Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը կոչ է արել նախապատրաստվել ավերիչ երկրաշարժին։ Նրա խոսքով, մոտ ապագայում կարող է տեղի ունենալ հզոր բնական աղետ։
«Ստամբուլում սպասվող երկրաշարժը մոտ է: Մեր հաստատությունները, մեր ազգը, բոլորս պետք է պատրաստ լինենք հնարավոր երկրաշարժը նվազագույն թվով զոհերով հաղթահարելու», – մեջբերում է նրա խոսքերը Haberturk-ը:
Թուրք քաղաքական գործչի խոսքերը հնչել են Ստամբուլի նահանգում այսօր տեղի ունեցած ցնցումների ֆոնին, որոնց ուժգնությունը կազմել է 5,9 մագնիտուդ։