Իսրայելի կողմից Սանայի (Եմենի մայրաքաղաք) միջազգային օդանավակայանին հասցված հարվածների հետևանքով հզոր պայթյուններ են տեղի ունեցել, հաղորդում է «Ալ Մասիրա» հեռուստաալիքը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կոչ էին արել բոլորին անհապաղ լքել Սանայի միջազգային օդանավակայանը և հարակից տարածքները։
Իր հերթին, KAN ռադիոկայանը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ամբողջությամբ ոչնչացրել են Եմենի մայրաքաղաքի օդանավակայանը և հարձակվել Դահբանի էլեկտրակայանի վրա։
Ռադիոկայանի տվյալներով՝ օդանավակայանում գտնվող տերմինալը և բոլոր ուղևորատար ինքնաթիռները ոչնչացվել են։
Իսրայելի պաշտպանության ուժերը ավելի ուշ հաստատեցին, որ օդանավակայանի ողջ ենթակառուցվածքը ոչնչացվել է։
Նշենք, որ մի քանի օր առաջ Եմենցի հութիները հրթիռային հարձակում են գործել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։