Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ-ը տեղեկացնում է, որ 2025 թ. մայիսի 2-ից իր գործունեությունը կշարունակի Արցախի ներկայացուցչության շենքում (ք. Երևան, Նաիրի Զարյան փողոց, 17Ա շենք)։
“Նշենք, որ մեր հայրենակիցները այս ընթացքում կարող են իրենց հուզող հարցերը, խնդիրներն ու առաջարկությունները ներկայացնել՝ գրելով Խորհրդի Ֆեյսբուքյան էջին։ Իսկ 2025 թ. մայիսի 5-ից, երկուշաբթի օրվանից, արդեն կարող եք մոտենալ Ներկայացուցչության շենք և տեղում քննարկել բոլոր հարցերն ու առաջարկությունները Խորհրդի անդամների հետ, ինչպես նաև դրանք փոխանցել մասնագիտական խմբերին”։