Բաքվի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը ժամանել է Ֆիզուլիի շրջան։ Բաքուն և Մինսկը ընդլայնում են արդյունաբերական և այլ համագործակցությունը, և «ներդրողներին» անպայման տանումեն օկուպացված Արցախ՝ հետագայում նրանց շանտաժի ենթարկելու համար։
Մինսկը դեռևս չի հայտարարել Արցախում ներդրումներ կատարելու իր մտադրության մասին, սակայն Ռուսաստանը հաճույքով ցուցադրում է իր մասնակցությունը Ղարաբաղի «վերականգնմանը»։
«Ես Խանքենդիում էի խաղաղապահների ներկայության ժամանակ, տեսել եմ քաղաքի ինչպես հին, այնպես էլ ազատագրումից հետո արդեն վերականգնված հատվածը։ Մեր ԿԱՄԱԶ-ը առաջինն էր, որ ժամանեց այնտեղ։ Աստրախանի շրջանը կառուցում է մանկապարտեզ Ղարաբաղում. ամռանը այն կնվիրաբերվի ադրբեջանցի երեխաներին։ Արդեն 24 ռուսական ընկերություն հետաքրքրություն է հայտնել մասնակցելու տարածաշրջանում վերականգնողական նախագծերին։ Ղարաբաղը պարզապես զարմացրեց ինձ։ Հիանալի բնություն, հատկապես Լաչինում։ Դա իսկապես գեղեցիկ շրջան է»։
Ոչ, սա պակիստանցի կամ բելառուս դիվանագետ չէ, այլ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
Ռուսներին խորթ չէ գրավված տարածքներում թալանը։ Վերջերս Ուկրաինայի քաղաքացիները բողոքում էին, որ Մարիուպոլում ռուսները զավթում են հեռացած քաղաքացիների տները և փորձում բնակեցնել «յուրաիններով»։
Սեփականության իրավունքը դեռևս չձևավորված ժողովուրդների շրջանում գտնվում է սաղմնային մակարդակում. «ինչ բռնագրավված է՝ իմն է» սկզբունքով։
Պատահական չէ, որ Ալիևը հայտարարեց, որ Ղարաբաղում գույքի 80%-ը տերազուրկ է։ Սա ևս մեկ քայլ է «լքված» տները, որոնց սեփականատերերը լքել են ցեղասպանության սպառնալիքի տակ, «ադրբեջանական» հայտարարելու ուղղությամբ։ Թեև բոլորը կարող են ասել, թե քանի՞ ադրբեջանցի էր ապրում Ստեփանակերտում մինչև 1988 թվականը։ Եվ որ Ղարաբաղի մայրաքաղաքում կար միայն մեկ ադրբեջանական դպրոց և ոչ մի մանկապարտեզ։ Հիմա ռուսները մանկապարտեզներ են կառուցում «ադրբեջանցի երեխաների» համար։
Արցախում լքված տների իրական սեփականատերերը, անշուշտ, մասնավոր և կոլեկտիվ հայցեր կներկայացնեն միջազգային դատարաններ, և նրանք, ովքեր ներկայումս թալանում են Արցախը, պատասխան կտան դրա համար։