Հայաստանը քննարկում է մասնակցությունը ԱՊՀ խաղերում… Ստեփանակերտում

  • 15:04 23.04.2025

Ստեփանակերտի ստադիոնը, 2023 թ․

«Կարծում եմ՝ առաջիկայում կքննարկենք ու որոշում կկայացնենք»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդյոք Բաքվում խաղերին մասնակցության վերաբերյալ որոշում կա՞:

Ադրբեջանից այսօր հայտարարել են, որ ԱՊՀ 3-րդ խաղերին մասնակցելու հրավերներ են ուղարկել կառույցի բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին:

«Դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ անվտանգության միջոցառումներից։ Որոշումները կկայացվեն ամբողջ ինֆորմացիայի առկայության պարագայում», – այսօր Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հավելեց Ժաննա Անդրեասյանը։

ԱՊՀ III խաղերը կանցկացվեն Գանձակ, Եվլախ, Մինգեչաուր, Գաբալա, Շեքի, Գոյգոլ և Ստեփանակերտ քաղաքներում։

Այն, որ ԱՊՀ բոլոր “դաշնակիցները” հաճույքով կգնան և կհռճվեն Ստեփանակերտի իսկական տերերի կողմից լքված ստադիոներում, հյուրանոցներում և տներում, կասկածից վեր է։ Նրանք չեն հարցնի՝ իսկ ո՞ւր են այստեղ ապրող հայերը։ 

Թե ինչ է քննարկում Հայաստանի նախարարությունը, հայտնի չէ։