Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատեց Գազայում ռազմական գործողությունների ընդլայնման պլանը, որը նախատեսում է նաև պաղեստինյան տարածքի «գրավում», այս մասին հայտնում է «Ֆրանս պրեսս» գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի։
Մինչ այդ հաղորդվել էր, որ Իսրայելի զինված ուժերը տասնյակ հազարավոր պահեստազորայինների զորակոչի մասին են հայտարարել՝ Գազայի հատվածում նոր ռազմական գործողություններ սկսելու համար։
ՄԱԿ-ը և միջազգային հումանիտար կազմակերպություններ շաբաթներ շարունակ ահազանգում են շրջափակման մեջ գտնվող պաղեստինյան անկլավում տիրող աղետալի վիճակի, այդ թվում՝ սովի մասին:
Այս ամենը շատ նման է 2023-ի Արցախին, և պատահական չեն լուրերն այն մասին, որ սովի մատնելուց հետո պաղեստինցիներին, ինչպես և ղարաբաղցիներին, կտեղահանեն։ Ընդ որում, ԱՄՆ նախագահը բացահայտ արտահայտվել է Գազայի “վերականգնման” ժամանակ ժողովրդին տեղահանելու անհրաժեշտության մասին։ Բայց ոչմի երկիր չցանկացավ նրանց ընդունել։
Օրերս Թրանփը պաշնոնանկ է արել իր ազգային անվտանգության հարցերով խորհրդականին, ինչպես գրել են թերթեը՝ Իրանի դեմ ԱՄՆ քայլերը և հնարավոր հարվածը Իսրայելի վարչապետի հետ համաձայնեցնելու պատճառով։ Դրանից հետո “սրվեցին” Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները, ԱՄՆ-Իրան բանակցությունները հետաձգվեցին, Նեթանյահուն չեղարկեց այցը Բաքու և փաստացի հայտարարեց Գազան օկուպացնելու մտադրության մասին, պրոիրանական հութիները հարված հասցրեցին Բեն-Գուրիոն օդանավակայանին, Իսրաելը պատասխանեց, և հետո Թրամփն ու Էրդողանը հավեսին զրուցեցին։
Ի՞նչ է առաջարկել Էրդողանը Թրամփին Գազայի ժողովրդի վերաբերյալ։ Չէ՞ որ մինչ հիմա Էրդողանը “ջանքեր էր գործադրում” ոչ թե Պաղեստինի տարածքի, այլ Գազայի ժողովրդի պաշտպանության համար։ Այդ համատեքստում միանգամայն հնարավոր է, որ Էրդողանը առաջարկել է Գազայի ժողովրդին “ժամանակավոր” տեղափոխել հայկական Արցախ, որտեղ պատրաստի տներ, ենթակառուցվածքներ կան, Իսրայելն էլ ամեն ինչ վերահսկում է։
Ինչպե՞ս դրան կարձագանքի Իրանը։ «Նեթանյահուն ուղղակիորեն միջամտում է ԱՄՆ կառավարության գործերին, որպեսզի ներքաշի մեր տարածաշրջանում ևս մեկ աղետի մեջ», -X-ում գրել է Իրանի արտգործնախարար Արաղչին՝ Իսրայելին զգուշացնելով հեռու մնալ «Իրանի դեմ ցանկացած սխալից»։ Գազայի ժողովրդի հեռացնելը և Ղարաբաղում տեղակայելը Իրանը կհամարի՞ “Իրանի դեմ սխալ”։