Արցախցի Կարոլինա Համբարձումյանը Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող Ավանդական Ուշուի Եվրոպայի 8-րդ առաջնությունում 48 կգ քաշայինների պայքարում զբաղեցրել է առաջին տեղը՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն և նվաճելով ոսկե մեդալ։
Հայաստանի Ավանդական Ուշուի ֆեդերացիայի 29 հոգանոց հավաքական թիմի կազմում առաջնությանը մասնակցում են արցախցի 4 մարզիկներ։ Առաջնությունը մեկնարկել է ապրիլի 30-ին և կավարտվի մայիսի 5-ին։
Կարոլինան Արցախի Ասկերանի շրջանի Ակնաղբյուրի Վարդան Ջիվանշիրյանի անվան միջնակարգ դպրոցի սան էր։ 2020-ի պատերազմից հետո նա ուսումը շարունակել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում։ Այժմ սովորում է Աբովյան քաղաքի հ․ 4 ավագ դպրոցում։
Արցախցի աղջնակը բարձր պահեց Արցախի ու Հայաստանի պատիվը։ Հուսով ենք՝ հավաքականը կվերադառնա մեծ հաղթանակներով ու մեդալներով։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ