Անձրև կլինի

  • 09:57 02.05.2025

Մինչև մայիսի 6-ը Հայաստանի ողջ տարածքում սպասվում են կարճատև անձրևներ՝ ամպրոպով, հայտնում է Հիդրոմետոլոգիայի և մոնիթորինգի կենտրոնը։

Հարավարևմտյան քամի՝ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր են մինչև 18-22 մ/վրկ պոռթկումներ։

Մայիսի 2-ին օդի ջերմաստիճանը կլինի՝ Շիրակում՝ +19°C, Կոտայքում և Արագածոտնում ՝ +23°C,
Գեղարքունիքում՝ +18°C, Լոռիում՝ +21°C, Տավուշում՝ +22°C, արարատում, Արմավիրում և Վայոց ձորում՝ +26°C, Սյունիքում՝ մինչև +30°C:

Երևանում մայիսի 2-ից նույնպես սպասվում է կարճատև անձրև՝ ամպրոպով, առավելագույն ջերմաստիճանը՝ +26°C: