Հայաստանում 2024թ.–ին, ինչպես եւ 2023թ–ին էր, նորածիններին ամենաշատը տվել են Նարե և Դավիթ անունները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:
Հայաստանում 2024 թվականին ծնվել է 16 հազար 22 աղջիկ, 17 հազար 571 տղա: Աղջիկներին ամենաշատը տրված անունների տասնյակում են, ըստ հերթականության, Նարե (620), Լուսե (536), Արփի (539), Մարիա (486), Եվա (364), Մանե (350), Մարի (317), Մարիամ (306), Անահիտ (296), Աննա (258) անունները: