Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ ինքը աշխատանքից ազատել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցին։ Թրամփը հայտարարեց, որ Վալցը կդառնա ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը, և որ խորհրդականի պրտականությունները ժամանակավորապես կկատարիի իր գլխավոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Ուրախ եմ հայտարարել, որ Մայք Վալցին առաջադրում եմ Միավորված Ազգերի Կազմակերպությունում Միացյալ Նահանգների հաջորդ դեսպանի պաշտոնում», – գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանակավորապես կծառայի որպես ազգային անվտանգության խորհրդական՝ մնալով Պետդեպարտամենտի ուժեղ առաջնորդ», – հավելել է Թրամփը։
Մայք Վալցը հետևեց Թրամփին սոցիալական ցանցերում գրառումներ անելիս, այս անգամ՝ Թվիթթերում՝ ասելով, որ իր համար մեծ պատիվ է ծառայել որպես Թրամփի խորհրդական։