Avoir la pêche. Գորիսում ֆրանսիական տրամադրություն է

Հունիսի 2-3-ին Գորիսում կկայանա ապակեմտրոնացված հայ-ֆրանսիական համագործակցության նստաշրջան, որի շրջանակում կբացվի Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակը: Նորանշանակ պատվո հյուպատոսը Կարմեն Ափունցն է:

Համաժողովի ընթացքում նախատեսված են մի քանի աշխատարաններ, որոնցից մեկը նվիրված է տեղահանվածների կարիքներին։ Դա մեզ համար առաջնահերթություն է։ Կքննարկվեն հստակ ծրագրեր՝ բնակչության սոցիալական վիճակը բարելավելու, առողջապահական և կրթական աջակցություն ապահովելու ուղղությամբ: Սա ոչ միայն դիվանագիտական կենտրոն կլինի, այլև մարդկային կամուրջ՝ երկու ժողովուրդների միջև։ Գորիսը ֆրանկոֆոն քաղաք է՝ գրեթե բոլոր դպրոցներում ֆրանսերեն դասավանդվում է։ Ավելին՝ Վիեննը և Գորիսը քույր քաղաքներ են 1992 թվականից։ Կարծում եմ՝ ժամանակն էր, որ այս հարաբերությունները ստանան նաև պաշտոնական հաստատում՝ դիվանագիտական մակարդակում, «Syunik News»-ի հետ հարցազրույցում ասել է Ափունցը:

Մարութ Վանյան

Գորիսի Ֆրանկոֆոնիայի մշակույթի կենտրոնի երեխաները պատրաստվում են տոնական միջոցառումներին:

Արցախի ընտրյալները կկարողանա՞ն անել միակ ռեալ քայլը

Արցախի խորհրդարանը, որը Սահմանադրության փոփոխություններով ընդլայնել է իր լիազորությունները և մայիսի 21-ին Աշոտ Դանիելյանին ընտրել խոսնակ, պետք է նաև ընտրի Արցախի նախագահ։ Թեկնածուները պետք է առաջադրվեին նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից, այսինքն՝ մայիսի 21-ից հետո 7-10 օրվա ընթացքում, սակայն մինչ օրս թեկնածուներ չեն առաջադրվել։

Դատելով այն փաստից, որ Արցախի խորհրդարանի նիստերն անցկացվում են թաքուն, և դրանց արդյունքները հայտնի են դառնում պոստֆակտում, վաղը կարող է տեղեկատվություն հայտնվել, որ նախագահն արդեն ընտրվել է։ Սակայն կարող է նաև այլ ընթացք լինի։

Մինչդեռ իրադարձություններ են ծավալվում նախագահի ամենահավանական թեկնածու Սամվել Շահրամանյանի շուրջ, ով, ինչպես գրում են լրատվամիջոցները, կանչվում է հարցաքննության Սամվել Բաբայանի դիմումներով հարուցված գործերով։ Խոսվում է նույնիսկ Շահրամանյանի հավանական ձերբակալության մասին և այն մասին, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են այս կերպ փակել Արցախի հարցը։

Այդ հարցը նույնիսկ օկուպացիայից և ամբողջ բնակչության տեղահանությունից հետո հանգիստ չի տալիս Փաշինյանին և նրա գործընկեր Ալիևին։

Ալիեւը, ինչպես ասում են, սպառնում «Արեւմտյան Ադրբեջանով» եւ 300 հազար ադրբեջանցիների` Հայաստան վերադարձով, եթե Արցախի պետական ինստիտուտները պահպանվեն։ Թեկուզ Ալեն Սիմոնյանն ասում է, որ խնդիրն ոչ թե պետական ինստիտուտներն են, այլ արցախցիների վերադարձի պահանջը, որը տարբեր շրջանակների կողմից առաջ է քաշվում։

Հայկական լրատվամիջոցները գրում են, որ քննչական մարմիններ կանչվելը փորձ է համոզել Շահրամանյանին չառաջադրվել։ Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ. գուցե Շահրամանյանին, հակառակը, համոզում են առաջադրվել, «հաստատել» Արցախի անկախ կարգավիճակը և չեղարկել Արցախի ստորագրությունը Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշման վրա։

Ի՞նչ կլինի, եթե Շահրամանյանը չառաջադրի իր թեկնածությունը, կհայտնվե՞ն այլ թեկնածուներ (Սամվել Բաբայանն արդեն հայտարարել է, որ մտադիր չի առաջադրվել), թե՞ ամբողջ պատասխանատվությունը կստանձնի Արցախի խորհրդարանը։ Այս խորհրդարանի միակ իրական քայլ կարող է լինել ՀՀ խորհրդարանին դիմելը՝ 1989 թ․ որոշումը իրականացնելու խնդրանքով։ 

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել գերմանական Լայպցիգում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակիչում:

32-ամյա մարմնամարզիկը երրորդ անգամ է նվաճում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Միացյալ Նահանգներում հայկական հանցավոր խումբ է ձերբակալվել

Միացյալ Նահանգներում  ձերբակալվել է հայկական խարդախության ցանցի 14 անդամ, որոնք, ըստ քննիչների, գողացել են COVID-ի դեմ պայքարի օգնության և փոքր բիզնեսի համար նախատեսված ընդհանուր 47 միլիոն դոլար։

Fox News-ի տվյալներով՝ կասկածյալներից տասներեքը ծնվել են Հայաստանում։ Կասկածյալներից առնվազն մեկը կարող է արտաքսվել։

Դատարանի փաստաթղթերում նշվում է, որ կասկածյալները, ենթադրաբար, կեղծ փաստաթղթեր են օգտագործել մի քանի կեղծ ընկերություններ ստեղծելու համար։

Հայկական խարդախության ցանցի  անդամները մեղադրվում էմի շարք հանցագործությունների մեջ՝ սկսած էլեկտրոնային միջոցների և բանկային գործառնություններին առնչվող խարդախությունից մինչև փողերի լվացում։

Իշխանությունները պնդում են, որ գումարի մի մասը ծախսվել է տների և շքեղության իրերի վրա, իսկ մյուս միջոցներն ուղարկվել են Հայաստան, ինչը ԱՄՆ կառավարական գործակալությունների համար դժվարացնում են գումարի տնօրինման վերաբերյալ հետագա տեղեկությունների ստուգումը։

Կարդացեք և իմացեք Արցախի եկեղեցիների ու վանքերի անվանական ցանկը

Vladimir Martirosyan-ը գրում է․

Հատուկ տեղադրում եմ Արցախի եկեղեցիների ու վանքերի անվանական ցանկը , ոչ թե ընդհանուր թիվը: Անվանական ու տարեթվերով ծանոթացեք, թե ինչ ահռելի հայկական հոգևոր ժառանգություն ու արժեք է դավաճանվել ու հանձնվել։
Եթե Արցախում այս եկեղեցիներն ու վանքերը հանձեցին ֆիզիկապես, ապա Հայաստանում դրանք հանձնվում և նսեմացվում են առայժմ վերբալ որակումներով:
Կարդացեք այս ցանկը: Կարդացեք և իմացեք լքված ու դավաճանված հայկականության այս ցանկն անվանական ոչ թե թվերով:
❗️Գանձասարի վանք (10-րդ դար)
❗️Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (1216-1238)
❗️Դադիվանք (4-րդ դար) և Կաթողիկե (9-11-րդ դար)
❗️Ամարասի վանք (4-րդ դար)
❗️Ծիծեռնավանքի Սուրբ Գևորգ (4-5-րդ դար)
❗️Գտչավանք (4-13-րդ դար)
❗️Եղիշե Առաքյալի վանք (Ջրվշտիկ) (5-րդ դար), Մատաղիս
❗️Վանքասարի Սպիտակ խաչ (5-րդ դար)
❗️Դիզափայտի Կատարո վանք և Սուրբ Աստվածածին (5-րդ դար)
❗️Հացի Բռի եղցի (7-17 դար)
❗️Մոխրենիսի Օխտը դռնե վանք (7-17-րդ դար)
❗️Քոլատակի Սուրբ Հակոբավանք (9-րդ դար)
❗️Ցորի Սուրբ Ամենափրկիչ (9-րդ դար)
❗️Ծմակահողի Սուրբ Ստեփանոս (9-10-րդ դար)
❗️Հադրութի Վանք գյուղի Սպիտակ խաչ վանք (10-րդ դար)
❗️Ճարտարի Եղիշա Կուսի անապատ (12-րդ տուր)
❗️Ճանկաթաղի Սուրբ Գևորգ (12-րդ դար)
❗️Խոթավանք (12-13-րդ դար)
❗️Քարվաճառի Սուրբ Աստվածածին ❗️կուսանաց անապատ (12-13-րդ դար)
❗️Պողոսագոմերի Սուրբ Ամենափրկիչ (12-13-րդ դար)
❗️Մսմնայի Շոշկավանք Սուրբ ❗️Աստվածածին (13-րդ դար)
❗️Հոռեկա վանք (13-րդ դար)
❗️Կավաքավանք (14-րդ դար)
❗️Ավետարանոց Սուրբ Գայանե ❗️կուսանաց անապատ (1616)
❗️Հադրութի Սուրբ Հարություն (1621)
❗️Փիրումաշեն (1641)
❗️Ավետարանոցի Սուրբ Աստվածածին (1651)
❗️Խաչմաչի Սուրբ Ստեփանոս (1654)
❗️Շոշի Նոր եկեղեցի (1655)
❗️Բերդաձորի Սուրբ Պանդալեոն (Պարին Պիժ) (1658)
❗️Մոշխմհատի Ղևոնդյանց անապատ (1658)
❗️Հակի Սուրբ Մինաս (1673)
❗️Հերհերի Սուրբ Գրիգորիս եկեղեցի (1676)
❗️Ծակուռիի Ծաղկավանքի Սուրբ ❗️Աստվածածին (1682)
❗️Երիցմանկանց վանք (1691)
❗️Քաշունիքի Մասրիկ եկեղեցի (1694)
❗️Անապատ Սուրբ Ամենափրկիչ (Նապատ) (17-րդ դար)
❗️Հոչանց Սուրբ Ստեփանոս (17-րդ դար)
❗️Բովուրխանի վանքային համալիր (17-րդ դար)
❗️Տողի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1736)
❗️Խնածախի Սուրբ Աստվածածին (1740)
❗️Պադարայի Սուրբ Ստեփանոս (18-րդ դար)
❗️Մուշկապատի Սուրբ Աստվածածին (18-րդ դար)
❗️Դաշուշենի Սուրբ Աստվածածին (1843)
❗️Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (1847)
❗️Ննգիի Սուրբ Աստվածածին (1853)
❗️Մարտակերտի Սուրբ Հովհաննես Կարապետ (1857)
❗️Այգեստանի Սուրբ Աստվածածին (1860)
❗️Քարին Տակի Սուրբ Աստվածածին (1862)
❗️Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (1868-1887)
❗️Աշանի Սուրբ Աստվածածին (1896)
❗️Աստղաշենի Սուրբ Գևորգ (1898)
❗️Մատաղիսի Սուրբ Գևորգ (1898)
❗️Թալիշի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
❗️Կարմրակուճի Սուրբ Ամենափրկիչ (19-րդ դար)
❗️Քարագլխի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
❗️Նոր Շենի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (19-րդ դար)
❗️Հաղորտիի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
❗️Խնուշինակի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
❗️Կոլխոզաշենի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
❗️Կաղարծիի Սուրբ Թարգմանչաց (19-րդ դար)
❗️Լուսաձորի Սուրբ Աստվածածին (19-րդ դար)
❗️Սարուշենի Սուրբ Ամենափրկիչ (19-րդ դար)
❗️Կարմիր գյուղի Սուրբ Աստվածածին (19-րդ)
❗️Խաչենի Սուրբ Ստեփանոս (19-րդ դար)
❗️Բերդաձորի Սուրբ Հռիփսիմե (19-րդ դար)
❗️Ներքին Հոռաթաղի Սուրբ Աստվածածին (1904)
❗️Առաքյուլի Սուրբ Աստվածածին (1907)
❗️Բերձորի Սուրբ Համբարձման (1998)
❗️Աղավնոյի Սրբոց Նահատակաց (2002)
❗️Ասկերանի Սուրբ Աստվածածին (2002)
❗️Մարտունու Սուրբ Ներսես Մեծ (2004)
❗️Եղծահողի Սուրբ Գևորգ (2006)
❗️Հարությունագոմերի Սուրբ Սարգիս (2006)
❗️Զագլիկի Սուրբ Անտոն (2007)
❗️Ստեփանակերտի Սուրբ Հակոբ (2007)
❗️Ներքին Հոռաթաղի Սուրբ Գևորգ (2012)
❗️Վաղուհասի Սուրբ Աստվածածին (2012)
❗️Քարագլխի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (2013)
❗️Մեծ Շենի Սուրբ Գևորգ (2013)
❗️Ճարտարի Սուրբ Վարդանանց (2018)
❗️Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին տաճար (2006-2019)

Միջկրոնական պատվիրակությունը Արցախի թեմի հետ քննարկել է բռնահանված արցախահայության մարտահրավերները

Միջկրոնական պատվիրակությունն այցելել է Արցախի թեմի գրասենյակ՝ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի օրհնությամբ:

Հյուրերը ներկայացնում էին Քեմբրիջի Վուլֆ ինստիտուտը, որը 1998 թվականից զբաղվում է միջկրոնական հարաբերությունների ուսումնասիրությամբ:

Ինստիտուտից մասնակցել են գործադիր տնօրեն դոկտոր Էստեր-Միրիամ Վագները, հիմնադիր նախագահ դոկտոր Էդվարդ Կեսլերը, զարգացման հանձնաժողովի անդամ Ռիկ Սոֆերը և հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Շաբիր Ռանդերին: Կրոնական ներկայացուցիչներից էին շեյխ Իբրահիմ Մոգրանը (իմամ, Մուսուլմանական խորհրդի նախկին օգնական, գլխավոր քարտուղար) և դոկտոր Ալիյա Ա. Ալին (Քեմբրիջի համալսարանի դոկտորանտ): Խմբին ուղեկցել է դոկտոր Անի Ավետիսյանը (Քեմբրիջի համալսարանի կրթաթոշակառու):

Պատվիրակությանը հյուրընկալել են Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, թեմի գրասենյակի տնօրեն Մելանյա Բալայանը և թեմական խորհրդի անդամ Արմինե Ալեքսանյանը:

Քննարկվել է Արցախի ներկայիս իրավիճակը և տեղահանումից հետո արցախահայության առջև ծառացած մարտահրավերները:

«Ուրտեխե» կրթարանը հունիսից պատրաստվում է ամառային դպրոցի մեկնարկին

Զինա Գասյանն Արցախից է տեղահանվել, բնակություն հաստատել Երևանում: 2024 թվականի սեպտեմբերին Երևանի Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան 27/3  հասցեում հիմնել է կրթարան՝ անվանելով այն «Ուրտեխե», որը ոչ միայն կրթական հաստատություն է, այլև պատմական հիշողության և ազգային ինքնության խորհրդանիշ։ Անվանումը վերցված է ուրարտական սեպագիր աղբյուրներից, որտեղ նաև այդ անունով է հիշատակվում Արցախը։

Զինայի խոսքով՝ անվանման ընտրությունն ընդգծում է կրթարանի գաղափարական հիմքը: Կրթարանը երազանքի մարմնավորում է՝ ստեղծված է սիրով ու նվիրվածությամբ։    

– Կրթարանի գաղափարը ձևավորվել է 2023 թվականի սեպտեմբերին՝ պատերազմի և տեղահանությունից հետո։ Երբ տունը, աշխատանքը և մեր կարգավորված կյանքը փլուզվել էին, պարզ դարձավ մեկ բան՝ ապրել հնարավոր էր միայն գործելով։ Անձնական վերափոխման այս փուլում մանկավարժական փորձս և կառավարման հմտություններս դարձան հենարան՝ նոր իրականության մեջ արժեք ստեղծելու համար։ Կրթարանի ստեղծման շարժառիթը միաժամանակ և՛ անձնական էր, և՛ շուկայական։ Շփումներս տարբեր ընտանիքների հետ ցույց տվեցին, որ դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողներն ունեն ժամանակի սղության խնդիր և իրենց երեխաների դասապատրաստման գործընթացին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու կարիք։ Միաժամանակ, քանի որ նոր էի փոքրիկ ունեցել և ամբողջ օրվա աշխատանքային գրաֆիկով այլ աշխատավայրում չէի կարող աշխատանքի անցնել, որոշեցի ինքս նախաձեռնել որևէ գործընթաց:

Աշխատանքային ավելի քան 12 տարվա փորձս Շուշիի Դանիել Ղազարյանի անվան դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ և ուսումնական գծով փոխտնօրեն, նպաստել է ոչ միայն իմ մանկավարժական խորաթափանցության ձևավորմանը, այլև կառավարման հմտությունների զարգացմանը։ Տիրապետելով 1-12-րդ դասարանների առարկայական չափորոշիչներին ու մեթոդաբանությանը՝ ձևավորել եմ ուսուցման մոդել, որը միաժամանակ ընդգրկում է և՛ կրթական պահանջները, և՛ ծնողական սպասումները։ Նախկինում զբաղեցրած ղեկավար պաշտոններս՝ ներառյալ Արցախի ՄԵ պալատի տնօրենի և Արցախի բնակարանային կոմիտեի ՎՓ բաժնի պետի աշխատանքը, իմ մեջ ձևավորել են համակարգային մտածողություն, ռազմավարական պլանավորման կարողություններ և թիմի արդյունավետ կառավարման հմտություններ։

Զինայի կառավարչական ներուժն այսօր ներդրված է «Ուրտեխե» կրթարանի գործառույթներում՝ ապահովելով նրա կայուն զարգացումը և կազմակերպչական արդյունավետությունը։ Նրա ստեղծած  նպատակային կրթակական տարածքը ոչ միայն արձագանքում է շուկայի պահանջներին, այլև ձևավորում է կրթական նոր մշակույթ՝ հիմնված վստահության, հոգատարության և մասնագիտական մոտեցման վրա։

-Այստեղ մանկությունն ապահովված է, կրթությունը՝ համակարգված, իսկ ընտանիքի և կրթարանի համատեղ աշխատանքը՝ արժեքային ամբողջություն։

Մեր առաքելությունն է տրամադրել որակյալ ուսուցում և շոշափելի արդյունքներ, որոնք կնպաստեն աշակերտների մտավոր և սոցիալական զարգացմանը՝ աշակերտակենտրոն մոտեցմամբ և դիվերսիֆիկացված ուսուցման մեթոդներով, աջակցելով նրանց հետագա հաջողություններին դպրոցում և կյանքում:

«Ուրտեխե»-ն 2024-2025 ուսումնական տարում հանդիսանում էր դասապատրաստման կենտրոն, որը մատուցում էր 1-4-րդ դասարանների սովորողների դասապատրաստման արդյունավետ ծառայություն՝ աշակերտի կարիքներին ուղղված մոտեցմամբ, արցախցի փորձառու ուսուցիչների կողմից (սոցիալական բաղադրիչ): Մեր նպատակն է օգնել աշակերտներին յուրացնել ուսումնական նյութը, կատարել տնային հանձնարարությունները, ամրապնդել իրենց գիտելիքները խաղային և ինտերակտիվ մեթոդներով, զարգացնել ինքնուրույն սովորելու հմտությունը, ապահովել անհատական մոտեցում յուրաքանչյուր սովորողի նկատմամբ, բացահայտել տաղանդներ:

Չնայած դեռ մեկ տարուց էլ պակաս գործունեությանը, «Ուրտեխե»-ն արդեն հասցրել է դառնալ երեխաների ապահով միջավայր ինքնաբացահայտման և զարգացման համար:

Խոսելով առաջիկա անելիքների մասին՝  Զինա Գասյանը նշեց, որ հաշվի առնելով կրթարանի գործունեությունն ու զարգացման հնարավորությունները, առաջիկայում նախատեսվում են նոր ծրագրեր։

-Նախատեսում ենք առարկայական խորացված պարապմունքներ (մաթեմատիկա, հայոց լեզու, պատմություն, օտար լեզուներ)՝ միջին և բարձր դասարանցիների համար: Օնլայն դասընթացների մեկնարկ՝ առարկայական պարապմունքների տեսքով: Կստեղծվի հեռավար ուսուցման հնարավորություն, որը թույլ կտա ներգրավել ավելի լայն լսարան՝ անկախ աշխարհագրությանը: Կկազմակերպվեն դպրոցական քննությունների նախապատրաստում (4-րդ, 9-րդ, 12-րդ դասարաններ), այդ թվում՝ դիմորդների համար նախատեսված:

Կրթարանը հունիսից պատրաստվում է ամառային դպրոցի մեկնարկին՝ 6-11 տարեկան երեխաների ներգրավմամբ: Նպատակն է ստեղծել մի միջավայր, որտեղ երեխաները ոչ միայն կսովորեն, այլև կզարգանան՝ սրտանց վայելելով իրենց ամառը։

-«Ուրտեխե»-ում ամառային դպրոցը մենք դիտարկում ենք որպես լիարժեք զարգացման ծրագիր՝ ոչ միայն զվարճալի, այլև ուսուցողական։ Ծրագիրը մշակել ենք այնպես, որ երեխաների ամառը լինի բովանդակալից, օգտակար ու հիշվող։ Այստեղ կրթությունը, խաղը և ստեղծագործությունն ամբողջովին միահյուսված են։ Երեխաներն ամրապնդում են ուսումնական տարվա ընթացքում ստացած իրենց գիտելիքները՝ մայրենիից, մաթեմատիկայից, անգլերենից և ռուսերենից, միաժամանակ մասնակցելով ընթերցանության ժամերին, հեքիաթների քննարկմանն ու ամառային հանձնարարությունների կատարմանը։ Բացի այդ ներառել ենք տրամաբանական և զարգացնող խաղեր, գիտափորձեր, զարգացնող խաղերի ստեղծում, ինչպես նաև նկարչություն, ծեփագործություն։ Ունենք նաև շախմատ, համակարգչային գրագիտություն, էթիկետի հիմունքներ, բակային խաղեր և էքսկուրսիաներ։

Ծրագիրը ձևավորել ենք այնպես, որ այն աջակցի երեխայի ինչպես մտավոր, այնպես էլ սոցիալական ու ստեղծագործական զարգացմանը։ Իսկ ծնողների համար ապահովել ենք հարմար պայմաններ՝ ներառյալ ճկուն ժամային գրաֆիկ և երեքանգամյա առողջ սնունդ։

Ամառը «Ուրտեխե»-ում նշանակում է՝ սեր կրթության նկատմամբ, շարժում, նոր հմտություններ և անփոխարինելի հիշողություններ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Շահրամանյանը հարցաքննվել է ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում

ArmLur.am–ը գրել է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը վերջին մեկ ամսում արդեն 5-6 անգամ հարցաքննության է հրավիրվել ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ Արցախի նախագահի գործը վերաբերում է Արցախի հանրապետության հանձնմանը, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութությանը, ինչպես նաև զենք-զինամթերք և սպառազինությունը թշնամուն հանձնելուն։

Շրջանառվում էր տեղեկություն առ այն, որ Սամվել Շահրամանյանին կալանավորելու են առաջիկայում։

Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը պարզաբանել է․ 

«Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը կալանավորված չէ, նման բովանդակությամբ տեղեկությունները կեղծ են և կոնկրետ նպատակներ հետապնդող։ Ավելին՝ Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ քննվող որևէ վարույթով վերջինս մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի։

Անդրադառնալով ՀՀ ԶՔԳ վարչությունում քննվող վարույթին՝ նշեմ, որ այդ վարույթով վերջինս հարցաքննվում է որպես վկա և այն նախաձեռնված չէ իր նկատմամբ։ Ինչ վերաբերում է հարցաքննությունների ինտենսիվությանը և դրանց շարունակականությանը, ապա դրանք պայմանավորված են միայն վարույթի ծավալով։

Միաժամանակ խնդրում եմ ըմբռնմամբ ու հարգանքով մոտենալ այդ վարույթի շրջանակներում տվյալներ չհանրայնացնելուն։ Ով-ով, բայց ես միշտ և հնարավորինս համագործակցել եմ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ»։

Սենատոր Դեյնզը հայ պաշտոնյաների հետ կքննարկի ԱՄՆ-ՀՀ ընդհանուր առաջնահերթություններն առաջ մղելու հարցերը

Ուրախ ենք Հայաստանում ընդունել սենատոր Սթիվ Դեյնզին` Մոնթանա նահանգից: Այդ մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Սենատոր Դեյնզը հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում կքննարկի մեր երկու երկրների միջև կապերի ամրապնդման և ընդհանուր առաջնահերթություններն առաջ մղելու հարցերը»,- նշված է գրառման մեջ։

Փաշինյան ընդդեմ Գարեգինի. Ի՞նչ էիք անում Շվեյցարիայում և արդյո՞ք պահպանում եք կուսակրոնության երդումը

Հայ Առաքելական Եկեղեցուն վարկաբեկող սկանդալային գրառումների շարքից հետո շատերը հարցնում են. ի՞նչ ճանճ կծեց Նիկոլ Փաշինյանին և նրա զուգընկերուհի Աննա Հակոբյանին: Իսկ ճանճը փնտրելու կարիք չկա. այն կոչվում է Եկեղեցու և իշխանության միջև մրցակցություն՝ վերացվող պետությունից Հայ Եկեղեցուն իշխանությունը փոխանցելու մոտալուտ ակտի ֆոնին։

«Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգեւորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն», – սա Աննա Հակոբյանի գրառումն է՝ ի լրումն իր զուգընկերոջ հայտարարությունների։

«Պատճառն այն է, որ Մայր Աթոռն ակտիվ հակազդում է Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ վարքագծին․․․ և որոշակի առումով, ստիպված պետության ֆունկցիա է ստանձնել` պաշտպանում է հայության հավաքական իրավունքները, կոշտ մեկնաբանություններ անում ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների վերաբերյալ և խոսում այն մասին, որ Արցախի էջը փակված չէ», – ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ վերջերս Գարեգին Բ կաթողիկոսը մասնակցել է Շվեյցարիայում կայացած բավականին ներկայացուցչական համաժողովի, որտեղ առաջարկվել է ստեղծել այլընտրանքային հարթակ Արցախի ներկայացուցիղների և Բաքվի միջև հաղորդակցության համար։

ՀՀ կառավարությունը միշտ չէ, որ ընդունվում է որպես հայ ժողովրդի կամքը ներկայացնող. ինչպես ասում են, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը այդպես էլ չի կարողացել ընդհանուր լեզու գտնել հայկական հիմնական լոբբիստական ​​կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայկական Ազգային Կոմիտեի (պայմանականորեն դաշնակցական) և Ամերիկայի Հայկական Ասամբլեայի (պայմանականորեն բողոքական) հետ և ՀՀ կառավարության համար վարձել է իսրայելական շրջանակներին մոտ լոբբիստական ​​ընկերություն։ Սա նշանակում է, որ հայկական սփյուռքի մեծամասնությունը ազգային-պետական ​​ինստիտուտ է համարում ոչ թե ՀՀ կառավարությունը, այլ Եկեղեցին և ավանդական կուսակցությունները։

Բացի այդ, Անդրկովկասի գլխավոր մոլլան վերջերս հայտարարել է, որ երբ Հայաստանը կորցնի իր պետականությունը, Էջմիածինը կդառնա հայկական մշակույթի, լեզվի և ինքնության կենտրոն, ինչպես Վատիկանը։

Մի քանի դար շարունակ Հայ Առաքելական Եկեղեցին հայերի էթնոքաղաքական իրավունքների պահապանն էր մինչև 1918 թվականին հայկական պետականության վերականգնումը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Հայաստան պետությունը ջերմ հարաբերություններ պահպանեց Հայ Առաքելական Եկեղեցու հետ՝ գործնականում այն ​​համարելով պետականության հիմնասյուներից մեկը: Միաժամանակ խոսվում է նաև եկեղեցու բացասական դերի մասին, որը պետությունը համարում է իր բնական մրցակիցը։

Այժմ, երբ Հայաստանի պետականությունը սպառնալիքի տակ է, Հայկական լեռնաշխարհի տարածքում հայկական ինքնության «պահապանը» պետք է լինի կամ Եկեղեցին, կամ Փաշինյանի բիզնես նախագիծը, որը նա անվանում է «խաղաղության խաչմերուկ»։

Փաշինյանի բիզնես նախագիծը ակնհայտորեն հեռանկար չունի և պարտվում է եկեղեցուն, և դա գրեթե հիստերիա է առաջացնում ներկայիս իշխանությունների մոտ։

Պետք է սպասել կուսակրոնություն կամ մաքրության ուխտ տված բարձրաստիճան հոգևորականների դեմ կոմպրոմատների ալիքի։ Փաշինյանն այսօր կոչ արեց հետաքննություն անցկացնել քահանաների կողմից կուսակրոնության երդման պահպանման վերաբերյալ, նաև կոչ արեց նրանց նախապես հրաժարական տալ, նախքան որևէ փաստի բացահայտումը։ Այնպես որ, հնարավոր է, որ նա իր թևում ունի բարձրաստիճան հոգևորականի որդի կամ դուստր, գուցե նույնիսկ Գարեգին II-ի, որի օգնությամբ Փաշինյանը կպահանջի կաթողիկոսի հրաժարականը։

“Ծափահարել կարելի է”՝ Ադրբեջանը կարողացել է երեք միջուկային զինակիր երկրների` ՌԴ, Պակիստան, Իսրայել եւ NATO անդամ Թուրքիայի օգնությամբ գրավել Արցախը

Թուրքիայի եւ Պակիստանի աջակցությունը 44-oրյա պատերազմի ժամանակ Ալիեւը գնահատել եւ շնորհակալություն է հայտնել այդ երկրներին Բերձորում:

Տարօրինակ է, որ Ադրբեջանի նախագահը մոռանում է շնորհակալություն հայտնել Լուկաշենկոյին «Полоне́з»-ների, Ռուսաստանին` Смерч-ների, իսկ Իսրայելին` Լոռա-ների և ԱԹՍ-ների համար:

“Ծափահարել կարելի է”՝ Ադրբեջանը կարողացել է երեք միջուկային զինակիր երկրների` ՌԴ, Պակիստան, Իսրայել եւ NATO անդամ Թուրքիայի օգնությամբ գրավել Արցախը:

Իսկ “արցախցիները չեն կռվել” ասողներին էլ հիշեցնենք, որ 2.13 միլիոն բնակչություն ունեցող Հալեպն ընդամենը մեկ օրում են գրավել:

Լուսանկար: Смерч-ն Արցախ թաղամասում. Հոկտեմբեր 2020 | Մարութ Վանյան

 Տեսանյութ՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին, կիրակի վաղ առավոտը Ստեփանակերտում (+18):

 

Փոքրիկ միջուկային ճամպրուկ Բերձորում

Էրդողանի հետ միասին Բերձոր էր ժամանել նաև Պակիստանի` միջուկային տերության վարչապետ Շահբազ Շարիֆը՝ Արցախի օկուպացված տարածքներում ևս մեկ օդանավակայանի բացման արարողությանը մասնակցելու համար։

Պակիստանը ոչ մի ընդհանուր բան չունի թյուրքական աշխարհի հետ. այն երկիր է, որտեղ գերակշռում են հինդու և պարսկախոս բնակչությունը, հիմնականում սուննիներ։ Սակայն Պակիստանն ունի միջուկային զենք, և Էրդողանն ու Ալիևը սիրահետում են Շարիֆին և նրա փոքրիկ միջուկային ճամպրուկը։

Ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը հասանելիություն չունեն միջուկային տեխնոլոգիաներին: Աքքույու ատոմակայանը դեռևս կառուցվում է ռուսների կողմից Թուրքիայում, իսկ Թուրքիայում պահվող միջուկային զենքը ամերիկացիները խոհեմորեն տեղափոխեցին այլ երկրներ։

Գոյություն ունի չգրված կոնսենսուս՝ միջուկային տեխնոլոգիաներ չտրամադրելու վերաբերյալ «անվստահելի» երկրներին, որտեղ հնարավոր են արմատական ​​դրսևորումներ: Այս կոնսենսուսը խախտվեց, այդ թվում՝ Հնդկաստանին և Պակիստանին միջուկային զենք տրամադրելով: Այժմ աշխարհի երկրները պայքարում են միջուկային տեխնոլոգիաներ ունենալու իրավունքի համար։

Ահա թե ինչու Հայաստանում գտնվող՝ տարածաշրջանում միակ ատոմակայանը, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագիրը զայրացած նախանձ են առաջացնում Բաքվում և Անկարայում։