Ֆրանսիան Գորիսում կբացի հյուպատոսական գործակալություն։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Երեւանում իր հայ գործընկեր արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Ապակենտրոնացված համագործակցության» 5-րդ համաժողովը շուտով կանցկացվի Սյունիքում, Գորիսում։ Սա մեր երկու երկրների միջև շատ կարևոր համագործակցություն է։ Այն փաստը, որ դա տեղի կունենա Սյունիքում, նույնպես քաղաքական ազդանշան է», – ասաց նա։
Նրա խոսքով՝ Ֆրանսիան երկարաժամկետ պարտավորություններ է ստանձնել Հայաստանի նկատմամբ. ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք կկազմեն այդ հարաբերությունների հիմքը։
Բարոն նշեց, որ մոտ ապագայում ֆրանսիական միջազգային համագործակցության Expertise France գործակալությունը իր ներկայացուցչությունը կբացի Հայաստանում։