ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը (USCIRF) հունիսի 5-ին վիրտուալ լսումներ կանցկացնի Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, որի ընթացքում կքննարկվի նաեւ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցը, նշվել է USCIRF-ի հայտարարությունում։
«Լեռնային Ղարաբաղի կրոնական վայրերը շարունակում են մնալ վտանգի տակ, քանի որ Ադրբեջանի իշխանությունները… ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը»,- նշվել է կազմակերպության հայտարարությունում:
Նշվել է, որ Ադրբեջանում կրոնական ազատության պայմանները շարունակում են տագնապալի մնալ։
«Երկրի կրոնական օրենքը պարտադրում է գրանցման ծանր պահանջներ կրոնական համայնքների համար, որպեսզի նրանք կարողանան օրինական կերպով զբաղվել կրոնական գործունեությամբ: Վերջին տարիներին, Իրանի հետ հարաբերությունների վատթարացումից հետո, Ադրբեջանի կառավարությունը ձերբակալել եւ բանտարկել է ռեկորդային թվով շիա մահմեդականներ կրոնական մոտիվներով: Բանտարկյալներից շատերը իրավապահներին մեղադրում են ֆիզիկական բռնության եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի մեջ»,- նշվել է USCIRF-ի զեկույցում։
«Փետրվարին USCIRF-ն այցելել է Ադրբեջան՝ երկրում կրոնական ազատության վիճակն ուսումնասիրելու եւ կրոնական համայնքի ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանների եւ պետական պաշտոնյաների հետ հանդիպելու համար: 2025թ. իր տարեկան զեկույցում USCIRF-ն առաջարկել է ԱՄՆ պետդեպարտամենտին Ադրբեջանը ներառել Հատուկ դիտորդական ցուցակում՝ կրոնական ազատության լուրջ խախտումների համար»,- նշվել է հայտարարությունում: