Ուկրաինան հայտարարել է Ռուսաստամի հետ բանակցելու պատրաստակամության մասին, սակայն ընդգծում է, որ երբեք չի ընդունի կապիտուլյացիան։ Ինչպես նշում է էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն, ուկրաինացի ժողովուրդը չի ընդունի սառեցված հակամարտության սցենարը և, առավել եւս, չի ճանաչի Ղրիմի օկուպացիան։ Ուկրաինան մերժում է Ղրիմի հետ կապված զիջումները և Լոնդոնում կայացած բանակցությունների ընթացքում ուկրաինական պատվիրակությունը հայտարարել է, որ Ղրիմը որպես ռուսական հնարավոր չէ ճանաչել ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում։
Ինչպես գրում է The Washington Post-ը, ԱՄՆ վարչակազմը հիասթափված էր Կիևի վճռականությունից՝ հանուն մշուշոտ առաջընթացի տարածքների առևտուր չանելու։ Վաշինգտոնը հատկապես բացասաբար էր վերաբերվում Ուկրաինայի ցանկությանը նախ քննարկել հրադադարը, այլ ոչ թե զիջումների գնալ Ղրիմի հարցում:
Ուկրաինական մերժումից հետո պետքարտուղար Ռուբիոն չեղարկել է իր ուղևորությունը Լոնդոն: Դրանից հետո Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներն են չեղարկել հանդիպումները։ Այժմ բանակցությունները տեխնիկական մակարդակով շարունակվում են խորհրդական Քելլոգի հետ: