Արդյո՞ք գոհ են արցախցիները Հայաստանի մամուլի նման ազատությունից

  • 18:53 05.05.2025

«Լրագրողներ առանց սահմանների»-ի՝ Մամուլի ազատության սանդղակում Հայաստանը բարելավել է դիրքերը, 180 երկրների շարքում դասվելով 34-րդ տեղում, բայց արդյո՞ք գոհ են արցախցիները նման ազատությունից:

“Լրագրողներն որ գալիս են հավաքի` հավաքի հերն անիծում են: Թալանչիների կողմից ֆինասավորվող լրատվամիջոցներ են, մենակ թե գան պրովոկացիա անեն… էս ո՞ր լրատվականն է, Հրապարակ… Մի շուտ կորեք ստեղից , նյարդերի չի կարողանում զսպել Արթուր Օսիպյանը, – մենք ձեր կարիքը չունենք, մեզ մեր Ֆեյսբուքը հերիք է”:

Բլոկադայի ժամանակ շատ դժվար էի մարդ գտնվում, որ խոսեր, մեկնաբանություն տար, իսկ հացի հերթ նկարելիս քիչ էր մնում բանը ծեծի հասներ: “Մեզ մի նկարի, ուզում ես թուրքը տեսնի` ուրախանա”, բարկացած ասում էին մարդիկ:

Նույն օրերին օտարերկրյա իմ մի կոլեգա ասել է, որ եթե Ազատությունը սկսում է խոսել ինչ-որ բանից` լավ բան մի սպասեք, իմացեք, որ ձեր երկրում մի բան այն չէ: Իսկ երբ Երեւանում լրագրություն էի սովորում, թրեներն ասում էր. “Շենք է փլվել` ընտիր, երկրաժարժ է` վավշէ սուպեր”, փորձելով հասկացնել, որ վատ լուրը “լավ է” մեդիայի համար:

Հայաստանյան լրատվամիջոցների կոլեգաներից ես բազմաթիվ զանգեր, մեսիջներ եմ ստանում, ովքեր հետաքրքրվում են՝ բենզինի պայթունից տուժածների, զոհվածի կնոջ կոնտակտներ, բազմազավակ աղքատ ընտանիք: Բայց այդ մարդկանց եղած էներգիան էլ լրագրողն է խլում, մտքում երեւի ուրախանալով, որ նյութը ստացվել է (եւ ինչ քաղաքավարի էին օտարերկրյա լրագրողները, մինչեւ թույլտվություն չեն հարցնում` չեն զանգում, լուսանկարում):

Այսօր դժվար թե արցախցիները գոհ լինեն, թե ինչպես են հայաստանյան լրատվամիջոցները լուսաբանում նրանց սոցիալական (քաղաքականն էլի ոչինչ) խնդիրները, դրա համար արցախցիներն որպես աղբյուր գերադասում են հետեւել, ասենք, Լիանա Պետրոսյանի ֆեյսբուքյան էջին:

“Գալիս նկարում` գնում են հավայի”, ասում են արցախցիները:

Մարութ Վանյան