Մահացել է Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ Նա 89 տարեկան էր։
Մարտիրոսյանը ծնվել է 1936 թվականին Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ 1993-2006 թվականներին նա եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր, իսկ 2006-2021 թվականներին՝ երկրի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ։
Մարտիրոսյանը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս էր և ռադիոֆիզիկայի վերաբերյալ մի շարք աշխատությունների հեղինակ։