«Մեզ համար գերխնդիր է Արցախի իշխանությունների պահպանելը, չնայած այդ թեմայով հնչող անընդհատ քննադատություններին։ Այդ մարմինները պետք է պահպանվեն, որպեսզի դրսի հետ խոսողներ լինեն՝ նրանք, ովքեր ստացել են այդ լիազորությունը Արցախում՝ Արցախի ժողովրդի կողմից», – Step1-ի հետ զրույցում նշել է Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը։
Պատգամավորի խոսքով՝ ըստ էության, այս պահին Արցախի Ազգային ժողովն է այն մարմինը, որն ունի այդ լիազորությունները։
«Քանի որ այս պահին անհնար է կազմակերպել ընտրություններ, ԱԺ-ն որոշ սահմանադրական փոփոխություններ կատարեց՝ երկարաձգելու իր գործունեությունը և իրավասություն ունենալու նոր նախագահի ընտրության համար», – ասել է նա ու հավելել․ «Մոտակա ժամանակներում պետք է թեկնածուներ առաջադրվեն և մենք ընտրենք Հանրապետության ղեկավար»։
Վահրամ Բալայանը նաև հիշեցրել է, որ այս պաշտոնները վճարովի չեն․ «Սրանք վճարովի աշխատատեղեր չեն, այլ մեր ստացած պարտավորության կատարումը՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։ Իսկ այդ արդյունքը մեր՝ արցախցիներիս, հավաքական իրավունքի իրացումն է», – նշել է պատգամավորը։
Մարիամ Սարգսյան