Քիչ առաջ ավարտեցինք ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոս Մարդու իրավունքների հանձնաժողովում լսումները՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ՝ կոնգրեսական Քրիս Սմիթի նախագահությամբ:
Որպես հիմնական զեկուցողներից մեկը՝ ես ներկայացրեցի Արցախի ժողովրդի հանդեպ տեղի ունեցած ցեղասպանությունը, ընթացիկ հանցագործությունները մեր մշակութային ժառանգության ու սեփականության հանդեպ, ինչպես նաև ՀԱՅ գերիների վիճակը: Ես նաև յոթ գործնական առաջարկներ ներկայացրեցի Կոնգրեսին՝ ապահովելու համար արդարադատությունը, մեր իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը:
Լսումների ամբողջական տեսանյութը հասանելի է ստորև հղմամբ