Ամեն տարի մայիսի 18-ին ամբողջ աշխարհում նշվում է Թանգարանների միջազգային օրը՝ նպատակ ունենալով ընդգծել թանգարանների կարևոր դերը հասարակության կրթության, մշակութային ժառանգության պահպանման և հանրային կյանքի խթանման գործում։
Տոնը հիմնադրվել է 1977 թվականին՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) նախաձեռնությամբ Մոսկվայում կայացած համաժողովի ժամանակ։ Այս օրը թանգարանները դռները բացում են անվճար այցելուների առաջ՝ կազմակերպելով հատուկ ցուցահանդեսներ, միջոցառումներ, կրթական ծրագրեր և կատարողական արվեստի միջոցառումներ։
Այս տարի թանգարանային գիշերը ունի ՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագիրը, եւ Հայաստանի բոլոր թանգարանները անվճար են մայիսի 17-ին եւ 18-ին։
Թանգարանային գիշերվա ժամանակ շեշտը դրվում է հանրության հետ ավելի սերտ կապի վրա, ինչպես նաև ժամանակակից խնդիրների շուրջ մտածելու և խոսելու հնարավորության ստեղծման։
Հայաստանում նույնպես մեծ հետաքրքրությամբ է նշվում մայիսի 18-ը։ Տարբեր թանգարաններ՝ Երևանի պատմության թանգարանից մինչև մարզային մշակութային կենտրոններ, մասնակցում են տոնին՝ կազմակերպելով ստեղծագործական արարողություններ, համերգներ, պատմական ցուցադրություններ և երեխաների համար ուսուցողական արշավներ։
Մարիամ Սարգսյան