի ձևը և
    կրելու կարգը ճնշում և նվաստացնում է դատապարտյալին, միևնույն
    ժամանակ՝ չի նախատեսվում և/կամ փաստացի չի հատկացվում
    դատապարտյալի սեռին, տարվա եղանակին, կլիմայական պայմաններին
    համապատասխանող միասնական նմուշի հանդերձանքի ամբողջական
    լրակազմ, ինչի հետևանքով վտանգվում է նրա առողջությունը,
  • անկողնային և հիգիենայի պարագաների մեծ մասը քանակական և
    ստանդարտային առումներով չեն համապատասխանում իրենց նպատակային
    նշանակությանը, ինչը նվաստացնում է դատապարտյալի
    արժանապատվությունը, ինչպես նաև վտանգում է նրա առողջությունը,
  • դատապարտյալին հատկացվող սննդամթերքը որակի և համադրության
    առումներով չի համապատասխանում օրգանիզմի կանոնավոր
    կենսագործունեության համար անհրաժեշտ չափանիշներին, իսկ չմաքրած
    և/կամ փչացած սննդամթերքի հատկացման հաճախ հանդիպող դեպքերը
    նվաստացնում են դատապարտյալի արժանապատվությունը և վնասում են
    նրա առողջությունը,
  • որպես դիետիկ հատկացվող սննդամթերքն իրականում գրեթե չի տարբերվում
    ընդհանուր սննդամթերքից, քանի որ ի սկզբանէ չկա դրա կարևորության
    ընկալում և չեն ստեղծվում դրա պատրաստման համար անհրաժեշտ
    ռեսուրսներ,
  • սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման
    հարցում, առաջին հերթին՝ հանձնուքների թույլատրվող տեսականու և
    ընդունման կարգի առմամբ առկա են թե՛ օրենսդրական և թե՛
    քրեակատարողական համակարգի ծառայողների կողմից հարուցվող անհարկի
    սահմանափակումներ, որոնք առաջացնում են կամայականություններ և
    քաշքշուք՝ տեղիք տալով դատապարտյալների և նրանց հարազատների համար
    անհարմարությունների, արժանապատվության ոտնահարման դեպքերի,
    ինչպես նաև քրեակատարողական համակարգի ռեսուրսի անարդյունավետ
    օգտագործման,
  • տեսակցությունների համար չկան օրենքով սահմանված՝ դատապարտյալների
    և նրանց տեսակցող անձանց արժանապատվության և իրավունքների
    ապահովման համար անհրաժեշտ պայմաններ,
  • զբոսանքը և տեղաշարժը նույնացվում են այն քրեակատարողական
    հիմնարկներում (օրինակ՝ «Նուբարաշեն»), որտեղ իրականում չկան միջին

38

անվտանգային գոտու խիստ պայմաններ, սակայն դրանցում պահվում են այդ
պայմանների դատապարտյալներ,

  • դատապարտյալների բժշկական օգնությունն ու սպասարկումը չի
    բավարարում մարդասիրության և օրենքի պահանջներին:

 

Առաջարկություններ

 

Նյութակենցաղային ապահովում

 

Բնակելի ու սպասարկման տարածք և սարքավորանք ու կահավորանք

  • Մեկ անձին հատկացվող նվազագույն բնակելի տարածքի նվազագույն չափը
    սահմանել ութ քառակուսի մետր, իսկ խցում որպես առավելագույն չափ
    սահմանել չորս անձի բնակեցումը, ինչպես նաև բնակելի տարածքը և,
    առհասարակ՝ ՔԿՀ-ների շենք-շինություններն ու ամբողջ ենթակառուցվածքը
    համապատասխանեցնել շինարարական և սանիտարահիգիենիկ
    չափանիշներին, իսկ դրա անհնարինության դեպքում՝ փակել համապատասխան
    ՔԿՀ-ները կամ դրանց առանձին հատվածները, դատապարտյալներին
    հատկացնել համապատասխան կահավորանք և այլ անհրաժեշտ իրեր ու
    առարկաներ, այդ թվում՝ սեղան, աթոռներ, պահարաններ, աղբամաններ,
    սառնարան, հեռուստացույց, ռադիոընդունիչ, առանձին ջրամատակարարման
    համակարգ (մինչ դրա ստեղծումը հատկացնել խմելու և սանիտարական ջրի
    տարաներ), պլաստիկե սպասքի համապատասխան տեսականի (մեծ ու փոքր
    ափսեներ, գդալներ, պատառաքաղներ, բաժակներ, որոնք պետք է փոխվեն
    տարեկան անհրաժեշտ պարբերականությամբ) և այլն:
  • Սարքավորել և կահավորել հաշմանդամ դատապարտյալների կարիքները
    բավարարող խցային և այլ պայմաններ։
  • Տեսակցությունների սենյակները և հարկաբաժինները համապատասխանեցնել
    օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող քանակական և
    որակական չափանիշներին, ինչպես նաև ներդնել տեսակցությունների
    հերթագրման էլեկտրոնային համակարգ։
  • Վերանայել արգելված իրերի և առարկաների ցանկը՝ դրանցից հանելով
    համակարգիչը, համացանցին միանալու հնարավորություն ունեցող
    հեռուստացույցը և այլ սարքերը: Այս սահմանափակումը շուտով կբացառի նշված
    սարքերի կիրառումը դատապարտյալների կողմից, քանի որ հնարավոր չի լինի
    ձեռք բերել համացանցին միանալու հնարավորություն չունեցող տարբերակներ:
    Խնդիրը հարկ կլինի լուծել այլ միջոցներով, մասնավորապես՝ համացանցի
    սահմանափակման կամ վերահսկման:
  • Միևնույն ժամանակ՝ արգելված իրերի և առարկաների ցանկը սահմանելիս
    հետևել «ինչ արգելված չէ, թույլատրված է» սկզբունքին՝ սահմանելով
    բացառապես արգելվածների ցանկը՝ նախատեսելով դատապարտյալի անձի
    նկատմամբ անհատական մոտեցումները հաշվի առնելու հնարավորություններ։
  • Խցում համակարգչի արգելքը հիմնավոր համարելու պարագայում առնվազն
    անհրաժեշտ է ՔԿՀ-ում (եթե ՔԿՀ-ն բաղկացած է առանձին հարկերից և/կամ
    մասնաշենքերից, ապա դրանցից յուրաքանչյուրում) ունենալ ընթերցասրահի

39

տրամաբանությամբ սենյակ/սենյակներ, որտեղ դատապարտյալը կարող է
օգտագործել իր սեփական համակարգիչը: Դրանից բացի՝ նյութապես
անապահովների համար պետք է նախատեսել որոշակի տրամաբանական
քանակի համակարգիչներ:

  • ՔԿՀ-ներում սարքավորել և կահավորել հեռախոսակապի, տեսակապի բավարար
    և պատշաճ պայմաններ, ինչպես նաև դատապարտյալների կենցաղային
    պահանջների բավարարման համար անհրաժեշտ նորոգման և ծառայությունների
    ձեռքբերման հնարավորություններ։
  • ՔԿՀ-ներում սարքավորել և կահավորել սպորտով զբաղվելու և ինքնագործ
    միավորումների գործունեության համար անհրաժեշտ բավարար պայմաններ։
  • ՔԿՀ-ների զբոսանքի վայրերը համապատասխանեցնել առողջության և հիգիենայի
    պահպանման տարրական պահանջներին։

 

Քնելու տեղ (անկողին) և անկողնային պարագաներ, հիգիենա և հիգիենայի
պարագաներ

  • Դատապարտյալներին հատկացնել մեկ հարկանի՝ մարդու առողջությանը,
    անատոմիական կարիքներին և արժանապատվությանը համապատասխանող
    մահճակալներ, հիգիենայի պահպանման պայմաններ, անհրաժեշտ որակի և
    քանակի անկողնային և հիգիենայի պարագաներ:
  • ՔԿՀ-ների բոլոր հարկերում/մասնաշենքերում սարքավորել բավարար
    քանակությամբ բաղնիքային պայմաններ, ինչպես նաև լվացքատներ՝
    չորանոցներով և այլ անհրաժեշտ կահավորանքով։

Հանդերձանք

  • Դատապարտյալին չպարտադրել միասնական նմուշի հանդերձանք և/կամ այն
    կրելու այնպիսի կարգ, որ նվաստացնում է նրա արժանապատվությունը
    (մասնավորապես՝ հանել ՔԿՕ 79-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը՝ «…
    Դատապարտյալն իր հագուստի վրա կրում է անվանական տարբերանշան»)։
    Միևնույն ժամանակ՝ նախատեսել և հատկացնել նրա արժանապատվությունը
    չնվստացնող և նրան չճնշող, նրա սեռին, տարվա եղանակին, կլիմայական
    պայմաններին համապատասխանող միասնական նմուշի հանդերձանքի
    ամբողջական լրակազմ:

Պետության կողմից սննդամթերքով ապահովում

  • Ամբողջությամբ վերանայել դատապարտյալներին սննդամթերքով ապահովման
    էթիկական և նյութական արատավոր մոտեցումները և ըստ այդմ կազմակերպել
    գործը:

Դատապարտյալի կողմից սննդամթերքի և առաջին անհրաժեշտության
առարկաների ձեռքբերում

  • Հանձնուքների ընդունումը կազմակերպել արդի էլեկտրոնային
    հնարավորությունների կիրառմամբ, այդ թվում՝ էլեկտրոնային գրանցման
    տարբերակով, ինչը թույլ կտա էապես բեռնաթափել և կարգաբերել այս խնդիրը:
    Մասնավորապես՝ վերանայել սննդամթերքի և իրերի ու առարկաների
    սահմանափակումը, հատկապես՝ դրանց արդեն արխայիկ մասը: Ջերմային
    մշակման պահանջի վերաբերյալ մոտեցումը սահմանափակել և դրա մեջ ներառել

40

միայն այն սննդամթերքը, որ կարող է առաջացնել թունավորում կամ հարուցել
հիվանդություններ, օրինակ՝ հում միս, ձուկ և այլն:

  • Նպատակահարմար և մարդկային կլիներ հանձնուքի ներկայիս շաբաթական
    կտրվածքի փոխարեն սահմանել ամսական կամ առնվազն երկշաբաթյա կտրվածք
    իր չափաբաժիններով՝ համապատասխանաբար մինչև 80 կամ 40 կգ՝
    զուգահեռաբար սահմանելով նաև այն գերազանցելու 2 կգ թույլատրելի չափանիշ՝
    բոլոր դեպքերում 1 կգ-ը չգերազանցող ավել քաշը համարելով թույլատրելի:
  • Եղած սահմանափակ և անհարմար մեխանիզմի փոխարեն ներդնել
    դատապարտյալի հաշվեհամարից փոխանցումների միջոցով սննդամթերքի և
    առաջին անհրաժեշտության այլ իրերի ու առարկաների ձեռբերման ավելի
    օպերատիվ մեխանիզմ, մասնավորապես՝ ներգրավելով առաքման
    ծառայություններին:
  • Ներդնել հանձնուքների ընդունման հերթագրման էլեկտրոնային համակարգ։

Զբոսանք և տեղաշարժ

  • Հնարավորություններ ստեղծել հատկապես միջին անվտանգային գոտու խիստ
    պայմաններում զբոսանքի փոխարեն տեղաշարժի ազատություն ապահովելու
    համար: Այս նպատակով միջին անվտանգային գոտու խիստ պայմանների
    պարագայում զբոսանքը և տեղաշարժը նույնականացնող Ներքին կանոնակարգը
    համապատասխանեցնել ՔԿՕ-ին։ Միևնույն ժամանակ՝ միջին անվտանգային
    գուտու խիստ պայմաններին համապատասխան տեղաշարժի հնարավորություն
    չունեցող ՔԿՀ-ներում չպահել այդ պայմաններում պատիժ կրող
    դատապարտյալներ:

Բժշկական օգնություն և սպասարկում

  • Որդեգրել դատապարտյալների կյանքի և առողջության նկատմամբ
    մարդասիրական մոտեցում և ըստ այդմ վերանայել օրենսդրությունը և
    դատապարտյալների բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպումը։
    Մասնավորապես՝ ստեղծել արդի ենթակառուցվածքներ, ձեռք բերել
    սարքավորումներ, ներգրավել անհրաժեշտ որակի և քանակի բուժանձնակազմ,
    քրեակատարողական հիմնարկներում ոչ աշխատանքային օրերին և ժամերին
    ապահովել ընդհանուր թերապիայի գծով ավագ բժշկական անձնակազմի
    ներկայացուցչի հերթապահություն։

 

  1. Դատապարտյալներին միմյանցից անջատ պահելը

Օրենքով (ՔԿՕ, հոդված 64, մաս 1, կետ 4) դատարանների, իրավապահ, մաքսային և
հարկային մարմինների աշխատող կամ նախկին աշխատող, պարտադիր կամ
պայմանագրային զինվորական ծառայության ավագ ենթասպայական և սպայական
կազմերի զինծառայող կամ նախկին զինծառայող դատապարտյալներին մյուս
դատապարտյալներից անջատ պահելու պահանջը խախտվում է քաղաքական կամ այլ
սուբյեկտիվ դրդապատճառներով։ Մասնավորապես՝ Սասնա Ծռեր խմբի անդամներ
Մխիթար Ավետիսյանը, Վարուժան Ավետիսյանը և Պավել Մանուկյանը (վերջինս 2025 թ․
հունվար ամսից դատարանի որոշմամբ գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ի միջին
անվտանգային գոտու մեղմ պայմաններում) տեղաբաշխվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝
մյուս դատապարտյալների հետ միասին, մինչդեռ նրանք սպայական կազմի նախկին

41

զինծառայողներ են, իսկ Վարուժան Ավետիսյանը նաև իրավապահ մարմնի նախկին
աշխատող է։

 

  1. Դատապարտյալի կողմից պատժի ժամկետը մեկ քրեակատարողական
    հիմնարկում կրելը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ն պաշտոնապես ունի միայն Բարձր անվտանգային գոտու խիստ և
մեղմ, ինչպես նաև միջին անվտանգային գոտու խիստ պայմաններ։ Նման
սահմանափակումներ կան նաև այլ ՔԿՀ-ների մասով։

Ուստի ՔԿՕ 65-րդ հոդվածով սահմանված այս նորմն անիմաստ է և ընդամենը ավելորդ
պրոբլեմներ է առաջացնում։

 

  1. Կանոնակարգ և ներքին կանոնակարգ

Քրեակատարողական օրենսդրությունն անհարկի և շփոթեցնող կերպով առաձնացնում-
սահմանում է քրեակատարողական հիմնարկների «կանոնակարգը»՝ որպես
«քրեակատարողական հիմնարկներում օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝
ազատությունից զրկելու հետ կապված պատժի կատարման կարգի և պայմանների
ամբողջություն» (ՔԿՕ, հոդված 70) և «ներքին կանոնակարգը», «որը նախատեսում է
դատապարտյալին քրեակատարողական հիմնարկ ընդունելու կարգը, դատապարտյալի
վարքագծի կանոնները, դատապարտյալին արգելված առարկաների և իրերի ցանկը,
արգելված առարկաներն առգրավելու, դատապարտյալի և քրեակատարողական
հիմնարկում նրա խցի կամ կացարանի խուզարկություն, ինչպես նաև նրա իրերի զննություն
կատարելու, տեսակցության, նամակագրության, հանձնուքներն ու ծանրոցները
դատապարտյալին փոխանցելու, հեռախոսակապից, այդ թվում՝ տեսազանգից օգտվելու
կարգը, օրվա կարգացուցակը և սույն օրենսգրքից, ինչպես նաև իրավական այլ ակտերից
բխող այլ հարցեր» (ՔԿՕ, հոդված 71)։

Ընդ որում՝ Ներքին կանոնակարգը սահմանվում է ոչ թե օրենքով, այլ ՀՀ կառավարության
որոշմամբ։

Մինչդեռ Ներքին կանոնակարգը սահմանում է իրավունքներ և պարտականություններ,
ուստի պետք է ՔԿՕ-ի մաս կազմի։

Ենթաօրենսդրական ակտերով, հատկապես՝ խոցելի խմբերի, տվյալ դեպքում՝
դատապարտյալների, իրավունքներ ու պարտականություններ սահմանելը պարարտ հող է
իրավական բռնության և չարաշահումների համար, ինչն էլ տեղի ունի գործող Ներքին
կանոնակարգի պարագայում։

Մասնավորապես՝

  • Ներքին կանոնակարգը (կետ 122) 1-18-րդ ենթակետերով թվարկում է
    արգելված առարկաների և սննդամթերքի որոշակի ցանկ, այնուհետև 19-րդ
    կետով թվարկում է թույլատրված առարկաների, իրերի և սննդամթերքի ցանկ՝
    դրանից դուրս բացառելով այլ առարկաներ, իրեր և սննդամթերք, ինչով նախ
    ձեռնածուաբար և ձևական կերպով իբրև թե պահպանում է «թույլատրված է
    այն, ինչն արգելված չէ» սկզբունքը, ապա կոպտորեն խախտում է այն և

42

որդեգրում է իրավունքին հակասող՝ «արգելված է այն, ինչ թույլատրված չէ»
սկզբունքը,

  • Ներքին կանոնակարգը (կետ 161) հակասում է ՔԿՕ-ին (հոդված 80, մաս 3),
    քանի որ սահմանում է ոչ մերձավոր ազգական անչափահաս երեխաների հետ
    տեսակցության՝ ՔԿՕ-ով չնախատեսված արգելք,
  • Ներքին կանոնակարգը (կետ 45-51) միջին անվտանգային գոտու խիստ
    պայմաններում նախատեսում է զբոսանք, մինչդեռ ՔԿՕ-ն (հոդված 96, մաս 5)
    սահմանում է որոշակի տարածքում որոշակի ժամանակով տեղաշարժի
    իրավունք․ «Միջին անվտանգային գոտու խիստ պայմաններում
    դատապարտյալը կարող է տեղաշարժվել առնվազն երեք ժամ ցերեկային
    որոշակի ժամերի քրեակատարողական հիմնարկի՝ այդ նպատակով
    նախատեսված տարածքի սահմաններում։»,
  • Ներքին կանոնակարգը (կետ 72) սահմանում է, որ․ «Կալանավորված անձանց
    և դատապարտյալների պարտականությունները սահմանվում են օրենքով»,
    մինչդեռ պարունակում է այդպիսի պարտականությունների վերաբերյալ
    բազմաթիվ դրույթներ։
  1. Մեկնումներ

ՔԿՕ 87-րդ հոդվածով, մասնավորապես, նախատեսվում են դատապարտյալների
մեկնումներ ՔԿՀ սահմաններից դուրս հետևյալ դեպքերում․

1) մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն,
արտակարգ իրավիճակ, որը զգալի նյութական վնաս է պատճառել
դատապարտյալին կամ նրա ընտանիքին,

2) կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխա ունեցող դատապարտյալին՝
երեխային համապատասխան հաստատությունում կամ ազգականի մոտ
տեղավորելու նպատակով,

3) տարին մեկ անգամ՝ երեխաներին տեսակցելու նպատակով, եթե տեսակցելու
ցանկություն է հայտնել երեխան, և դա չի հակասում նրա լավագույն շահին։

Գործնականում առկա է հետևյալ պրակտիկան․ մեկնումներ տրամադրվում են մերձավոր
ազգականի մահվան դեպքում, իսկ մերձավոր կյանքին սպառնացող ծանր հիվանդության,
նյութական վնաս կրելու կամ կյանքի դժվարին վիճակում գտնվող երեխա ունենալու
դեպքերում մեկնում տրամադրելու մասին տեղեկություններ մեզ հայտնի չեն։ Երեխային
տեսակցելու համար մեկնում տրամադրվել է միայն Գագիկ Եղիազարյանին՝ դատական
կարգով մերժումը բողոքարկելուց և դատարանի պարտադրող որոշում կայացնելուց հետո։
Ընդ որում՝ երեխային տեսակցելու իրավունքն իմպերատիվ է՝ այն պետք է տրամադրվի
անկախ որևէ այլ հանգամանքից, այդ թվում՝ դատապարտյալի վարքագծից։

Կարևոր է նշել, որ բոլոր դեպքերում մեկնումները տրամարվում են ոչ թե օրենքով
սահմանված մինչև յոթ կամ տասը օր ժամկետներով, այլ մի քանի ժամով։

Ընդ որում, թեև ՔԿՕ 87-րդ հոդվածը ՔԿՀ ներկայացուցչի/ներկայացուցիչների
ուղեկցությամբ մեկնումներ նախատեսում է միայն ավելի քան 10 տարի ժամկետով
ազատազրկման դատապարտվածների համար, ինչպես նաև բացասական բնութագիր
ունեցող դատապարտյալներին մեկնումներ տրամադրելու դեպքերում, գործնականում բոլոր

43

դատապարտյալների մեկնումները տեղի են ունենում ոչ միայն ՔԿՀ ներկայացուցիչների,
այլև ՔԿԾ հատուկ նշանակության բաժնի հատուկ ստորաբաժանման զինված ծառայողների
կարգախմբի ուղեկցությամբ, ինչը ճնշող ազդեցություն է թողնում ոչ միայն
դատապարտյալի, այլև նրա մերձավորների և հարազատների վրա։

Ինքնին խնդրահարույց է երեխային տեսակցելու նպատակով մեկնման դեպքը, քանի որ դրա
համար սահմանված օրենքի պահանջը՝ երեխայի ցանկության առկայության վերաբերյալ,
անհեթեթ և անիրագործելի է հատկապես այն դեպքում, երբ երեխան դեռևս չի կարող
ձևակերպել և արտահայտել իր ցանկությունը։

Նույն համատեքստում է նաև երեխայի լավագույն շահին չհակասելու պահանջը։

Ակնհայտ է, որ երեխայի ցանկության վերաբերյալ պահանջը հստակեցման կարիք ունի՝
առնվազն երեխայի տարիքային շեմի սահմանմամբ, իսկ նրա լավագույն շահի գնահատումը
պետք է կատարվի հակառակի բացառման տրամաբանությամբ․ պետք է համարվի, որ
ծնողի և երեխայի տեսակցությունը ցանկալի է և բխում է երեխայի շահից, քանի դեռ չկան
հակառակի վերաբերյալ ապացույցներ։

Մինչդեռ ՔԿՀ-ն պահանջում է այս հանգամանքները հաստատող փաստաթղթեր
ներկայացնել, որպեսզի մերժի մեկնման թույլտվությունը։

Թերևս պետք է եզրակացնել, որ դատապարտյալին սահմանված քանակի օրերով
մեկնումներ տրամադրելու փոխարեն դրանք տրամադրվում են ընդամենը ժամերով, քանի
որ օբյեկտիվորեն հնարավոր չէ ապահովել ՔԿՀ ներկայացուցիչների և հատուկ
նշանակության ստորաբաժանման կարգախմբի կից ներկայությունը մի քանի օր անընդմեջ։

Ընդ որում՝ ՔԿՀ և հատուկ կարգախմբի ներկայացուցիչները ձգտում են մտնել
դատապարտյալի բնակարան և տեսակցության ընթացքում գտնվել այնտեղ։
Դատապարտյալին նախապես զգուշացնում են, որ մերժում ստանալու դեպքում
տեսակցությունը կդադարեցվի և նա կուղեկցվի ՔԿՀ։ Մեզ հայտնի դեպքերում
բանակցությունների շնորհիվ համաձայնություն է ձեռք բերվել միայն ՔԿՀ
ներկայացուցիչների կողմից բնակարան մուտք գործելու վերաբերյալ։ Փաստացի՝
դատապարտյալի և նրա ընտանիքի անդամների համար իրենց բնակարանում
տեսակցության համար ստեղծվում են անձնական տարածք ներխուժման և միջամտության
ավելի վատ պայմաններ, քան կարող է լինել ՔԿՀ-ում կարճատև տեսակցության ժամանակ։

Անհեթեթ պահանջ է պարունակում նաև նույն հոդվածի 4-րդ մասը, ըստ որի՝ «Միջին կամ
բարձր անվտանգային գոտում պատիժ կրող դատապարտյալին մեկնում տրամադրվում է
տարվա ընթացքում երկու անգամից ոչ ավելի»։ Փաստորեն՝ դատապարտյալը զրկվում է իր
և իր ընտանիքի համար հոգեբանորեն շատ կարևոր իրավունքից և հնարավորությունից
միայն այն պատճառով, որ, օրինակ, իր հետ մեկ տարվա ընթացքում պատահել է ավելի քան
երկու դժբախտ դեպք։

Հարկ է նաև նշել, որ մեկնման ժամկետները սահմանված են խիստ անորոշ ժամկետային
միջակայքով՝ մինչև յոթ, տասը կամ երեսուն օր։ Այս անորոշությունը էական լծակ է ՔԿՀ-ի
ղեկավարության համար՝ գործելու կամայականորեն և ընտրողաբար։

Ասվածի մասին է վկայում նաև ՔԿՕ 88-րդ հոդվածի 1-ին մասի ձևակերպումը, որ
վերաբերվում է մեկնումներ տրամադրելու կարգին․ «Վերասոցիալականացման
գնահատման հանձնաժողովի առաջարկությամբ մեկնումներ տրամադրվում են ՔԿՀ պետի
որոշմամբ՝ հաշվի առնելով դատապարտյալի անձը և նրա դրսևորած վարքագիծը պատժի

44

կատարման ընթացքում, կատարած հանցանքի բնույթն ու վտանգավորությունը, ինչպես
նաև պատժի կրման ժամկետը։ Դիմումը կարող է մերժվել քրեակատարողական հիմնարկի
պետի պատճառաբանված որոշմամբ։»։

Ի դեպ՝ «պատճառաբանված որոշման» մասին այս և օրենքի այլ նորմերում առկա
պահանջը, որպես կանոն, առավելագույնս լղոզվում և պարզունակացվում է՝ հանգելով
«նպատակահարմար չէ» մերկապարանոց ձևակերպման։

Խնդրահարույց է նաև ՔԿՕ 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կարգը, ըստ որի՝
«Մեկնումների հետ կապված ծախսերը հոգում է դատապարտյալը սեփական միջոցների
հաշվին կամ այլ անձ՝ դատապարտյալի համաձայնությամբ:», քանի որ այն նյութական
հիմքով խտրական է և փաստացի զրոյացնում է միջոցներ չունեցող դատապարտյալի
համապատասխան իրավունքները։

Վերը նշված պրոբլեմներն անհրաժեշտ է լուծել օրենսդրական և գործնական
վերանայումների միջոցով։ Մասնավորապես՝ մեկնումների ժամկետների որոշման հարցում
առկա անորոշությունը վերցնելու նպատակով անհրաժեշտ է սահմանել հստակ
չափանիշային մոտեցումներ, դեպքերի դասակարգում և, ըստ այդմ՝ ժամկետներ։

 

  1. Տույժեր

Դատապարտյալի նկատմամբ պատժի կատարման սահմանված կարգի խախտումներ
կատարելու համար տույժ կիրառելու հիմքերը սահմանված են ՔԿՕ 105-րդ հոդվածի 1-ին
մասով․ «Դատապարտյալի կողմից պատժի կատարման սահմանված կարգի խախտումներ
են համարվում զանցանքը, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի
ներկայացուցիչներին ուղղված սպառնալիքը, քրեակատարողական հիմնարկներում
անհնազանդությունը կամ դրան ակտիվորեն մասնակցելը, նշված խախտումները
կատարելու նպատակով խմբեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը կամ
օգտագործումն արգելված առարկաներ պատրաստելը, պահելը, օգտագործելը կամ
տարածելը, միջանձնային ֆիզիկական կամ հոգեկան ներգործությունը»։

Ուշագրավ է, որ թվարկված խախտումները երկու տիպի են՝ «զանցանք» և կոնկրետ այս
կամ այն կարգի խախտումներ։ Ակնհայտ է, որ ՔԿՕ հեղինակները բախվել են հնարավորինս
բոլոր հավանական խախտումները սահմանելու դժվարության պրոբլեմին, միևնույն
ժամանակ՝ խնդիր են ունեցել բաց չթողնել որևէ խախտում, որ հավանական է, բայց
հնարավոր չէ կանխատեսել և իրավակարգավորման ենթարկել։ Այդ պատճառով նրանք
ներմուծել են «զանցանք» կոչվող խախտումը՝ որպես թվարկված կոնկրետ խախտումներից
բացի, մնացած բոլոր այլ խախտումների ընդհանրական սահմանում։ Մինչդեռ «զանցանք»-
ը, որպես իրավախախտման տեսակ (վարչական բնույթի), ունի գործող օրենսդրությամբ
սահմանված կարգավիճակ և ենթադրում է կոնկրետ զանցանքներ և դրանց կատարման
դեպքում պետության վերաբերմունք ու գործողություններ պարունակող նորմեր։

Դատական կարգով բողոքարկման պարագայում իրավունքի և գործող օրենսդրության հետ
այս կոպիտ հակասությունը պետության և համապատասխան ծառայողների համար
պարունակում է անսահմանափակորեն հավանական ծավալի և բնույթի բացասական
իրավական հետևանքներ։

Կամայականության և չարաշահման էական «ռեսուրս» է պարունակում նաև ՔԿՕ 105-րդ
հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ «Մեկ տարվա ընթացքում պատժի կատարման սահմանված

45

կարգի եռակի խախտումը կարող է համարվել չարամիտ, եթե այդ խախտումներից
յուրաքանչյուրի համար դատապարտյալը ենթարկվել է տույժի, բացառությամբ
նախազգուշացման, և տույժը չի հանվել կամ մարվել։»։ Դիտարկվող նորմը չի
համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ չի հստակեցնում
խախտումների բնույթն ու մակարդակը, ինչի հետևանքով հավասարեցնում է, օրինակ,
համեմատաբար մեղմ ու նույն կարգի խախտում (օրինակ՝ չսահմանված ձևի սպասք
պահելը) և ակնհայտորեն կոպիտ խախտում (օրինակ՝ ֆիզիկական ներգործությունը կամ
զանգվածային անհնազանդություն կազմակերպելը) կատարած դատապարտյալների
արարքները։

 

  1. Պատժախո՞ւց, թե՞ տանջախուց

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցերն առավելապես համապատասխանում են այդ
հիմնարկի բացասական համբավին։

Դրանք չեն ջեռուցվում, գրեթե զրկված են ցերեկային լույսից, հակասանիտարական
վիճակում են, չունեն նույնիսկ փայտե նստարաններ, ինչի պատճառով դատապարտյալները
ստիպված են նստել սառը երկաթյա մահճակալներին՝ վնասելով իրենց առողջությունը։

Որպես կանոն, բժիշկները նախապես չեն զննում պատժախուց ուղարկվողներին և այնտեղ
գտնվելու ընթացքում չեն այցելում նրանց։ Բացառություն են հատուկ դեպքերը, երբ,
օրինակ, պատժախուց տարվող դատապարտյալը պահանջում է բժիշկ կամ պատժախցում
գտնվելու ընթացքում նրա առողջական վիճակը վատանում է։

Ասվածից կարող ենք եզրակացնել, որ իրականում դատապարտյալին խոշտանգում են
պատժախցի նկարագրված պայմաններով՝ պատժախուցը կիրառելով որպես տանջախուց։